…ւսակցությունները շատ են, իսկ ազդեցություն և անդամներ քիչ ունեն: Նման մոտեցման առավելությունը հետևյալն է: Եթե այդ գործչին կուսակցության լիդեր չդարձնեն, ապա իր վարկանիշը կտուժի: Իսկ եթե նա ղեկավարի կուսակցությունը, ապա նրա վզին կփաթաթվի ընթացիկ ղեկավարման խնդիրները և կուսակցության մեջ ղեկավարող դիրքը պահելու պայքարը: Կուսակցության շրջանակներում նա դառնում է «առաջինը հավասարների մեջ»: Նա կուսակցությանը հեղինակություն է հաղորդում, իսկ կուսակցությունն իրեն` հոգսեր: Եթե ակնառու գործիչը կուսակցության չանդամագրվի, ապա հարկադրված է շահել դրա վստահությունը: Նրա համար հեշտ է որպես «գերմարդ» ներկայանալ, ինչն էլ մանրևելու ավելի մեծ հնարավորություն կտա:

Հռչակ ստացող նոր գործիչ առաջ քաշելն այնքան էլ հեշտ չէ: Անգամ ավելի դժվար է, քան կուսակցություն ստեղծելը: Հեղինակավոր քաղաքական գործիչն ավելի շատ կուսակցությանն է պետք, քան թե կուսակցությունը գործչի համար:

Ոչ կուսակցական քաղաքական գործիչը կարող է իրեն ներկայացնել, որպես  «ողջ ժողովրդի» շահերը պաշտպանող: Կուսակցական գործչի համար դա զգալիորեն դժվար է անել, եթե անգամ  իր կուսակցությունն իրեն հռչակի «համաժողովրդական»:

Եթե թեկնածուն ունի փող և/կամ հզոր իմիջ, որն անհրաժեշտ է միայն մի փոքր շեշտել, նրան ամենևին կարիք չկա հենվելու կուսակցության վրա: Քանի որ կուսակցություններից յուրաքանչյուրը բազում «մեղքեր» է գործել, որոնք իրեն կխոչընդոտեն: Նա կարող է ուղղակիորեն ժողովրդին դիմել և օգտագործել կողմնակիցների քանակությունը:


Քաղաքական ուղղվածության ընտրություն

 

Բոլոր քաղաքական գործիչները հայրենասերներ են: Սակայն Հայրենիքի շահերը տարբեր կերպ են ներկայացնում`

  1. Օգնության կանչելով օտարերկրացիների,

  2. Պաշտպանվելով օտարերկրացիներից,

  3. Ուժեղ հարևանի հետ միավորվելով,

  4. Խուսափելով ուժեղ հարևանից,

  5. Ներքին թշնամիներին ջախջախելով,

  6. Ներքին թշնամիների հետ խաղաղության գալով և այլն:

Բոլոր քաղաքական գործիչները հասարակ ժողովրդի համար են գործում: Սակայն բարեկեցության տարբեր ուղիներ են առաջարկում:

  1. Ձեռներեցությունը պետությունը դուրս է հանում ճգնաժամից,

  2. Պետությունը պաշտպանում է աղքատներին հարուստներից,

  3. Ազատությունը պայմաններ կստեղծի զարգացման համար,

  4. Ուժեղ ձեռքը կարգուկանոն կհաստատի:

Հարկավոր է հարմարվել գոյություն ունեցող մտածելակերպին, ինչքան էլ իռացիոնալ լինի: Ժողովրդին հարկավոր է խոստանալ այն, ինչ ուզում է կամ շուտով կուզի: Դրա համար անհրաժեշտ է պարզել, թե որ «հարթություններում» է տեղի ունենում հասարակական կարծիքի առավել զգալի տատանումները և դրանք ինչ փուլում են գտնվում:

Տատանման հնարավոր «հարթություններն» են.

Անջատողականություն – ինտեգրացիա

Ազգայնացում – մասնավորեցու

Ինդիվիդուալիզմ – կոլեկտիվիզմ

Լիբերալիզմ – ավտորիտարիզմ և այլն:

Տատանումների փուլերն են.

աճ > աճի ավարտ > առավելագույնը > անկման սկիզբը > անկում և այլն:

Եթե ակնհայտորեն գերակայում է ինչ-որ քաղաքական տրամադրություն, ցանկալի է դառնալ դրա հետևողական արտահայտիչն, իսկ սեփական քաղաքական դիրքորոշման պրոպագանդան հետաձգել մինչև «հոգևոր առաջնորդ» դառնալու պահը: Ոչ մի խաբեություն չկա այն բանի մեջ, որ քաղաքական գործչի անձնական տեսակետները տարբերվում են ծրագրում առաջ քաշված տեսակետներից: Նա ծրագիրն մշակում է ոչ թե իրեն համար, այլ բոլորի համար, ուստի փոխզիջումն անխուսափելի է:

Եթե Պողոսյան գործիչը քարոզում է «Ա» գաղափարախոսությունը, ապա Պետրոսյան գործիչը, ով ցանկանում է նրան շրջանցել, պետք է այլ գաղափարախոսություն պաշտպանի, եթե ոչ «Բ», ապա գոնե «Ա+», որը որոշակիորեն կտարբերվի «Ա»-ից, եթե անգամ «Ա» գաղափարախոսությունը ամենաճիշտ է համարում:

Քաղաքականության վրա ուշադրություն դարձնող մարդիկ սովորաբար տեղյակ են լինում հայեցակարգերի նմանության ողջ հավաքածուին: Դուք նրանց առաջարկում եք ինչ-որ մոտեցում, իսկ նրանք պատասխանում են, թե դա արդեն գիտեն: Իսկ եթե մտածում են, որ գիտեն, ապա անուշադիր են լսում: Մոտեցման ձեր և նրանց մեկանաբանության տարբերությունը շեշտադրման մեջ է: Հենց ձեր տարբերակն էլ մոտեցմանը պետք է արդյունավետություն հաղորդի, սակայն ինչ-որ մեկին համոզել  շեշտադրումը փոխել բավականին դժվար է, քան թե նոր գաղափարներ գրավել (քանի որ մարդիկ հակված են կառչած մնալ մեկ անգամ յուրացված երևույթից): Եթե ինչ-որ գաղափար մատուցել որպես «նոր խոսք», այն կարող է գրավել մտքերը: Իսկ եթե այն սկզբում արտահայտչորեն չներկայացվի, այն սովորական կդառնա, հետագայում առանձնակի ուշադրություն չի գրավի: Ավելին` ինչքան երկար է քննարկվում գաղափարը, այնքան մրցակիցների կողմից դեմագոգիկ ձևախեղումների քիչ է ստանում:  


Ինչպե՞ս խոսել ընդդիմության հետ

 

Եթե անհրաժեշտ է բանակցություններ վարել ընդդիմության հետ, կարելի է հետևյալը օգտագործել.

- քննադատությունը մասամբ ընդունել

- մշուշոտ խոստումներ տալ

- օգտագործել հակառակորդի կարգախոսները, ձևախեղելով դրանց էությունը

- հայտարարել ընդդիմության գոյության օգտակարության մասին

- պատրաստակամության ցուցաբերել ընդդիմության հետ համագործակցելու համար

- հօժարակամ գնալ փոքրիկ կոմպրոմիսների

- չսրել հարաբերությունները, չհետևել պարտված թշնամիներին, հիշեցնել ընդհանուր հետաքրքրությունների մասին:

Ընդդիմության վերջնագրերին հարկավոր է արձագանքել հետևյալ կերպ.

- Չխուսափել երկխոսությունից, «ընդհանուր արժեքների” վրա աշխատել

- Ժամանակ ձգձգել, որը աշխատում է ի վնաս մրցակիցների

- Քայքայել մրցակցի ճամբարը` զիջել այնպիսի պահանջներում, որոնք շահավետ են նրանց մի մասին,

- Հակադարձ հավակնություններ առաջադրել.

- Խոստումներ տալ, ապա չկատարել:

Եթե չի կարելի  ասել «ոչ», ապա ասեք «այո», սակայն այնպիսի «բայց»-երով, որոնք «այո»-ն վերածում են «ոչ»-ին համահավասար:

Ինչպե՞ս խափանել անցանկալի միջոցառումը

 

Հարկադրված անցանկալի գործողություններհը կարելի դարձնել անվտանգ կամ երկկողմանիորեն վտանգավոր: Ահա միջոցները`

1. Համաձայնվեք միջոցառման հետ, սակայն ժամկետը այնպես հետաձգեք, որ այն կորցնի իր արդյունավետությունը:

2. Պահպանել միջոցառման անվանումը, սակայն փոխել բովանդակությունը:

3. Ձեռք չտալ միջոցառման բովանդակությանը, սակայն փոխել անվանումը և համապատասխանաբար` “իմիջը”:

4. Փոխոլ միջոցառման ծավալը` մեծացնել մինչև աբսուրդի կամ կրճատել մինչև նվազագույնի:

5. Միջոցառման կազմակերպումը վստահել այն անձանց, ովքեր մեծ հավանականությամբ դրանից գլուխ չեն հանի` անտաղանդության կամ չարակամության պատճառով:

 

Ինչպե՞ս կանխել անցանկալի միջոցառումը

 

Անցանկալի միջոցառումը կարելի է խափանել մի քանի միջոցներով.

1. Դրա փոխարեն առաջարկել այլ, իբր թե ավելի տեղին միջոցառում:

2. Միջոցառումը ներկայացնել որպես «անհրաժեշտ», բայց «դեռ պահը չհասունացած»:

3. Մեկ ուրիշ միջոցառում իրականացնել, որը առաջին միջոցառումը անարդյունավետ կդարձնի և կստիպի նախաձեռնողներին հրաժարվել դրանից:

4. Թողնել միջոցառումը այնպիսի պայմաններով, որոնք այն անընդունելի կդարձնեն:

5. Միջոցառումը վարկաբեկել` ներկայացնել որպես չարդարացված թանկարժեք, իսկական հիմնախնդիրներին ուշադրությունը շեղող, թշնամանք առաջացնող, եսասիրական նպատակ հետապնդող, ունակ առաջացնելու ահավոր հետևանքներ և այլն:

Ինչպե՞ս արդարանալ քաղաքականության մեջ

 

Արդարացում կգտնցվի ցանկացած արարքի համար: «Ես արդարացում չունեմ» ասվում է միայն այն ժամանակ, երբ լրջորեն արդարանալու անհրաժեշտություն չկա:

Հերքել պետք չէ: Բայց պետք է ոճի հետ զգույշ լինել: Օրինակ`ոչ թե «ընդունում եմ իմ մեղքը», այլ` «ընդունում եմ իմ պատասխանատվության մասնաբաժինը»:

Պատասխանատվությունից խուսափելի ընդհանուր մարտավարությունը հետևյալն է.

- Մի քանի արտահայտություն ասել սխալի անխուսափելիության մասին,

- Ցույց տալ օբյեկտիվ դժվարությունները,

- Մասամբ մեղքը բարդել ուրիշների, այդ թվում նաև մեղադրողների վրա,

- Մասամբ ընդունել “պատասխանատվության սեփական մասնաբաժինը” և միաժամանակ գործի դնել սեփական ազնվության ու ինքնաքննադատական վերաբերմունքի խաղաթուղթը,

- Նոր պատրանքներ  ցանել,

- Ուշադրությունը շեղել ինչ-որ այլ, ոչ պակաս հետաքրքիր նյութի, քան մեղավորներ ման գալը:

Ընդհանրապես կառավարումը խոստումներ տալու, արդարանալու և կադրերի բաշխման արվեստ է:

Ինչպե՞ս քաղաքական խոստումներ տալ

 

Կարելի է կանխավ պատրաստել խոստման խախտումը.

- Ձեր նպատակադրությունը հստակ մի արտահայտեք («ոչ մի կոնկրետ բան չեմ կարող խոստանալ»), կոնկրետ ժամկետներ մի նշեք.

- Խոստումը լցնել դրա իրագործման բազմաթիվ պայմաններով,

- Խոստումներ մի տվեք, որոնցից նահանջելու հիմքերը չեն մտածվել:

Պարտադիր չէ ստել խոստումների տալու ժամանակ. այն կարելի է այնպես ձևակերպել, որ մնա մանևրելու ոչ ակնհայտ հնարավորություն: Հավելյալ ջանքեր չգործադրելով կարելի է թուլացնել խնդրի ազդեցությունը հետևյալ պատասխաններով. Կզբաղվեմ այդ խնդրով,

- Այդ խնդիրը կլուծեմ … ժամկետում,

- Այդ խնդիրը կլուծեմ ձեր օգտին,

- Ձեր պահանջն ամբողջությամբ կբավարարեմ,

- Ձեր պահանջն ամբողջությամբ կբավարարեմ  … ժամկետում:

Մարդը, ով պահանջում է, որ իրեն խոստումներ տան, այս կամ այն չափով համոզված է, որ խոստումները չեն իրականացվի, սակայն համառություն է ցուցաբերում, որպեսզի հույս ունենա, կամ շրջապատի աչքից չընկին, կամ գործընկերների խմբի առջև դադարկ ձեռքով չհայտնվի, երբ այն իրենից պահանջում է արդյունքների հաշվետվություն: Նման մրցակցին կարելի է բավարարել ոչ հստակ պատասխանով, սակայն լավ ձևակերպումով, օրինակ` «Կայծակի բաժին լինեմ, եթե չզբաղվեմ Ձեր հարցով»:

 

Չիրականացված խոստումը կարելի է արդարացնել հետևյալ կերպ.

- Ղեկավարությունից նոր դիրքավորումներ ստանալու պատճառով,

- Բարոյական սկզբունքների պատճառով,

- Այլ խոստումների առկայության պատճառով,

- Այդ նույն խոստումները տալու իրավունքի բացակայության բացահայտման պատճառով,

- Իրավիճակի փոփոխության պատճառով,

- Խոստման սխալ լինելու պատճառով:

Խոստման սխալականությունը բացատրել պետք է հետևյալ կերպ.

- Սխալ տեղեկացվածություն,

- Մոլորություն, մտքի ժամանակավոր մթագնում,

- Վատ ազդեցություն,

- Հապշտապություն, որը հնարավորություն չտվեց մանրամասները դիտարկելու: 

Ինչպե՞ս քաղաքական հայտարարություն անել

 

Քաղաքական հայտարարությունները պետք արվեն ոչ շատ հաճախ, ոչ էլ հազվադեպ, դրանք պետք է ուշադրությունը կենտրոնացնել քաղաքական գործչի նկատմամբ, բայց չզզվեցնեն: Սովորաբար նորմալ է բարձրաձայն հայտարարել սեփական անձի մասին մոտ մեկ ամիսը մեկ: Իսկ տարին մեկ կարելի է հանդես գալ ինչ-որ խոշոր նախաձեռնությամբ:

Ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է պարունակի ինչ-որ վառ կերպար, որը արտահայտվում է արդյունավետ արտահայտություններով (մամուլը նախընտրությունը տալիս է աչքի ընկնող երևույթներին): Դա կարող է լի նել ծայրահեղ գնահատականը, ահավոր կանխատեսումը, պարադոքսալ առաջարկությունը: Դրա հետ մեկտեղ պարտադիր չէ, որ իրական լինի կամ նոր կարևոր գաղափար կրի:

Ինչպե՞ս դառնալ քաղաքական գործիչ առանց ընտրություններում հաղթելու

 

Եթե երկրում առկա է քաղաքականության զարգացած ինդուստրիա, ապա ընտրական պաշտոնների թեկնածուները հաճախ միայն քող են պրոֆեսիոնալ քաղաքական դերակատարների կուլիսային հրամանների համար: Հզոր նախագահները, ովքեր ամբողջական ազգերի են թելադրում, իրականում հանդիսանում են իրեն այդ պաշտոնի համար «աճեցրած» մարդկանցից խիստ կախված և ստիպված են նրանց տրամադրել կարևորագույն պաշտոններ և սկզբունքորեն «բարձրաձայնել» նրանց քաղաքականությունը:

Եթե ընտրված գործիչը վիճում է իր ետևում կանգնած մարդկանց հետ, ապա նա կարող է բազում անախորժություններ ունենալ` իր կատարած մեղքերի բացահայտում, ենթակաների սաբոտաժ, ծայրահեղ դեպքում նաև ողբերգական դեպքեր, ինչպես ինքնաթիռի կործանումը:

Ընտրված գործիչը պետք է հոգ տանի իր իմիջի մասին` մշակի վարքի և հռետորական ունակությունները, ապրի մամուլի ուշադրության կենտրոնում, միշտ հաճո լինի հասարակությանը: Նրա գաղտնի «օգնականները» ազատ են այդ ամենից: Նրանք կարող են կենտրոնանալ անդրկուլիսային քաղաքական տեխնոլոգիաների և ծառայողական դիրքի չարաշահման վրա: Ընտրովի գործի մոտ, ի համեմատություն նրանց, այլ գործառույթներ, այլ հնարավորություններ ու ունակություններ են: Նրան են բաժին հասնում փառքն ու աքացին, իսկ նրա «տերերին» որոշում ընդունելու ուրախությունը, գաղտնիքների ու բավական մեծ նյութական բարիքների տիրապետումը:

Ինչպե՞ս լինել անդրկուլիսյան քաղաքական գործիչ

Եթե դուք այնքան էլ չեք նայվում հեռուստաէկրանին կամ քաղաքական տիպակավորումից հեռու եք ուզում մնալ, սակայն սուր միտք և ուժեղ ձգտում ունեք դեպի քաղաքականություն, ընտրեք անդրկուլիսային գործչի ուղին: Կարիերայի գագաթնակետին դուք կղեկավարեք ինչ-որ կարևոր կառույց, ասենք հակահետախուզության ծառայությունը, կամ կղեկավարեք նախագահի քարտուղարությունը, կամ էլ պարզապես խորհրդական կլինեք: Դուք կլինեք այն մարդկանցից, ում մասին թերթի լրագրողը նշում է «և այլ պաշտոնական անձինք» արտահայտությամբ, կմտնեք պետության առաջին հարյուրյակի մեջ, իսկ Ձեր պաշտոնաթողությունից հետո որոշ մեծ ընկերություններ կձգտեն Ձեզ ընդգրկել իրենց տնօրենների խորհրդի մեջ: Ինքնասիրության և գրպանի համար դա բավական է:

Այս ճանապարհով գնալու համար, նախևառաջ հարկավոր է հիմնավորապես մտնել  առաջին չլինելու դերի մեջ: Առաջնորդության թեկնածուները սուր տհաճություն են ձգում միմյանց նկատմամբ: Հստակ հասկացրեք նրանք, որ դուք մրցակից չեք, այլ հավերժ օգնական և ղեկավարը կսկսի Ձեզ հատուկ ձևով գնահատել, իսկ դուք կսկսեք կամաց-կամաց մանիպուլյացիայի ենթարկել նրան:

Այդ ուղղությամբ զարգանալու համար հարկավոր է լավ յուրացնել քաղաքականության հետ առնչություն ունեցող ինչ-որ բնագավառ.

- Քաղաքագիտություն

- Քաղաքական տնտեսություն

- Պետական իրավունք

- Միջազգային իրավունք

- Սոցիոլոգիա

- Արտաքին առևտուր

- Ֆինանսներ

- Զինվորական գործ:

 

Ձեռք բերեք մեկ-երկու նեղ քաղաքական մասնագիտություններ` թռուցիկներ գրելու, հանրահավաքներ կազմակերպելու, քաղաքական ծրագիր կազմելու, մամուլի, պաշտոնյաների, ձեռներեցների,  տնտեսագետների, զինվորականների, ուսանողների և այլ ազդեցիկ խմբերի հետ կապերը ապահովելու մասնագիտացումներ:

Մտեք քաղաքական դերակատարների «օթյակի» մեջ. ծանոթացեք տարբեր կուսակցությունների, խմբերի անդրկուլիսային գործիչների հետ և միավորվեք ինչ-որ խմբի կամ քաղաքականությանը սպասարկող ընկերության: Առաջին մի քանի կապերի համար լավ առիթ է Ձեր ինքնատիպ հոդվածը քաղաքական կամ տնտեսական թեմայով: Կարևոր է մտնել զարգանալու տեղ ունեցող քաղաքական կլան: Քաղաքական կարիերիստները վեր են բարձրանում կլաններով: Գործառնական տեսանկյունից ամբողջական կլանի մեջ առկա է` առաջնորդ (նոմինալ կամ իրական), բանկիրներ, ԶԼՄ-ների տերեր, քաղաքական տեխնոլոգիաների գիտակներ, վերլուծաբաններ, պետության գործունեության տարբեր ոլորտների փորձագետներ, մարտական ուղի անցած անձինք: Եթե քաղաքականապես ակտիվ մարդկանց որոշակի քանակություն տեղ չի գտնում ձևավորված կլաններում, նրանք նոր կլան են ձևավորում:

Ինչպե՞ս գրել քաղաքական ծրագիր


Երկրում քաղաքական իրավիճակի վերլուծություն


Յուրաքանչյուրն իր աշխարհայացքն ամենաճշմարիտն ու ամենաբնականն է համարում, ինչն իրականում ամենևին էլ այդպես չէ: Հարկավոր է կազմել երկրի «քաղաքական քարտեզ»` սեղմ փաստաթուղթ, որում ներկայացված է քաղաքական իրավիճակը: Նմանատիպ վկայություններ կարելի է գտնել առկա հրապարակումներից:

«Քաղաքական քարտեզի» մեջ հարկավոր է առանձնացնել հետևյալ բաժինները.

 

1. Հասարակության տրամադրությունը

 

Սա կարելի է դուրս բերել սոցիոլոգիական հարցումներով առանձնացված տվյալլներով: Այս դեպքում կարելի է օգտվել և առկա հարցումներից, և իրականացնել սեփական հարցումը, իհարկե հարկավոր է հաշվի առնել, որ առկա հարցումների տվյալները առավելապես ծառայում են պրոպագանդայի համար, իսկ ռեալ սոցիոլոգիական հարցումների տվյալները սովորաբար պատվիրատուն չի ցանկանա հրապարակել:

Տվյալները մոտավորապես պետք է պարունակեն.

  1. Ինչն է անհանգստացնում նախևառաջ – հանցագործությունը, բնակարանային ապահովությունը, կենսամակարդակը, թմրամոլությունը, մարմնավաճառությունը, կոռուպցիան, դրամի արժեզրկումը, աշխատանքի բացակայությունը և այլն:

  2. Ինչպիսի գործողությունն են ընդունելի – սեփականաշնորհումը, ազգայնականացնումը, արտասահման մեկնելու պայմանների հեշտացումը կամ դժվարացումը և այլն:

  3. Հասարակական կարգի ինչպիսի սկզբունքներն են ընդունելի – կամավոր զինվորական ծառայությունը, անվճար բարձրագույն կրթությունը, անվճար բժշկական սպասարկումը և այլն:

  4. Ինչպես են գնահատում պաշտոնյաների և պաշտոնական կառույցների գործունեությունը – նախագահի, կառավարության, վարչապետի, խորհրդարանի, խորհրդարանի խոսնակի, ԱԳՆ-ի և այլն:

  5. Ում է պատկանում իշխանությունը երկրում – նախագահին, խորհրդարանին, վարչապետին, գործարարներին, ժողովրդին, օտարերկրացիներին, հանցագործ խմբերին և այլն:

  6. Իշխանությունն ում շահերն են պաշտպանում – ժողովրդի, հանցավոր խմբերի, գործարարների, բյուրոկրատիայի և այլն:

  7. Թեկնածուի ինչպիսի որակներն են նախևառաջ հաշվի առնում – նախկին գործունեությունը, ծրագիրը, կուսակցական պատկանելությունը, բարոյական որակները, տարիքը, ընտանեկան կարգավիճակը, սեփականությունը, օրենքների նկատմամբ վերաբերմունքը և այլն:

  8. Որ որակներն են գնահատվում պետական գործիչի մեջ – արդարությունը, արժանապատվությունը, աշխատասիրությունը, պարտքի զգացումը, արհեստավարժությունը, նախաձեռնության հատկությունը, համեստությունը և այլն:

  9. Որ որակներն են կարևոր հասարակության համար – քաղաքական ազատությունը, քաղաքացիների անձնական անվտանգությունը, աշխատանքի իրավունքի երաշխավորությունը, սպառման բարձր մակարդակը, շրջակա միջավայրի մաքրությունը, հարստության չափազանց անհավասար բաշխվածությունը և այլն: 

  10. Որ կուսակցություններին են վստահում – լիբերալ, կոմունիստական, ազգայնական, էկոլոգիական և այլն:

  11. Որ գործիչներին են վստահում – նախագահին, վարչապետին, խորհրդարանի խոսնակին,  ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին, ՊՆ-ին, ընդդիմության ինչ-որ ղեկավարի, ինչ-որ հայտնի հեռուստահաղորդավարի և այլն:

  12. Ում են քվեարկելու – ընդդիմադիր կուսակցության թեկնածուի, պետության գլխի աջակցությունը ստացած թեկնածուի, անկախ թեկնածուի, բոլոր թեկնածուներին դեմ և այլն:

Նշված ցանկն առավել օգտակար է, եթե կազմվեն ոչ թե ողջ բնակչության համար, այլ առանձին յուրաքնաչյուր սոցիալական խմբերի, որոնք ներկայացնում են աշխատավորների, ձեռներեցների, ինտելիգենցիայի, ծառայողների, գյուղացիների, ուսանողների, զինվորականների, խոշոր քաղաքների բնակիչների և այլոց շահերը:

Հարկավոր է նաև պարզել, թե ընտրություններով բնակչության որ հատվածն է հետաքրքրված և որքանով են իրենց նախասիրությունները ամուր:

 

2. Կուսակցությունները և այլ քաղաքական ու կիսաքաղաքական կազմակերպությունները:

 

 Յուրաքանչյուր կազմակերպության համար հարկավոր է ճշտել.

  1. Առաջնորդին

  2. Հասցեն, կոնտակտային հեռախոսահամարները,

  3. Տպագիր հրատարակությունները,

  4. Ծրագիրը, քաղաքական ոճը,

  5. Սոցիալական խումբը, որի վրա կազմակերպությունը հիմնվում է,

  6. Ֆինանսավորման աղբյուրները:


3. Կազմակերպությունների դաշինքները:


Դրանց համար հարկավոր է ճշտել.

  1. Նշանակությունը (նպատակը),

  2. Առաջնորդող կազմակերպությունը,

  3. Դաշինքի մեջ առկա կազմակերպությունների միջև համաձայնության էությունը,

  4. Դաշինքի կարգավիճակը:



4. Կուսակցությունների ծրագրերի համեմատական աղյուսակը:


Խնդիրը

Լիբերալ

Կոմունիստ

Ազգայնական

Հողերի վաճառք

    

Սեփականաշնորհում

    

և այլն

    

 Տարբեր միջոցառումներին կուսակցությունների ցուցաբերած կշիռը կարելի է գնահատել հետևյալ գնահատականներով.

3

«ամենակարևոր խնդիրը»

2

«կարևորագույն նպատակների թվում»

1

«անհրաժեշտ»

0

«նշանակություն չունեցող»

-1

«ոչ անհրաժեշտ»

-2

«չափազանց վտանգավոր»

-3

«ամենավտանգավորը»

Երբեմն դժվար է լինում տարբեր կուսակցությունների ծրագրային դրույթները ընդհանուր արժեքով ներկայացնել: Այդ դեպքում ավելի տեղին է առանձնացնել ոչ թե խնդիրները, այլ թեմաները, դրանց վերաբերյալ վերցնել տարբեր ծրագրերից հատվածներ և իրար կողք տեղադրել:

 Կուսակցության առաջխաղացման համեմատական աղյուսակը կարելի է ներկայացնել խորհրդարանում հնարավոր տեղեր գրավելու տոկոսայնությամբ:

Առաջխաղացման գնահատման ժամանակ հարկավոր է հաշվի առնել.

  1. Թվաքանակը,

  2. Առաջնորդների որակները,

  3. «Սոցիալական հենքի» որակները (ազդեցիկությունը, համերաշխությունը և այլն),

  4. Հովանավորների հնարավորությունները,

  5. Օգտագործվող քաղաքական տեխնոլոգիաների արդյունավետությունը:


5. Առաջնորդները

 

Քաղաքական «աստղերը» պարտադիր չէ, որ ինչ-որ կուսակցության անդամ լինեն: Իսկ մյուս կողմից մեկ կուսակցության մեջ կարող են լինել հոսանքներ, որոնք ունեն սեփական առաջնորդները:

 

Տարբեր առաջնորդների հնարավորությունները հասկանալու համար էական են հետևյալ բնութագրիչները.

 

Տարիքը

Թուլությունները

Հերոսություններն ու մեղսագործությունները

Առողջությունը

Կրթությունը

Հռետորական ունակությունները

Արտաքինը

Պաշտոնը

Կենսագրական հաջողությունները

Բնավորությունը

Ընտանեկան վիճակը

Արտահայտությունները (ասված խոսքերը)

Հոգեվիճակը

Տպագիր գործերը

Ընկերներն ու բարեկամները:

 

Առաջնորդների շարքում պետք է առանձնացնել`

  • Էքստրեմիստներ և չափավորներ

  • Խիզախներ և վախկոտներ

  • Ազնիվ և ոչ ազնիվ մարդիկ

  • Ինչ-որ փաստարկներով սեփական դիրքորոշումը փոխող մարդիկ և «հաստակողեր»

  • Ինքնուրույն անձինք և մանիպուլյացվող անձինք:


6. Զանգվածային լրատվամիջոցները:


Յուրաքանչյուրից հավաքագրում են հետևյալ ինֆորմացիան.

  1. Հասցեն, հեռախոսահամարները,

  2. Տպաքանակը (լսարանի թվաքանակը),

  3. Ընթերցողների (լսարանի) տիպը,

  4. Գլխավոր խմբագիրը,

  5. Աշխատացնողները,

  6. Քաղաքական ուղղվածությունը,

  7. Քաղաքական բաժնի առաջատար աշխատակիցները:


7. Նախընտրական քարոզարշավի հավանական միջոցները:


Հայրենական և արտասահմանյան հարուստներ անձինք, բանկեր, հիմնադրամներ, ընկերություներ, ասոցիացիաներ: Արտասահմանյան հովանավորները կարող են անուղղակիորեն օգնություն ցուցաբերել` կազմակերպելով սինեկուրա, շահավետ արտասահմանյան արցելություն և այլն:

Ընտրությունների արդյունքները հեշտ է կանխատեսել. դրա համար հարկավոր է ընդամենը մարդկանց մեջ հարցում անցկացնել, թե արդյոք ընտրություններին մասնակցելու են և գնալու դեպքում ում են քվեարկելու: Սոցիոլոգիան ընտրությունների ժամանակ հարկավոր է այլ բանի համար, որպեսզի հասկանաս պատճառը, որ թեկնածուներից մեկը ավելի հեղինակավոր է դառնում, իսկ մյուսը ոչ և կանխատեսես, թե թեկնածուի համար ինչպիսի պրոպագանդան տեղին կլինի:


  *             *             *


Քաղաքական իրավիճակի ուսումնասիրման համար կարելի է նաև օգտագործել մասնագիտական գնահատման մեթոդը` դուրս բերել մեկ տասնյակ ֆլյագեր - գործիչներ և հետևել, թե ինչպես են կողմնորոշվում: Ֆլյագերներ են լինում այն մարդկանց թվում, ովքեր «իրենք են իրենց կերտում»: Նրանց հարկավոր է տարբերել սահմանափակվածներից, ովքեր պահպանում են իրենց հպատակությունը իրադարձությունների ցանկացած փոփոխության դեպքում:


 Քաղաքական բանաձև


 «Քաղաքական քարտեզի» հիմքով  հարկավոր է կազմել «քաղաքական բանաձևը», որը կբավարարի և զանգվածներին և տարբեր «ուժերին» (այդ թվում արտասահմանյան) և դրանից բացի բարոյականորեն ընդունելի կլինի: Եթե բանաձև չգտնվի, գործի անցնելու իմաստ չկա:

Բանաձևի բաղադրամասերն են.

  • Կարևորագույն հասարակական խնդիրները,

  • Այդ խնդիրների առաջացման մեղավորները (քավության նոխազները),

  • Խնդիրներին առաջարկվող լուծումները,

  • Առաջարկվող լուծումների իրագործման մեթոդները,

  • «Շարժիչ ուժերը» (սոցիալական խմբերը, ում վրա կարելի է հիմնվել),

  • Սուբյեկտները, որոնք կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել,

  • Հնարավոր «արբանյակները» (կրտսեր գործընկերները):

Խնդիրների լուծումները պետք է ունենան ցուցակի տեսք, որը պարունակում է 5-10 կոնկրետ  ճչացող թեզիսներ: Դրանք կարող են խմբավորվել իրագործման փուլերով:

Բանաձևի հիմքով մշակվում են կարգախոսները և քաղաքական ծրագիրը:


 *             *             *


Պրոպագանդային արշավի համար կարող է ընտրել թշնամի` մեկը կամ ինչ-որ բան, որ համաժողովրդական դժբախտությունների հիմնական պատճառն է: Քանի որ հաճախ վտանգավոր է իրական թշնամուն ներկայացնել կամ կարող է օրենքով արգելված լինել, ապա հարկավոր է կամ ակնարկն… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz