…եր անել, կամ էլ երկրորդական թշնամուն ներկայացնել, կամ էլ հորինել բավականին համոզիչ կեղծ թշնամի: Մարդկանց մեծամասնությունը բավական լավ արտահայտված ատելու պահանջմունք ունի, հարկավոր է այդ պահանջմունքը բավարարել:


 *             *             *


Յուրաքանչյուր երկրում ընտրողներն ունեն իրեց յուրահատկությունները` կապված մշակույթի, ազգային բնավորության, քաղաքական ավանդույթների տարբերության հետ, ուստի և ոչ միանման են արձագանքում միևնույն իրավիճակներին և պրոպագանդիստական հնարքներին: Սա հարկավոր է հաշվի առնել արտասահմանյան քաղաքական խորհրդատուների դիմելիս կամ “public relations”-ի վերաբերյալ արտասահմանյան գրքերը դիտարկելիս:

Քաղաքական ծրագրի հնարավորությունները


Ծրագրի համար վտանգավոր է լինել երկար և տաղտկալի: Ընտրողների մեծամասնությունը ծրագրերին չեն ծանոթանում: Լավագույն դեպքում կարդում են կարճ թռուցիկները: Երբեմն հեռուստատեսային ելույթներից են ինչ-որ բան յուրացնում: Իսկ ընդհանուր առմամբ լսում են այն, ինչ ծանոթներն են ասում: Ինչքան ժողովրդավարությունը տարածված է, այնքան փոքր է ծրագրի նշանակությունը:

Հասարակության բարօրությանը տանող տարբեր ուղիներ կան: Հաճախ մրցակիցները պակաս ճշմարիտ չեն, քան Դուք, թեպետ մեկ այլ բան են կոչ անում: Սակայն սեփական պրոպագանդայում այդ իրողությանն անդրադառնալ պետք չէ:

Ծրագրում կարգախոսների բացակայությունը դիտարկվում է որպես նպատակադրությունների անհստակություն: Մարդիկ հակված չեն վերլուծելու ծրագրերը: Կուսակցության հետ ծանոթությունը սկսվում է նրա լոզունգների յուրացմամբ, հաճախ դրանով էլ սահմանափակվում է:

Ծրագրում կարելի է համարձակորեն քննադատել և կազմակերպված հանցագործությունը և արտասահմանյան հատուկ ծառայություններին: Դա ամենևին էլ վտանգավոր չէ: Եվ հանցագործ կլանները, և հատուկ ծառայությունները հստակ հասկանում են, որ դրանք պոպուլիստական հնարքներ են և ոչ մի ահաբեկչական գործողություններ չեն իրականացնի: Առավել ևս եթե թեկնածուի կենսագրության մեջ առկա են փաստեր, որոնք վկայում են նրա հայացքների փոփոխականության մասին: Ելույթները «գաղտնի ուժերի» դեմ նրանց չեն վախեցնի անգամ ապագա նախագահի ծրագրում, ինչ մնաց պատգամավորի: Բայց ամեն դեպքում «գաղտի ուժերի» դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու միջոցներից պետք է խոստանալ այնպիսիք, որոնք այդ ուժերի վերլուծաբանները համարեն ոչ վտանգավոր:

Կարելի է խոստանալ լայնամասշտաբ գործողություններ թմրամոլության, փողոցային խուլիգանության և այլ նմանատիպ երևույթների դեմ: Բայց պետք չէ անդրադառնալ այնպիսի խմբերի, որոնք կարող են պաշտպանվել, ինչպես ազգային փոքրամասնությունները, գարեջրի սիրահարները, սպորտային ֆանատները, հոմոսեքսուալիստները և այլն:

Իմաստ չկա սովորական ժողովրդին ծրագրում բացատրել սեփական քաղաքականության անդրկուլիստային մեխանիզմները, եթե անգամ հասկանան, թե ինչ է իրենց ասվում, միևնույն է կանեն այնպես, ինչպես «սիրտն է թելադրում»: «Գաղտնի ուժերի» մասին հնարքները կարելի է տպագրել գիտակ մարդկանց համար ինչ-որ նյութով:

Ծրագիրը հորինելիս պատրաստ եղեք ծաղրանքի և տարբեր քննադատությունների. չի կարող լինել ոչ մի մեծ ելույթ, որը հնարավորություն չտար քիչ թե շատ ավիրող քննադատության, եթե ցանկություն կա «դիմակը պատռելու»: Ծրագրերի հակամարտությունը ոչ թե փաստարկների այլ պրոպագանդային ապարատների պայքար է:

Որքան մանրամասն է ներկայացված ծրագիրը, այնքան խոցելի է քննադատության համար, և այնքան ավելի կարճ կյանք է ունենալու: Ծրագրի բոլոր լավ և մրցակցային գաղափարները հաջողությամբ կյուրացվեն մրցակիցների կողմից:

Եթե չափազանց վաղ է առաջ քաշել ինչ-որ ծրագրային գաղափար, այն կհասցնեն թուլացնել կամ հարմարեցնել, իսկ եթե չափազանց ուշ է, այն չի հասցնի «մտքերը գրավել», ժամանակ չի լինի ճշտելու զանգվածների կողմից դրա ընկալումը և ճշգրտել այն:

Պետք չէ գերագնահատել քաղաքական ծրագրի նշանակությունը: Կուսակցական առաջնորդներին մարդկանց վստահությունը ցանկացած ծրագրից կարևոր է: Իրավիճակը երկրում կարող է արագ փոխվել և ցանկացած նախնական ծրագիր դարձնել անիմաստ:

Քաղաքական գաղափարները գրավիչ են ոչ թե ինքնաբերաբար, այլ կախված այն բանից, թե ով, ում և ինչ իրավիճակում է այն արտահայտում: Օրինակ` եթե գրեք կամ անգամ հրատարակեք ինչ-որ հիասքանչ «Մանիֆեստ», ապա այն ինքն իրենով ոչինչ չի արժենա` հասարակական շարժում չի առաջացնի, Ձեզ հռչակ չի բերի: Ավելի շուտ ընդհանրապես չանտեսված կմնա, եթե անգամ կարողանաք հրատարակել: Եթե «Ղուրանը» Մուհամեդ մարգարեի հետ առնչություն չունենար, ապա գրքերի (գալարների) բազմազանության մեջ կանտեսվեր:

Թեկնածուն կարող է մրցակիցներին գերազանցել անկախ իր ծրագրի թերություններին, թեկուզ վարվեցողությամբ, հերոսական կենսագրությամբ և այլն:

Պրոպագանդիստական հնարքներ քաղաքական ծրագրում


Թեկնածուի ծրագիրը պետք է վառ լինի: Լավ կարգախոս ունենալուց բացի հարկավոր է որոշակի հատուկ և նշանակալի բովանդակություն:

Հասարակության տարբեր խմբերի շահերը հակասական են: Բոլորին հնարավոր չէ բավարարել: Այլ բան է, որ ոչ բոլորին խոստումներ տաս: Հարկավոր է մանևրել հիմնական խնդիրների և  հիմնական սոցիալական խմբերի միջով` առնչվելով յուրաքնաչյուրին: Հարկավոր է յուրաքանչյուրին` երիտասարդներին, ծերունիներին, կանանց, զինվորականներին, ազգային փոքրամասնություններին, ինտելիգենցիային, բյուրոկրատիային, ուսանողներին, գործարարներին, գյուղացիներին ինչ-որ լավ բանի հույս տալ: Պետք է հաշվի առնել այն, որ ոչ  բոլորին է հետաքրքրում ընդհանուր հասարակության շահերը կամ անգամ սեփական հեռավոր շահերը:

Կազմեք բնակչության հիմնական խմբերի ցանկը` մեծ ուշադրություն դարձնելով մեծ, կազմակերպված և ազդեցիկ խմբերին: Յուրաքանչյուր խմբի համար պետք է պարզել, թե ինչպես է հասկանում իր պահանջմունքները, ինչից է վախենում: Յուրաքանչյուր խմբին պետք է խոստանալ այն, ինչ ինքն է ուզում: Միջոցների աղբյուրները հարկավոր է քողարկել` ծանրաբեռնվածությունը  բաշխելով այլ սոցիալական խմբերի միջև: Կարիք չկա խոստանալ այնպիսի բան, որը ակնհայտորեն և զգալիորեն վարկաբեկում է այնպիսի խմբերի, որոնք կարող են պաշտպանել իրենց:

Հնարավոր չէ պրոպագանդայի միջոցով փոխել մարդկանց պատկերացումներն իրենց պահանջմունքների նկատմամբ: Բավական է պրոպագանդայի հզորությունը գոնե նրա համար, որ Ձեր ծրագրի մասին իմանան: Համոզմունքը փոխելը սովորաբար շատ դժվար է: Գործեք ըստ գոյություն ունեցող պատկերացումների:

Ծրագրի մեջ կարելի է ներառել ցանկացած ճշմարտանման անհեթեթություն, քանի որ հետագայում դժվար չի լինի արդարացնել դրա չիրագործումը. «Նախ` զգացվեց նախորդ իշխանավորի ծանր ժառանգությունը: Երկրորդ` շրջապատում բոլորը միայն խանգարում էին: Երրորդ` իրավիճակն է փոխվել: Չորրորդ` չափազանց քիչ էր ժամանակը»: Ամեն ինչ հնարավոր է արդարացնել, միայն թե արդարանալու հնարավորություն տրվի:

Եթե քաղաքական գործիչն աում է. «Լավ որոշում չկա, հարկավոր է ընտրություն կատարել վատի ու շատ վատի միջև», բանական մարդը նրան կաջակցի նման քայլի համար, սակայն ընտրությունների ժամանակ մեծ հավանականությամբ նրան կշրջանցի այն թեկնածուն, ով ժողովրդին «սարեր է խոստացել»:

Ծրագրի մեջ խորհուրդ է տրվում հիմնվել զանգվածային գիտակցության կայացած կերպարների վրա: Փաստարկներ կարելի է փնտրել հետևյալ բնագավառներում.

  • Երկրի ավանդույթները,

  • Արտերկրյա փորձը,

  • Գիտական տվյալներ,

  • Կրոն,

  • Փիլիսոփայություն,

  • Պատմություն,

  • Վերջին շրջանի քաղաքական իրադարձություններ:

Որոշ քաղաքական գաղափարներ գովաբանում են գրեթե բոլոր կուսակցությունները: Արդյունքում այդ գաղափարները այլևս ինչ-որ շարժման տարբերակիչ նշանը չեն դառնում, և որոշակիորեն կորցնում են իրենց ազդեցության ուժը: Այդ գաղափարները ծրագրի մեջ չհիշատակելը ռիսկային է, իսկ հիշատակելը` դրա արդյունավետությունը նվազեցնում է: Ելքն է փորձել գաղափարները մոդիֆիկացնել և գտնել դրանց աչքի ընկնող խոսքային ձևակերպում:

Ապագա մանևրելու դաշտը պահելու համար ցանկալի է ոչ մի հարցի շուրջ ծայրահեղ դիրքորոշում չորդեգրել: Ինչ-որ ծայրահեղ միտք արտահայտելիս դրան ավելացրեք փոքր-ինչ հակադրություն: Հետագայում դուք անհրաժեշտության դեպքում ոչ մեծ դժվարությամբ կփոխեք ձեր տեսակետը` աստիճանաբար ընդլայնելով այդ հակադիր բաղադրատարրը:

Ընտրողների կշռադատման մարտավարությունը որոշվում է ընտրված «սոցիալական հենքով»:

  1. Ինտելիգենտ խավին հարկավոր է համոզել թեկնածուի «կուլտուրայի մակարդակով»:

  2. Աշխատավորներին հարկավոր է գրավել հաղթանակի տանելու կամքով և պարզ արմատական կարգախոսներով:

  3. Գյուղացիները հարգում են կայունությունը, «ուժեղ ձեռքը», գյուղատնտեսական սեկտորի նկատմամբ ուշադրությունը:

  4. Հարուստները վախենում են հանցագործությունից, հարկերից, քաղաքական անկարգությունից:

  5. Աղքատները վախենում են գնաճից, գործազրկությունից, սնվելու ապրանքների անբավարարությունից, տրանսպորտի վատ աշխատանքից:

Եթե որոշել եք վախեցնել զանվածներին տարբեր ձևերով, հարկավոր է հաշվի առնել, որ մշտապես առկա կամ աստիճանաբար աճող սպառնալիքը դառնում է սովորական և մարդկանց վարքի վրա քիչ է ազդում: Հարկավոր է դուրս հանել նոր վտանգներ կամ որոշ ժամանակ դադարել խոսել դրանց մասին:

Արժեքների առաջնայնությունը մարդկանց մեծամասնության մոտ մոտավորապես այսպիսին է.

  • Կենսագործունեության ապահովում,

  • Հիմնական պահանջմունքների (սնունդ, տաքություն և այլն) բավարարում,

  • Ինչ-որ ուժեղ, ամուր կապված, պաշտպանված խմբի պատկանելություն,

  • Շրջապատին գերազանցելու ձգտում,

  • Ազատություն, իշխանություն:

Այդպիսով` ընտրողներին կյանքին սպառնալիքով վախեցնելը ավելի արդյունավետ է, քան ազատությունից զրկելու սպառնալիքը: Իհարկե անարդյունավետ կլինի վախեցնել ինչ-որ վտանգով, եթե հիմնական զանգվածը չի ուզում ընկալել այն և դրական էմոցիաներ է որոնում:

Ծրագրի մեջ ցանկալի է ներկայացնել առկա լուծումները, այլ ոչ թե ձևակերպել խնդիրները: Իսկ խոսել ինչպես կրոնական քարոզիչները, այսինքն որպես ակնդիրների և ունկնդիրների կողմից արդեն իսկ ընդունած բանի մասին. ոչ թե «Ինչի համար է պետք պաս պահել», այլ «Ինչու ենք պաս պահում»:

Քաղաքական ծրագրի ռացիոնալ բովանդակությունը


Պատգամավորի (կուսակցության, նախագահի) ամբողջական ծրագրի մեջ պետք է լինել նվազագույնը հետևյալ բաղադրամասերը.

  1. Անհատի հայեցակարգ` պահանջմունքները, թուլությունները:

  2. Հասարակության հայեցակարգ` արժեքները, շարժիչ ուժերը, զարգացման մեխանիզմները:

  3. Իրավիճակի վերլուծություն` առկա իրավիճակը, միտումները, ռեսուրսները, հնարավորությունները, թշնամիները և ընկերները:

  4. Հաջողված նախադեպերը (եթե առկա են):

  5. Երկարատև նպատակադրությունները:

  6. Կարճաժամկետ նպատակադրությունները:

  7. Չափանիշները, ժամկետները, իրագործողները, սանկցիաները:

Անձի և հասարակության հայեցակարգերը, որոնց վրա հիմնվում է ծրագիրը, նրանում կարող են արտահայտվել կարճ, օրինակ` «Կյանքը պայքարը է», «Չափավորությունը բարեկեցության հիմքն է» և այլն:

Մարդը սովորաբար ինչ-որ մեկ աշխարհայացքի չի հարում, այլ տատանվում է մի քանիսի միջև` կախված տրամադրությունից և ընթացիկ ազդեցություններից. երբեմն նա անկեղծորեն հավատում է, որ «հին ընկերը երկու նոր ընկերոջից թանկ է» և այլն: Ուստի, երբ ներկայացվում է, թե ծրագիրը, որ բազային պատկերացումների վրա է հիմնվում, և թարմացնում է այդ պատկերացումները ընթերցողների (ունկնդիրների) մտքում, ավելի բարյացակամորեն կընկալվի:

Ծրագիրը պետք է գրավի մեծ նպատակներով: Բայց ազնիվ լինելու համար (իսկ ծրագրի համար դա կարևոր է, թեպետ պարտադիր չէ) այն պետք է իրագործելի լինի: Դրա համար էլ հարկավոր է հույսը դնել այն մարդկանց վրա, ովքեր առկա են և այն էլ մեծ քանակությամբ: Ուտոպիաներն իրագործելի չեն, քանի որ հիմնվում են այն մարդկանց վրա, որոնք գոյություն չունեն կամ շատ քիչ են, եթե իհարկե «վիրաբուժական» կամ այլ միջոցներով չվերափոխել բնակչության մեծամասնությանը: Ուտոպիաների հեղինակները մարդկանց մասին դատում են, ելնելով իրենց անձից (սեփական հայացքները համարում են մեծամասնության հայացքները), կամ ժողովրդին ընկալում են որպես «զանգված», որը կարելի է ձևակերպել ինչպես, որ ցանկալի է կամ էլ ընդհանրապես չեն անդրադառնում այն խնդրին, թե ինչ մարդկանց են նկատի ունեցել:

Ընտրողներին կարելի է որոշակիորեն գոհացնել նոր ազատություններով կամ նոր արգելքներով, բայց և նման միջոցները, եթե մերկ կարգախոսներ չեն մնում, հավելյալ ծախսեր են պահանջում` ծայրահեղ դեպքում նախնական պահերին: Սովորաբար այսպես է լինում, երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան է տրվում, ապա ինչ-որ մեկ ուրիշից այդ ինչ-որ բանը պետք է վերցնել: Ուստի որպեսզի ծրագիրը չափազանց հիմար տեսք չունենա, նրանում պետք է պահպանվի որոշակի հավասարակշռություն: Օրինակ` եկամուտների և ծախսերի հավասարակշռությունը, եթե հարկերը ցածր են, ապա և չունևորներին մեծ օգնություն չի կարող տրվել: Պակաս ակնհայտ է իշխանության հավասարակշռությունը` եթե ինչ-որ մեկը մեծ իշխանություն է ստանում, ապա ինչ-որ մեկի մոտ այն քիչ է դառնում:


*   *   *


Ծրագրի մեջ հարկավոր է առանձնացնել.

  1. Փորձերն ու հստակ պարտականությունները: Եթե ձեռնարկում եք «հարցավորության նվազեցմանը հասնել», ապա կարելի է երկար ժամանակ ջանք գործադրել, առանց արդյունքների և պատասխանատվության, իսկ այնուհետ հայտարարել, թե հաջողվել է նվազեցնել հանցավորության աճը: Իսկ երբ խոսք է տրվում «նվազեցնել հանցավորությունը», ապա անհրաժեշտ է գոնե մի քանի տոկոս իջեցնել այդ ցուցանիշը: Փորձերի մեջ ոչ մի ամոթալի բան չկա, սակայն երևույթները հարկավոր է իրենց անուններով անվանել:

  2. Ուղղությունն ու նախագծերը: «Բարձրացնել կարտոֆիլի բերքատվությունը» - սա նախանշված ուղղությունն է, որով պետք է անցնել քիչ, թե շատ չխախտելով խոստումները: «Ներդնել բերքատու «Գորբի» տիպի կարտոֆիլ» - սա արդեն նախագիծ է, որը կարող է և չիրագործվել:

  3. Առաջնայինն ու երկրորդականը: Ամենակարևորը նախընտրելի է արտահայտել կարգախոսների մեջ: Կարգախոսներից ամենագլխավորը կարելի է դարձնել ծրագրի անվանումը:

  4. Միանշանակություն և տարբերակներ: «Հասնել բարեկեցության աճին մասնավորեցման կամ ազգայնացման ճանապարհով»: Սկզբունքորեն քաղաքացիների համար տարբերություն չկա: Առաջնորդը պատասխանատու է լինելու ցուցիչների աճի, այլ ոչ թե դրան հասնելու միջոցների համար:

  5. Նախագծեր, որոնք իրագործելի չեն առանց պետական ապարատի վերափոխման և նախագծեր, որոնք իրագործելի են գործող հաստատությունների շրջանակում:

  6. Նախագծեր, որոնք ծախսեր են պահանջում, որոնք արագ ու ուղղակիորեն չեն կոմպենսացվում, և պրոյեկտներ, որոնք շահույթ են բերում:

Ծրագրի մեջ հնարավոր պարզունակ մոտեցումներ.

  1. Տնտեսական` փոխել հարկային համակարգը, պետական սեփականության չափաբաժինը տնտեսության մեջ և այլն:

  2. Իրավաբանական` ամեն կերպ հասնել օրինականության ապահովմանը:

  3. Լիբերալ` մասնավոր նախաձեռնություններին ազատություն տրամադրել, ընդհանրապես ընդլայնել ազատությունները,

  4. Ավտորիտար` բարձրացնել պահանջողականությունը և այլն:

  5. Գիտական` մասնագետներ ներառել իշխանության մեջ, որպեսզի նրանք գիտական հիմքերով կառավարեն:

  6. Քաղաքական` փոխել առաջնորդներին, դաշնակիցներին, թշնամիներին, զանգվածների մեջ գցել ինչ-որ ընդհանուր գործի բռնկող գաղափար:

  7. Բարոյական` դիմել բոլորին հաշտեցման, հանդուժողականության, համատեղ գործունեության համոզիչ կոչերով:

  8. Ազգայնական` ինչ-որ էթնոսի իրավունքները կրճատել կամ վտարել:

Լավ ծրագիրը պետք է ամբողջական լինի, այսինքն ընդգրկի գործունեության բոլոր առկա ոլորտները` ըստ պահանջարկի: Այն նաև պետք է հակասական չլինի, այսինքն դրանում առկա նախագծերը մեկը մյուսին չպետք է խոչընդոտեն պրակտիկայում:

Ծրագիրը գրվում է ագիտացիայի համար: Ուստի լեզուն պետք է պարզ ու հասկանալի լինի: Օրինակ` եթե օգտագործվում է «ապազգայնացում և մասնավորեցում» տերմինները, հարկավոր է մասնավորեցնել, թե ինչով է մեկը տարբերվում մյուսից:

Ինչքան քիչ են ծրագրի կետերը, այնքան ազատ կլինենք, երբ ժամանակը գա դրանք իրագործելու: Եվ նույնքան էլ քիչ կլինեն մեղադրանքները խոստումները չկատարելու մեջ, արդարանալու քիչ առիթներ: Դրա համար էլ ծրագրի համար կարևորվում է ոչ թե գործառնական ամբողջականությունը, այլ որոշ սկզբունքների վառ դրսևորումը:

Այս ամենը վերաբերվում է «ճիշտ» ծրագրին: Իրական ծրագիրը կարող է իր բովանդակության մեջ ունենալ բավականին ճչացող դեմագոգիա: Կարելի է աշխատել կոնտրաստի ուղղությամբ. եթե մրցակիցը դեմագոգիկ ծրագիր է առաջադրում, ապա պետք է զանգվածներին գրավել կոնկրետ թվերով, իսկ եթե մրցակիցը մուտ գործերի ունի, ապա պետք է շեշտը դնել զգացմունքների վրա:

Տարբեր ինտելեկտուալ մակարդակի անձինք ձեր ծրագրից պետք է իրենց հարցերի պատասխանները ստանան: Որակավորում չունեցող աշխատավորների համար գրեք կարգախոսներ, ապա մանրամասնեք այդ կարգախոսները ինտելեկտուալ անձանց համար:

Քաղաքական ծրագրի ձևերը


Հեշտ է յուրացվում կառուցվածք ունեցող տեքստը, որն ունի բաժիններ, ենթաբաժիններ, կետեր, աղյուսակներ, տարբեր շրիֆտներ և այլն: Այնուհանդերձ շատերը խուսափում են ծրագրային փաստաթղթին կառուցվածքայնություն հաղորդել: Այդ վախը մասնավորապես կապված է խորհրդային շրջանում կոմկուսի կողմից հրապարակային փաստաթղթերի պարզ ընթերցման հետ: Դրանից բացի հեշտ է հորինել կառուցվածք չունեցող տեքստ, իսկ ոչ հստակ ծրագիրը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, մանևրելու տարածություն է թողնում:


*   *   *


Հարկավոր է ունենալ ծրագրի մի քանի տարբերակներ` չափազանց կարճ (բուկլետների համար) և մանրամասն նկարագրված, «պլորետարիատ պարզությամբ» և «գիտական հիմնավորվածությամբ»: Դրանից բացի պետք է առանձնացնել միևնույն գաղափարի մասին մի քանի խոսքային ձևակերպումներ, որպեսզի լսարանին կրկնությունները քիչ զայրացնեն:


Ծրագրի ներկայացման մանրամասների հնարավոր մակարդակները.

Բովանդակային անվանումը

Y

Թեզիսները

YYY

Կարճ տարբերակը

YYYYYYY

Ամբողջական տարբերակը

YYYYYYYYYYY

Ծրագիրը կարող է լինել

Միաքայլ

Բազմաքայլ

Միահոսք

Բազմահոսք

Առանց ճյուղավորվածության

Ճյուղերով` կախված իրավիճակից

Ծրագրի կետերի տարբերակներ

Կոնկրետ արմատական

Վերացնել

Կոնկրետ պահպանողական

Պահպանել

Անորոշ-առույգ

Վերանայել

Դիտարկել վերացնելու հնարավորությունը

Վճռականորեն անցնել ի կատար ածելու

Խաղաղարար

Արդարացիորեն լուծել ….. հարցը

Ուղղել

Փոքրացնող

Հիմա դա չէ կարևորը

Դա այն չէ, ինչ մեզ պետք է հիմա

Կարելի է ծրագիր ստեղծել` հիմնվելով մրցակիցի ծրագրի վրա: Օրինակ`

  1. կոնտրաստային. նա խոստանում է մեծացնել, մենք` փոքրացնել,

  2. մաքսիմիզացնող. նա խոստանում է կրկնապատկել, մենք` քառապատկել,

  3. դիմակազերծող. նա միայն խոստանում է, իսկ մենք կատարում ենք, նա խոստանում է, սակայն դա ռեալ միջոցներով իրագործելի չէ, ուստի քաղաքացիներին խաբելություն է:


Ծրագրի կառուցվածքայնացման տարբերակներ.


1) ըստ կարևորության` «Կարևորագույն խնդիրներ», «Այլ կարևոր խնդիրներ», «Այլ խնդիրներ»:

2) ըստ փուլերի` «Առաջին փուլի խնդիր», «Երկրորդ փուլի խնդիր» և այլն:

3) ըստ ասպեկտների` «Տնտեսություն», «Առողջապահություն» և այլն:

4) ըստ հիմնախնդիրների` «Գործողություններ արժեզրկման դեմ», «Գործողություններ կոռուպցիայի դեմ» և այլն:

5) ըստ կարգախոսների` «Խաղաղություն ժողովրդին», «Հողը գյուղացիներին» և այլն:

Создать бесплатный сайт с uCoz