ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱ

Ի՞նչ է պետք քաղաքական կարիերա սկսելու համար


  • Քաղաքականության ասպարեզում հայտնի կարող ես դառնալ, երբ ներկայացնես համաքաղաքացիներիդ ինչ-որ մեծ խմբի արդեն իսկ ձևակերպված ձգտումները: Որոշակի դիրք  գրավելուց հետո միայն կարող ես ինչ-որ նոր, ոչ սոցիալական հայտարարություն անել:

  • Քաղաքական պայքարն անվերջանալի գործընթաց է, մշտական կանոնակարգվածության ու բարեկեցության հնարավոր չէ հասնել:

  • Քաղաքականությամբ զբաղվեք միայն այն դեպքում, եթե ուզում եք առաջնորդ դառնալ, այսինքն դրանով վաստակել:

  • Եթե նոր եք մտնում քաղաքական դաշտ, ապա ակտիվություն ցուցաբերեք միայն նախընտրական քարոզարշավի շրջանում: Իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հարկավոր է չափավոր չեզոքություն ցուցաբերել, ծայրահեղ գնահատականներ չտալ, ինչը իրավիճակից ելնելով մանրևելու հնարավորություն է տալիս: Ընտրողների հիշողությունը կարճ է:

  • Քաղաքական կարիերան առավելապես ճիշտ տեխնոլոգիաների հարց է: Իսկ տեխնոլոգիայի միակ խնդիրն է ավելի լավը լինել, քան մրցակցիդ տեխնոլոգիա է: Քաղաքական գործչին միայն մարտավարական հնարքների  համար է նորարարություն անհրաժեշտ:

Քաղաքական գործունեության մակարդակները


  • Միջազգային նոմենկլատուրա,

  • Նախագահ, վարչապետ, խորհրդարանի խոսնակ,

  • Նախարար, խոշոր քաղաքի գլուխ,

  • Պատգամավոր,

  • Խորհրդական,

  • Հրապարակախոս, հեռուստածրագիր վարող, այլ հայտնի անձ:

Քաղաքական լիդեր դառնալու ուղիները


  • Ձևավորել համակիրների փոքր խումբ, դրանից ձևավորել կուսակցություն և բարձրանալ կուսակցության հետ:

  • Գոյություն ունեցող կուսակցության մեջ վարչական կարիերա կերտել:

  • Պետական համակարգում վարչական կարիերա կերտել, ապա տեղափոխվել քաղաքական դաշտ:

  • Հայտնի անձ դառնալ և «հենարան» կուսակցություն ձևավորել:

  • Հարստանալ և «վճարել» քաղաքական գործունեության անցնելու համար:

  • Լիդեր կարող է դառնալ նա, ով շրջապատից բարձր է կես գլուխ: Մարդիկ լիդերի մեջ ուզում են տեսնել իրենց, բայց փոքր-ինչ բարեփոխված, չափազանց կատարյալ անձը զանգվածներին ընկալելի չէ:

  • Քաղաքական գործիչ դառնալու համար կարելի է ի հայտ բերել քաղաքական դաշտի չզբաղեցրած տեղը, կամ էլ հավակնել զբաղեցված տեղերից մեկին: Երբեմն առաջնորդների պակասության շրջան է լինում, դա ամենաարդյունավետ ժամանակ է քաղաքական կարիերա սկսելու համար:


Լիդերների դասակարգումն ըստ քաղաքական ոճի


  • Հաշտեցնող – «բոլոր դասերի» ներկայացուցիչ,

  • Ագրեսոր – մի խմբի պաշտպան ի վնաս մյոսների,

  • Պահպանողական,

  • Ռեֆորմատոր,

  • Գերռեֆորմատոր (հեղափոխական):

Լճացումից հետո ավելի մեծ շանսեր ունեն ագրեսորն ու ռեֆորմատորը: Եթե բարեփոխումները կես ճանապարհին են մնացել, ապա ժողովուրդը գերռեֆորմատոր է ցանկանում: Անհաջող ռեֆորմներից ու խոշոր սոցիալական կոնֆլիկտներից հետո զանգվածներն ավելի հակված են հաշտեցնողներին ու պահպանողականներին:

Եթե հակամարտող ուղղություններից ոչ մեկը չի գերակայում, ապա կարելի է կենտրոնամետ, կոնսոլիդացնող, խաղաղարար դառնալ: Այդ դեպքում երկրի ներսում թշնամիներ առանձնացնել խորհուրդ չի տրվում: Դժվարությունների մեջ կարելի է մեղադրել արտաքին թշնամուն, «համակարգը», բոլորին («բոլորս  ենք մեղավոր»): Երբեմն անհրաժեշտ է լինում միջին տարբերակը. դուք կդառնաք կենտրոնամետ աջ ու ձախ թևերի համար, և ողջ թևի համար ի ցույց է տալիս ընդհանուր թշնամու գաղափարը: Հիտլերը շահավետ չի համարում ժողովրդական դժբախտությունների համար մեկից ավել մարդու վրա բարդելը:

Քաղաքական ուղղվածություն ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, որ զանգվածները ոչ միշտ է, որ իրենց օբյեկտիվ շահերի մասին ճիշտ պատկերացում ունեն և հասարակության պրոպագանդան մի պահ ներկայացվի իրեն համար անհաջող ճանապարհը: Ուստի անցողիկ, սխալ ընկալվող շահերին հետ կապվելը ամենևին չի նշանակում կարճ քաղաքական կյանքի դատապարտել, քանի որ այն հնարավոր է երկարաձգել երանգավորելով ու հնազանդությամբ:

Որտե՞ղից սկսել քաղաքական կարիերան՝ մայրաքաղաք, թե մարզ


Սովորաբար մայրաքաղաքը էականորեեն տարբերվում է մարզերից տրամադրություններով, արժեքներով, կենսակերպով, երբեմն էլ անգամ հակադրվում է մարզին քաղաքականության մեջ: Մայրաքաղաքում արդյունավետորեն կիրառվող պրոպագանդիստական հնարքները կարող են մարզում անհաջողության պսակվել, և հակառակը:

Մայրաքաղաքը սովորաբար տարաբնույթ «տականքների հավաքատեղի» է:  Հասարակության ֆիզիկական, հոգեկան և սոցիալական հիվանդությունները կենտրոնանում են  կառավարության շրջակայքում: Խաբեբաները, մարմնավաճառները, գողերը, կարիերիստները, հոգեկանները, Աստծուց ու մարդկանցից նեղացածները հավաքվում են երկրի գլխավոր քաղաքում, ուր իրենք ավելի շատ հնարավորություններ ունեն իրագործելու իրենց չնչին նպատակները կամ պարզապես գոյատևեն: Մայրաքաղաքը բյուրոկրատիայի, կոռուպցիայի, կազմակերպված հանցագործության կենտրոնն է: Մայրաքաղաքը ժողովրդին թունավորում է  «գաղափարական գորշահոտությամբ»: Մայրաքաղաքը սովորաբար ամենամեծ քաղաքն է, ուստի կենսագործունեության առավել անառողջ միջավայրը:

Պատգամավորական կարիերան հաճախ ավելի շահավետ է սկսել մարզից: Փոքր քաղաքից ինչ-որ տաղանդավոր ինտելեկտուալ գործիչը տարիներ է վատնում մայրաքաղաքում հաստատվելու համար, ապա որոշում է, որ պետք է խորհրդարան մտնի, սակայն պարտվում է քսան մրցակիցներից կազմված ընտրապայքարում՝ իր նման վառ ինտելեկտուալների: Ավելի ուշ պատգամավորների ցուցակում հանդիպում է հին բարեկամին, ով մայրաքաղաքում չի կարողացել հաստատվել, քանի որ միջին կարողություններ ուներ, բայց «քաղաքական դեմք» է դարձել ինչ-որ հեռավոր գյուղական բնակավայրում` շրջանցելով երկու-երեք նմանատիպ կարողություններ ունեցող  թեկնածուների:

Ինչպե՞ս լինել քաղաքական գործիչ

Աջակցության ցուցաբերում


Քաղաքականության արվեստը առավելապես աջակցության արվեստ է: Հարկավոր է գուշակել, թե ում, երբ, ինչ չափով և ինչ ձևով աջակցություն ցուցաբերել: Եթե ոչ մեկին աջակցություն չցուցաբերես, կարող ես հայտնվել «վտանգավոր եզրին»: Եթե սխալ մարդկանց օգնես, կարող է մինչև իսկ մահացու ելք ունենալ: Իսկ եթե մրցակցող յուրաքանչյուրի ուժի մոտ «ինչ-որ պոզիտիվ» բան գտնել, ապա յուրաքանչյուրի առջև կարելի է արդարանալ (և յուրաքանչյուրի փորձել մոտենալ նրա հաղթանակի դեպքում):

Լինում է այնպես, որ մեծ պաշտոնի հավակնող թեկնածուն ստանում է ցանկալի պաշտոնը ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ ազդեցիկ խմբի անդամ է, այլ քանի որ լավ հարաբերություններ է հաստատում հիմնական մրցակցող խմբերի հետ, և յուրաքանչյուրին այս կամ այն չափով համահունչ է (հարմար է): Յուրաքանչյուր խումբն ակնկալում է նրան ամբողջությամբ իրենը դարձնել:

Աջակցել կարելի է այսպես.

- վերապահումներով,

- թերությունները ընդունել, այլընտրանք չտեսնել

- համարել չարյաց փոքրագույն

- համարել հարկադրված քայլ, անելիք

- համարել հարկադրված ժամանակավոր քայլ, անելիք

- համաձայնել որպես անխուսափելի

- հաշվի նստել իրողության հետ

- ամբողջությամմբ աջակցել

- մասամբ աջակցել

- չհասկանալ, բայց աջակցել և այլն:

 

Կեղծ աջակցություն


Կեղծ աջակցությունը ինչ-որ մեկի նշանակալի գործողություններին քաղաքական գործչի կողմից կարող է օգտագործվել երեք նպատակով.

1) գործողությունը ձախողելու համար,

2) բոլորին սեփական անձի մասին հիշեցնելու համար,

3) եթե գործողությունը հաջողությամբ պսակվի, հնարավորություն ունենա դրանից օգտվելու:

 

Առաջին նպատակին հասնելու համար սուտ աջակցությունն ավելի արդյունավետ է, քան բացահայտ ընդդիմադիր կեցվածքը: Եթե առաջին նպատակը չիրականանա, ապա երկրորդ և երրորդ նպատակները ամեն դեպքում կարող են իրագործվել:

Մոտեցումը հետևյալն է: Օրինակ` եթե քաղաքական գործիչների ինչ-որ խումբ նախաձեռնություն է առաջ քաշում ինչ-որ անցանկալի միջոցառում անցկացնելու համար, հարկավոր է ջերմագին աջակցություն ցուցաբերել, սակայն սկսել ջանասիրաբար պնդել նպատակը փոխելու կամ դրան հասնելու այլ ուղղու կամ էլ ժամկետի փոփոխման ուղղությամբ: Շատերին համոզող փաստարկներ անկասկած կգտնվեն, իսկ միջոցառման ակնհայտ ու քողարկված հակառակորդները, ովքեր գլուխ են հանում գործը անհաջողության մատնելու գործում, կօգնեն ուշադրությունը կեղծ աջակցի վրա գրավելու գործում:

Եթե կեղծ աջակիցը նպատակադրվել էլ խափանել որոշման ընդունումը, որը միջոցառմանը առավելագույն հաջողվածություն կտար, սակայն բավական ազդեցիկ չի գտնվել, միևնույն է նա շանսը պահպանում է դառնալ միջոցառման կազմակերպիչներից մեկը և ներսից այն խափանել:

 

Կեղծ դատապարտում

 

Անձը, ով հետաքրքրված է ինչ-որ որոշման ընդունման համար, կարող է հանդես գալ այդ որոշմանը դեմ, կանխավ իմանալով, որ որոշումը ամեն դեպքում ընդունվելու է, որ իր տեսակետը հայտնի կդառնա, որ դա կիդեալականացնի իր անձը:

Կարելի է հրապարակայնորեն ու ջանասիրաբար քննադատել անգամ սեփական հովանավորներին (եթե նրանք ուշիմ մարդիկ են, ճիշտ կհասկանան, անգամ բացատրություն տալու կարիք չի լինի): Իհարկե հարկավոր է այնպես քննադատել, որպեսզի ի ցույց դրվի սեփական սկզբունքայնությունը ու համարձակությունը, բայց ոչ այնպես, որ ինչ-որ մեկը ոգեշնչվի դիմակազերծվածների դեմ պայքարի դուրս գալու համար կամ էլ ինչ-որ արդյունավետ քայլ հուշել նրանց դեմ:

Ինչի՞ց է կազմվում քաղաքական գործչի կերպարը


  • հեղինակությունից,

  • կատարած աշխատանքներից,

  • կապերից,

  • ունակություններից,

  • ծրագրերից,

  • ընկալելիությունից,

  • մեթոդներից,

  • արտահայտություններից,

  • հրապարակախոսություններից,

  • արարքներից:

Ի՞նչ հարակից զբաղմունք է պետք քաղաքական գործչին


Ընտրական պաշտոն զբաղեցնող քաղաքական գործչի համար հարկավոր է պահեստային այլընտրանք, եթե ընտրություններին պարտություն կրի: Բայց ցանկալի չէ զբաղեցնել բարձր վարձատրվող պաշտոն մասնավոր ընկերությունում: Նախընտրելի է նախագահությունը ինչ-որ ասոցիացիայում, ասամբլեայում, միությունում, կոնգրեսում և այլն: Որը կլինի ոչ պետական կառույց ոչ մեծ անձնակազմով` 10-ից 100 անձ, հավակնող անվանմամբ ու ոչ հստակ կարգավիճակով: Սա կուսակցություն պահելուց ավելի էժան է ու արդյունավետ: Քաղաքական գործչի պաշտոնն այդ կառույցում պետք է շեշտադրի նրա սոցիալական դերը, այսինքն այն հարցին, թե ով է տվյալ քաղաքական գործիչը, պետք է լինի հստակ պատասխան. «…… կազմակերպության նախագահը»: Հարակից կարելի է լինել ինչ-որ հզոր հաստատության բարձր պաշտոնյա, բայց պետք չէ հրապարակել:

Միևնույն գործիչը կարող է տարբեր կազմակերպությունների անդամակցել: Մի քանի կազմակերպություն կարող են համախմբվել` ձևավորել կոլեկտիվ անդամակցությամբ կազմակերպություններ: Կարող են ստեղծվել տարբեր հանձնաժողովներ, խորհուրդներ և այլն, որոնք ավելացնում են քաղաքական «սուբյեկտների» թվաքանակը և կշիռ են տալիս ինչ-որ քաղաքական ուղղության: Այդպիսով ակտիվիստների խումբը կարող է լայնամասշտաբ հասարակական շարժման կերպար ստանալ:

Ինչպե՞ս դառնալ քաղաքական գործիչ

 

Ներկայացվող խորհուրդները առնչվել են քաղաքական կարիերայի բարդ և վտանգավոր գործունեության մանրամասներին: Փաստացիորեն հայտնի քաղաքական գործիչ դառնալու և առավել ևս ընտրություններում հաղթանակ տանելու համար մարդկային բարձր որակներն ամենևին էլ բավարար չեն: Այստեղ իր խոսքն է ասում տեխնոլոգիաների, հնարքների, ռազմավարական պլանավորման և մարտավարական քայլերի իմացությունը, ինչն է մասնավորապես առանձին մասնագիտացված անձանց գործն է:

Այս նյութերի միջոցով մենք ցանկանում ենք որոշակիորեն զինել հասարակ ընտրազանգվածին և քաղաքական կարիերայում իր առաջին քայլերը կատարող խանդավառ անձանց:

Եթե պատգամավորության թեկնածուն ազգային կամ տեղական մակարդակի հայտնի անձնավորություն չէ, ապա նրա իմիջի կարևորագույն բաղադրամաս է դառնում կուսակցական պատկանելությունը, պաշտոնը, ազգությունը, կենսագրությունը, ինչ-որ կարևոր արարքը կամ կոչը:

Թեկնածուին հարկավոր է այնպես ներկայացնել, որ յուրաքանչյուր ընտրող կարողանա նրա կերպարն իր նախասիրություններով լրացնել: Դրա համար կենսագրության և ծրագրի մեջ հարկավոր է խուսափել մանրամասներից, բացառությամբ անքննելի դրական մանրամասների:

Մեծ նշանակություն ունի բարեհաճ տպավորություն թողնելու ունակությունը: Այն կարող է լրացնել հերոսական կենսագրությունը կամ նախընտրելի քաղաքական դիրքորոշումը:  Մարդիկ իրենց առջև պետք է տեսնեն ազնիվ, բարյացակամ, հավասարակշռված, կշռադատող անձի: Նրանք կմտածեն, որ եթե որպես պատգամավոր հերոսություններ չգործի, գոնե ամեն դեպքում սեփական շահերի վրա չի կենտրոնանա, բայց, հավանաբար, իր ընտրատարածքի համար ինչ-որ լավ բան կանի:

 

Առաջադրման մարտավարությունը

 

Կուսակցական ցուցակներով ընտրվելու համար (համամասնական) նախընտրելի է ապրել մայրաքաղաքում, քանի որ հեշտ կլինի ուժեղ խմբի մեջ մտնել: Առանձին մանդատով  (մեծամասնական) ընտրվելու համար ավելի հարմար է գործել մարզերում, ուր վառ մրցակիցները քիչ են:

Ինչ-որ հասարակական շարժման աջակցությունն ստանալու համար կամ ծայրահեղ դեպքում դրանից ապահովագրված լինելու համար ամենևին պարտադիր չէ դրան անդամագրվել: Երբեմն բավական է ուղղակի ուշադրություն դարձնել այդ խմբի նկատմամբ և դրա առաջնորդների հետ ջերմ հարաբերություններ հաստատել: Կարելի է զինվել նրանց կարգախոսներով և հայտարարել, որ ընդհանուր առմամբ համակարծիք եք նրանց ծրագրի հետ, թեպետ որոշ մասնավոր դեպքերի համար համամիտ չեք: Այդ ճանապարհով դուք կգրավեք այդ շարժման ակտիվիստների և դրա գործունեության որոշ ասպեկտների հետ ոչ համամիտ անձանց վստահությունը:

Առաջադրման ամենադժվար, բայց և արդյունավետ միջոցը առաջադրումն է ընտրատարածքի քաղաքացիների ստորագրությունների հավաքագրմամբ: Առաջադրվող թեկնածուն պետք է անպայման անձամբ մասնակցի այդ գործին, որպեսզի անձամբ շփվի մեծ քանակությամբ ընտրողների հետ և դրական տպավորություն թողնի, ինչպես նաև հասկանա, թե զանգվածների մոտ ինչպիսի տրամադրություն կա և ինչ կերպ մարդկանց պետք է հարմարվի: Նման կերպ առաջադրման առավելություններից մեկն էլ այն է, որ ստորագրությունների հավաքագրումը գործնականում ագիտացիոն արշավ է ապագա թեկնածուի օգտին, այսինքն այն ավելի շուտ է սկսվում, քան մրցակիցների մոտ, ովքեր առաջադրվում են կուսակցության կամ աշխատանքային կոլեկտիվի կողմից: Քանի որ ստորագրություններ հավաքով պատգամավորության թեկնածուն հեշտությամբ կարող է ինչ-որ մի տեղ մեղադրվել օրենքը խախտելու մեջ, ուստի նախընտրելի է առաջադրվել միանգամից  մի քանի միջոցներով:

«Հին» գործիչները, քաղաքականության մեջ երկար տարիներ լինելով, բավական քննադատություն են թափել միմյանց նկատմամբ: Իսկ ընտրություններից կես տարի առաջ երևան եկած գործիչը դեռ որոշ ժամանակ «մաքուր» կմնա: Շատերը նրան լուրջ չեն վերաբերվի, նրանից պաշտպանվելու մեխանիզմ չեն հասցնի ձևավորել, և կպարտվեն:

Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործչի կենսագրությունը


Քաղաքական գործունեության հարկավոր է պատրաստվել մանկուց. թույլ մի տվեք ձեզ այնպիսի արարքներ, որ ձեր հեղինակությունը վտանգի, քանզի գաղտնիքներն երբեմն անսպասելիորեն բացահայտվում են:

Ընտրեք տարածված և հարգանք վայելող մասնագիտություն: Օրինակ լրագրությունը կամ մանկավարժությունը զանգվածները դրականորեն կընկալեն, միաժամանակ այն օժանդակում է խոսքի վարժ տիրապետմանը, ինչը չափազանց կարևոր է քաղաքական գործչի համար: Իսկ այն կարծիքը, թե քաղաքականության համար առավել համապատասխանում է իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությունը, ապա այն ճիշտ է այնքանով, որքանով զանգվածներին այդ կարծիքն ուղղակի ներշնչել են: Եթե ինչ-որ մեկը հանդիմանի ձեզ քաղաքականության համար չհամապատասխանող մասնագիտություն ունենալու մեջ, ապա կարող եք պատասխանել, որ քաղաքական գործչի համար կարևոր է առողջ բանականությունը, խիզախությունը, ազնվությունը և կյանքի փորձը, իսկ մանրամասների համար կարելի է դիմել մասնագետներին:

Ընտրեք ուշիմ ու դուրեկան կին, ում բարեկամները աչքի չեն ընկել ինչ-որ անբարեհաճություններով, ինչպես դատվածությունը, հոգեկան շեղումները: Ձգտեք չբաժանվել ձեր կնոջից:

Ցանկալի է ունենալ երկու-երեք զավակ: Երեխաներին ներկայացվում են որպես անուշադեմ հրեշտակներ, ովքեր ենթադրաբար ունենալու են պայծառ ապագա, այլ ոչ թե խուլիգան դեռահաս դպրոցական ցածր գնահատականներով:

Որոշ կիսահերոսություններ արեք. մեկ տարի աշխատեք որպես սովորական աշխատավոր, ծառայեք բանակում: Եթե կառավարությունն ինչ-որ չցանկալի գործողություն անի, կանգնեք հրապարակում` բողոքող պաստառներով: Ինչ-որ ինտելեկտուալ բարձունքի հասեք` ստացեք երկու դիպլոմ կամ թեկնածուական կոչում, նորարարություն արեք կամ գիրք գրեք:

Թեկնածու առաջադրվելիս այնպիսի պաշտոնի եղեք, որը ընտրողների հիմնական զանգվածի մոտ տհաճություն չի առաջացնի:

Ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործչի դիրքորոշումը


Ընտրությունների ժամանակ մարդկանց հարկավոր է ասել այն, ինչ նրանք ուզում են լսել: Հարկավոր է գտնել այն անձանց, ովքեր կցանկանան լսել այն, ինչ դուք եք ուզում խոսել: Կամ էլ պետք է խոսել այն, ինչ ուզում են լսել այն անձինք, ում հաջողվել է ի հայտ բերել:

Շեշտը պետք է դնել այնպիսի սոցիալական խմբի վրա, որը կլինի.

  • Բավական մեծաթիվ և ակտիվ, որպեսզի իր ձայներով ապահովի ընտրություններում ձեր հաղթանակը,

  • Ունակ է ձեր որակներն ունեցող գործիչի հանդեպ հետաքրքրություն տածել,

  • Այլ քաղաքական գործիչների այնքան էլ ամուր հակվածություն չունի:

  • Անհրաժեշտ է նաև, որ այդ խմբի շահերի առաջադրումը ձեզ մոտ խղճի խայթ չառաջացնի:

Քաղաքական գործչի դիրքորոշումը հաճախ ձևավորվում է մրցակիցներից տարբերվելու անհրաժեշտությամբ: Եթե ինչ-որ մեկը  ինչ-որ կարևոր հարցի շուրջ առաջինն է հասցրել «Կողմ» արտահայտվել, ապա նրա մրցակիցը ստիպված է շատ շուտ «Դեմ» արտահայտվել, որպեսզի գոնե նրանց մեջ, ովքեր դեմ են, առաջինը լինի, քանի որ առաջինն միշտ արժանանում է համընդհանուր ուշադրությանը: Եթե այդ գործում ևս ուշացել է, ապա ստիպված է ընտրություն կատարել հետևյալից.

  1. Զբաղեցնել վառ արտահայտված կենտրոնաձիգ դիրքորոշում և դիմել երկու ծայրամասություններին էլ,

  2. Աղմկոտ քննադատել հարցը` որպես ոչ էական,

  3. Հորինել դրան մրցակից հարց և առաջինը դրա վերաբերյալ կարծիք հայտնել:

Հարցի էությունը մեծ նշանակություն չունի, քանզի`

  1. Քննարկումների մեծամասնությունը պրակտիկ գործողությունների չեն հանգեցնում,

  2. Հազիվ թե այդ գործողությունները կարևոր հետևանքներ ունենան,

  3. Սովորաբար դժվար է գնահատել, թե ինչն է օգտակար, ինչը` ոչ:

  4. Որոշ գործողությունների արդյունքը հաճախ պայմանավորված է դրա իրականացման մանրամասներից, այլ ոչ թե հրապարակայնորեն արտահայտված սկզբունքներից:

Բնավ պարտադիր չէ քաղաքական հայտարարություններում կոնկրետություն ցուցաբերել: Կոնկրետությունը հարկավոր է միայն այն դեպքում, երբ մրցակիցները բավական արդյունավետ ներկայանում են ոչ միանշանակ կոչերով, որին անհրաժեշտ է շեշտակիորեն ինչ-որ բան հակադրել: Իսկ ընդհանրապես, որքան ոչ միանշանակ է հայտարարությունը, այնքան մեծ թվով մարդիկ այն կհամարեն իրենց ձգտումը: Ոչ միանշանակ հայտարարությունը  կարող է բավական արմատական լինել: Օրինակ բավական ոչ կոնկրետ, բայց և շեշտակի հայտարարություն է. «Բավական է: Բոլորս էլ փոփոխություններ ենք ցանականում: Այլևս հնարավոր չէ այսպես ապրել: Եթե մենք որպես քաղաքացիներ ինչ-որ բան արժենք, ապա պետք է վճռորոշ քայլ կատարենք»: Սա բավական ընդունելի երկիմաստություն է, որը մրցակցող սոցիալական խմբերից յուրաքանչյուրը կարող է իր օգտին մեկնաբանել:

Չի կարելի հայտարարել բազում ծրագրային դրույթների մասին. ինչքան շատ բան հայտարարվի, այնքան շատ անհամաձայնություններ կգտնվեն ծրագրի այս կամ այն կետի շուրջ, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծրագրով դժգոհների թիվը մեծ կլինի: Տեղին կլինի առաջադրել երեքից յոթ դրույթ: Ծրագրի հակիրճությունը կարելի է պատճառաբանել այն բանով, որ անհրաժեշտ է հասնել «գլխավորին», իսկ մնացածը կհաջորդի դրան: Իսկ իրականում գլխավորն է հաղթել ընտրություններում:


Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քաղաքական գործիչը


Հատուկ «գերկրթություն», առանձնահատուկ ինտելեկտուալ բարձունքներ թեկնածուից չի պահանջվում: Գլխավորն այն է, որ թեկնածուն ունենա առողջ բանականություն, ազնիվ երևա, մարդկանցից գլուխ հանի, հաղթանակի նկատմամբ կամք դրսևորի և ի ցույց դնի որոշակի դեմագոգիկ ունակություններ: Ցանկալի կլիներ, եթե թեկնածուն տարբերվեր բարետեսությամբ և բարձրահասակությամբ: Կարևոր է նաև, որ մերձավոր բարեկամները և նախնիներն ազնիվ մարդիկ լինեն:

Եթե անգամ ոչ այնքան գրագետ խոսք ունեք, շատերը դա չեն նկատի, քանի որ իրենք էլ են այդպիսին, իսկ եթե ինչ-որ գիտակ փորձի ուշադրություն հրավիրել նման խնդրի շուրջ, ապա ընտրազանգվածը չի հասկանա խնդրի էությունը և անգամ կարող է ինքն իր տեղում վիրավորվի:

Ընդհանուր առմամբ ցանկացած թերություն կարելի է կոմպեսացնել ինչ-որ հատուկ արժանիքով, ավելին` ժողովուրդը շատ բաներ սկսում է սովորական համարել և ուշադրություն չի դարձնում:


Անձնային հատկանիշներ

Դրական

Բացասական

Գիտելիք

Իշխանության ծարավ

Համարձակություն

Անկայունություն

Ազնվություն

Թուլություն

Հնարամտություն

Անխոհեմություն

Ուրիշներին ոգեշնչելու կարողություն

Էգոիզմ

Մտքի պարզություն

Անբարոյականություն

Ջերմություն

Գերքաղաքականացվածություն

Համեստություն

Նախատրամադրվածություն

 


Վարքային հատկանիշներ

Դրական

Բացասական

Լավ խորհրդականներ է ներգրավում

Պաշտոնը ծառայեցնում է անձնական նպատակներին

Հավատարիմ է իր տված խոսքին

Խախտում է օրենքը

Ուժեղ լիդերություն է ստեղծում

Ներգրավվում է անիմաստ պատերազմի մեջ

Լուծում է մեր տնտեսական խնդիրները

Չի պաշտպանում երկրի շահերն արտաքին հարաբերություններում

Զարգացնում է լավ հարաբերություններ այլ երկրների հետ

Նախընտրում է որոշակի խմբի հետաքրքրությունները

Հասկանում է հասարակ մարդկանց

Թաքցնում է ինչ-որ բան ժողովրդից

Բարոյական կերպար է

Մեկուսանում է ժողովրդից

Բաց շփվում է այլ մարդկանց հետ

Անբարոյական է անձնական վարքում

 


Հաղորդակցական կոմպետենտության տասը գլխավոր հատկանիշներ

1

Խոսքային ազդեցության զարգացած մշակույթ

2

Զարգացած ժեստեր և շարժումների պլաստիկություն

3

Շփվողականություն, թեթևություն

4

Զարգացած տրամաբանական մտածողություն

5

Որոշումներում ինքնուրույնություն, անկախություն

6

Զգայունակություն, գեղարվսետական մտածողություն

7

Հուզական կայունություն, հանգստություն

8

Կենսուրախություն, անհոգություն

9

Զարգացած ինքնակառավարում, կանոնների պահպանում

10

Շփումն ու հաղորդակցումը կառավարելու և ուղղորդելու ընդունակություն

Ի՞նչ կապեր ու հովանավորներ են պետք քաղաքական գործչին


Քաղաքական կարիերա ձևավորոող անձի համար չափազանց կարևոր է լավ հարաբերություններ պաշտպանել հնարավորինս մեծ թվով մարդկանց հետ, ովքեր հասարակության մեջ լավ դիրքեր են զբաղեցնում: Ինչը նշանակում է, որ ամեն օր բավական ժամանակ է պետք հատկացնել զրույցներին և հանդիպումներին: Բավական շահեկան դիրքում է հայտնվում այն անձը, ով ի պաշտոնե պետք է շփվի մարդկանց հետ և հնարավորություն ունի ընտրելու՝ ում տրամադրել իր մասնագիտական օգնությունը: Նմանատիպ հնարավորություն ունեն հեղինակավոր դպրոցի տնօրենը կամ ինչ-որ տարածված, բայց և տանջող հիվանդության բժիշկը: Այդպիսով` «վերև» բարձրանալու ծրագրի մեջ որպես միջանկյալ նպատակ կարելի է դնել նմանատիպ, ոչ չափազանց բարձր նպատակի իրականացումը, որը հանարավորություն կտա շահավետ ծանոթություններ հաստատել:

Եթե զբաղեցրած պաշտոնը շատերին օգտակար լինելու հնարավորություն չի տալիս, ապա հարկավոր է նոր բան մշակել նման արդյունքի հասնելու համար: Կարելի է ինչ-որ հոբբի ձեռք բերել, որը շփում կենթադրի (ձկնորսություն, որսորդություն, լեռնագնացություն, նավարկություն և այլն), նմանատիպ արդյունքի կարելի է հասնել նաև ինչ-որ հասարակական կազմակերպության մեջ ակտիվ գործունեությունը:

Բոլոր ծանոթները պետք է գրանցվեն (նկարագրվեն) հատուկ բլոկնոտի մեջ այբբենական կարգով, իսկ այդ  բլոկնոտը ցանկալի է միշտ ձեռքի տակ ունենալ, եթե, իրավիճակից ելնելով, անհրաժեշտություն առաջանա ճշտելու զանգահարողի անձը: Յուրաքանչյուր մարդու մասին նախևառաջ պետք է իմանալ, թե ինչով է սիրում զբաղվել, ինչ ծառայություններ կցանկանար տրամադրել այլ անձանց առանց ետին նպատակների և ինչի կարիք ունի ինքն անձամբ:

Ինչ-որ մեկի հետ կարելի է ճաշել, ինչ-որ մեկի հետ աշխատել, ինչ-որ մեկին մուրճ տրամադրել, ինչ-որ մեկի համար բանկում երաշխավորել վարկ ստանալու նպատակով և այլն:

 

* * *

 

Սեփական անձով հարկավոր է հետաքրքրել այն մարդկանց, ովքեր գումար ունեն: Նման մարդկանց սովորաբար անհրաժեշտ են տնտեսական ազատություններ, կայունություն և ցածր հարկեր: Երբեմն էլ նրանք կարևորում են արտաքին քաղաքական կողմնորոշումը;

Հովանավորներ գրավելու համար նրանց հարկավոր է ինչ-որ բան առաջարկել, ինչը ուղղակի շահ կբերի մոտ ժամանակներում, այլ ոչ թե «պայծառ ապագա» խոստանալ բոլորի համար:

Խոշորամասշտաբ «աջակցությունը» տեղին է ընդունել ոչ թե կուսակցական դրամարկղով, այլ վստահելի անձանց նեղ շրջանակի կողմից ղեկավարվող հիմնադրամի միջոցով: Փոքրածավալ «աջակցությունը» իրականացվում է գումարի ուղղակի տրամադրմամբ կամ էլ սինեկուրայի (ձգալի աշխատանք չպահանջող լավ վարձատրվող հեղինակավոր հաստիքի) տրամադրմամբ կամ էլ մեկանգամյա ձևական ծառայության դիմաց բավական կլորիկ գումար տրամադրելով:

Աջակցություն ստանալու համար պարտադիր չէ ուղղակիորեն դիմել այն անձանց, ովքեր կարող են այդ աջակցությունը տրամադրել: Նրանք էլ դիտարկում և գնահատում են բոլոր նրանց, ովքեր հետքրքրում են իրենց: Հարկավոր է լոկ բավական արդյունավետորեն դրսևորվել և սեփական գործողություններով ու հայտարարություններով ազդանշան տալ` «Ես եմ այն անձը, ով պետք է ձեզ»:

Քաղաքական գործիչն ու կուսակցությունը


Եթե կուսակցությունը, որին դուք անդամագրվել եք (դրանում ներառված են Ձեզ համար անհրաժեշտ մարդիկ, ովքեր ինչ-որ  տեղ օգտակար կարող են լինել), ժողովրդի մոտ հեղինակություն չի վայելում, ապա պետք չէ հայտարարել կուսակցական պատկանելության մասին, այլ ընտրություններին մասնակցել որպես անկախ պատգամավոր:

Պատահում է այնպես, որ ակնաոու քաղաքական գործիչն աճում է կուսակցությունից դուրս: Նման գործչին հեշտ է ինչ-որ կուսակցության աջակցությունը ստանալ, բայց ոչ անդամագրվել դրան: Սա առավել շահավետ է, երբ կո… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz