|
…ռավարման մարմինների ընտրությունները այն դեպքեր են, երբ ադմինիստրատիվ մեթոդները լայնորեն օգտագործվում են: Քանի որ գործող ընտրովի պաշտոնյաներից շատերը դնում են իրենց թեկնածությունը նոր ընտրությունների ժամանակ:
3. Կազմակերպչական-կուսակցական մոդել.Այն մեթոդն է, որում հիմնական շեշտը դրվում է այս կամ այն ընտրական դաշինքի կամ կուսակցության շրջանային կազմակերպչական կառույցների վրա: Այստեղ ընտրական արշավի գլխավոր ռեսուրսը համարվում էկազմակերպությունը: Նախորդ մոդելից հիմնական տարբերությունն այն է, որ աշխատանքը մշակվում է շրջանում, մարզում, քաղաքում, գյուղում և այլն մշտական ներկայության սկզբունքով: Ագիտացիոն գործունեությունը թերևս երբեք չի դադարում, անկախ պաշտոնապես հայտարարված ընտրական արշավի առկայության կամ բացակայության:Նման արշավի հիմնական ռեսուրսը հազարավոր ակտիվ և պատրաստված պրոպագանդիստներն են, որոնք մշտապես գործում են մասաներում: Այս ռեսուրսը հնարավոր չէ ձեռք բերել մի քանի ամսում, այն վաստակվում է տասնամյակների ընթացքում: Այս մոդելի դեպքում գլխավոր գործող անձիք ենք կուսակցական ակտիվիստները և կազմակերպչական կառույցները:Այն արշավը, որ կազմակերպվում է կազմակերպչական-կուսակցական սկզբունքի վրա, նախընտրական պայքարի ամենից արդյունավետ մեթոդներից է ինչպես հետխորհրդային երկրներում, այնպես էլ Արևմուտքում: Ամերիկյան խորհրդատուները նշում են. «Ընտրարշավները հաղթանակ է պսակում ոչ թե գումարով, այլ կազմակերպությամբ»:Սակայն նմանատիպ արշավները հասանելի են միայն խոշոր, հարուստ կուսակցություններին և դաշինքներին: Միայն նրանք ունեն բավական ուժ և միջոց, որ մեծ երկրներում պահպանեն ակտիվ վիճակում շրջանային կառույցները: Ընդհանրապես ընտրական արշավի ռազմավարությունն ու մարտավարությունը մշակվում են կուսակցության կենտրոնական օրգաններում և առանձին դրվագներով հասցվում են մինչև շրջանային կառույցներին գործառնման համար, սակայն տեղական կազմակերպությունները միշտ ունեն ստեղծագործելու և նախաձեռնությունների արտահայտման լայն դաշտ: Հենց սա, ինչպես նաև տեղական միավորների ունակությունը ագիտացիայի և պրոպագանդայի շրջանակներում հաշվի առնելու տեղական միավորումների բնակիչների մենտալիտետի ունակությունը, բացատրում է նրանց էական պահանջմունքները և սահմանել հաջողությունները:4. Ոչ կառուցվածքային մոդել.Նման ընտրարշավները բնութագրական էին հետխորհրդային երկրների ժողովրդավարացման սկզբական փուլում: Դրանցից որոշների հաջողությունը բացատրվում էր աջակցության խմբերի ինքնամերժմամբ և անկողմնապահությամբ, որ ունակ էին չեզոքացնելու ընտրարշավի բոլոր թերությունները: Այնուամենայնիվ նման արշավի հիմնական ռեսուրսը բուն թեկնածուն է:Թեկնածուին անվերապահ աջակցությունը աստիճանաբար նվազում է կապված նրանց ծրագրերում կուսակցության և թեկնածուի միջև խիստ սահմանների վերացման հետ, կյանքի արագ փոփոխման ներշնչվածության նվազեցման հետ: Քաղաքական պրակտիկայից ընտրարշավի ժամանակավոր և վերջնական նպատակների մշակման ծանծաղ պլանավորումը դուրս է մղվում:Սակայն յուրաքանչյուր նոր արշավի մեջ ի հայտ են գալիս մեկ-երկու նոր թեկնածուներ, որ դիմում են այս մոտեցմանը: Հաճախ հենց իրենք են պլանավորում և իրականացնում բոլոր ագիտացիոն գործողությունները: Երբեմն նրանք իրոք հավատում են, որ հենց իրենք կամ իրենց գաղափարներն են ունակ առաջնորդել զանգվածներին և ապահովել հաղթանակը, հաճախ նրանց քաղաքականության մեջ է ուղղում հետևյալ հարցը. «Իսկ ես ինչո՞վ եմ վատ ուրիշներից»:Առանձին շրջաններում ոչ կառուցվածքային ընտրարշավի հաջողությունը դեռ հնարավոր է, սակայն ընդհանուր առմամբ լրջորեն կազմակերպված ընտրական միջոցառումների մրցակցությանը չեն դիմանում: Դիլետանտության ոլորտը քաղաքական ընտրարշավներում աստիճանաբար նվազում է:5. Համալիր (բարդ) մոդել.Ժամանակակից պրակտիկայում հազվադեպ են հանդիպում ներկայացված մոդելներից միայն մեկը կիրառող ընտրարշավներ: Իրական կյանքը ավելի բարդ և բազմաձև է: Այս կամ այն մոդելի տարրերը կարելի է տեսնել ցանկացած ընտրության կազմակերպման և անցկացման մեջ, սակայն ամբողջությամբ օգտագործել բոլոր թվարկված մոդելների առավելությունները ոչ բոլոր դեպքերում է հնարավոր:Հիմնական գործոնը թեկնածուի և կազմակերպիչների մոտ ռեուրսների առկայության մեջ է: Բարդ մոդելի տարբերակներից է տոտալ արշավը, որը վառ օրինակ է 1996-ին Բ.Ելցինի ընտրարշավը:Տոտալ արշավների հաջողված իրականացման հիմնական նախադրյալը կապված է ընտրական գործունեության սկզբունքորեն ողջ ուղղություններով անսահամանփակ ռեսուրսների առկայությամբ, նախևառաջ ֆինանսական, ադմինիստրատիվ, մարդկային: Վերջինն առավել կարևոր է, քանի որ ցանկացած քանակի ռեսուրս, որ օգտագործվում է առանց գրագետ գաղափարների և ռազմավարության, կարող է անօգուտ լինել:Ելիցին արշավի առաջին փուլում, երբ նրա խումբը առաջադրեց հասարակության բոլոր շերտերը նախագահ Ելցինի շուրջ համախմբելու գաղափարը` հանուն կայունության և համաձայնեցվածության, Ելցինի վարկանիշը սկզբունքորեն չաճեց, չնայած ակտիվ պրոպագանդային: Այն ժամանակ միայն, երբ առաջ քաշվեց կոմունիստական վտանգի դեմ ակտիվ պայքարի գաղափարը և սկսվեց էլեկտորատի զանգվածային ահաբեկումը հին կարգերի վերականգնման սպառնալիքով, Ելցինը սկսեց միավորնել հավաքել:Փորձագետների հաշվարկով Ելցինի արշավի ուղղակի ֆինանսական և նյութական ծախսերը կազմել է մնացած ոլոր թեկնածուների ընդհանուր ծախսերի կրկնակին: Իսկ նախընտրական խոստումների արժեքը նույնական է Ռուսաստանի տարեկան բյուջեին:Այս ամենի ինչի հետ միասին Ելցինին կարող էր չբավարարել միայն ժամանակը: Ժամանակը միակ ռեսուրսն է, որ հնարավոր չէ ընդլայնել: Այս պարագայում Ելցինի ընտրական արշավի արժեքը այն էր, որ ընտրությունների օրը հենց նրան էին նախընտրելի թեկնածու համարում:Նախընտրական ագիտացիաՄարդկանց մեջ դիրք գրավելու համար օգտագործեք նրանց վրա ազդելու հետևյալ ուղիները.- Ենթագիտակցությունը,- Էմոցիաները,- Մտածելակերպը:Եթե թեկնածուն չափազանց հզոր ագիտացիա է կազմակերպել, ապա մրցակիցները կարող են ուշադրությունն ուղղորդել նրա ծախսերի վրա. բոլոր ծախսերը նա փորձելու է ետ վերադարձնել ընտրվելու հետո ընտրողների հաշվին:Ագիտացիան պետք է պարունակի`Առաջին` հիշեցում այն մասին, որ թեկնածուն ունի ժողովրդի կողմից նախընտրած որակներ և չունի քննադատականները (ավելին` դրանց թշնամաբար է վերաբերվում):Երկրորդ` այն բանի հիմնավորում, որ թեկնածուի որականներից, որոնք մրցակիցները որակում են իրեն կամ որոնք անհնար է քողարկել, իրենից վանող, խոչընդոտող ոնինչ չի ներկայացվի, և անգամ կարող է օգտակար լինել:Երրորդ` այն որակների դիսկրեդիտացիա, որոնք մրցակիցն իր մեջ չէր կարող քողարկել կամ որոնք մրցակցին են որակվում, ինչպես արժապատվությունը կամ որոնք ահմոզվածորեն կարելի է մրցակցին որակել որպես թերություն:Ագիտացիոն գործունեության ձևերը.
Պատգամավորի թեկնածուի ագիտացիոն գործողությունները սովորաբար նրա կուսակցության ագիտացիոն գործողության մի մասն են: Եթե ընտրությունը մեծամասնական է, նույն կուսակցության անդամներին նախընտրելի է համատեղ հանդես գալ: Միաժամանակ գործչի համար կարևոր է պահպանել անձնական իմիջ, այլ ոչ թե լինել լոկ «կուսակցության անդամ»:Թեկնածուի քաղաքական գործունեության տարրերըՔաղաքական գործչին անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել իրեն շրջապատող առարկաների, իր խոսքի, ժեստերի, դեմքի արտահայտության վրա: Դրա համար նրան անհրաժեշտ է.1. Բարակ գրքույկներ կենսագրությամբ, ծրագրով կամ ամեկ այլ ինֆորմացիայով, որոնք նախատեսված են զանգվածներին տալու համար, իհարկե ստորագրված:2. Դիմանկարներ ի հիշատակ նվիրելու համար` կրկին ստորագրությամբ:3. Ստորագրության մի քանի տասնյակ նախապատրաստախ տարբերակներ, որպեսզի նորարարությանը դիմելու անհրաժեշտություն չլինի այն պահին, երբ անհրաժեշտ է ստորագրել:4. Ողջույնի շարժում մեկ կամ երկու ձեռքերով, որը բնական և սեփական ուժերին համոզված լինելու տպավորություն է թողնում:5. Ժպիտ, որը նախատեսված է միլիոնավոր հեռուստալսարանի համար:6. Ձեռքսեղմում.- Ցուցադրական – «առաջին դեմքերի» համար- Արագացված – ընտրողների մեծ խմբի համար- Պարգևատրման – պարգև ստացողների համար,- Ընկերական – կուլիսային, բոլորի համար, ում անհրաժեշտ է վստահության ցանցի մեջ գցել:7. Ողջունող, շնորհակալական, հարակից, խրախուսական արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են արագացված ու պարգևատրման ձեռքսեղմումների ժամանակ:Այս ամենը պակաս կարևոր չէ, ինչ գրավիչ քաղաքական ծրագիրը և հերոսական կամ գոնե չկողտոտված կենսագրությունը:Ինչպիսի՞ն պետք է լինի թեկնածուի ինքնագիրըՔաղաքական գործիչը ստորագրում է իր դիմանկարների, իր գրքերի և այլ տեղեր: Սովորական մարդը, ով հայտնի գործչից մի քանի տողանոց գիր է ստացել կամ ինչ-որ մանրուք, հակված կլինի հավատարիմ մնալ այդ գործչին մինչև ի մահ, անկախ ամեն ինչից:Ինքնագիրը պետք է գրել առանց յուրօրինակության հակվածության: Օրինակ`1) ասացվածք,2) լատինական արտահայտություններ,3) աստվածաշնչյան մեջբերումներ,4) սեփական քաղաքական կարգախոսները,5) աֆորիզմներ` սեփական ու ուրիշ մեծ մարդկանց,6) ինչ-որ պարզ բան` “Վարպետ Պետրոսին, սիրով ու հարգանքով” (ստացողի անունը հիշատակելը շատ ցանկալի է):Իսկ ձեռագիրը պետք է ի ցույց դնի մտքի ձգտումն ու հզոր կամք, միաժամանակ լինի հավասար ու հստակ:Քաղաքական, նախընտրական ելույթի ոճըԵթե ընտրողներին դուր է գալիս թեկնածուի ոճը, նրանք կարող են աչք փակել ծրագրի թերությունների վրա: Նմանապես նաև ծրագիրը կարող է հավասարակշռել ոճին, սակայն դա ավելի դժվար է անել:Հրապարակայաին ելույթների հնարավոր ոճերն են.1. Օլիմպիական հանգստություն: Առանց անտարբերության, սակայն լրիվ չեզոք, կարծես լաբորատորիայում սարդերի խնդրի մասին հայտարարում եք. “Կատաստրոֆա է ստասվում, հապաղելը մահ է նշանակում”: Դուք ստեղծում եք սեփական ուժերին հավոզված լինելու տպավորություն:2. Հարձակողական ոճ` առույգ, սակայն առանց նյարդայնությունների:3. Սարկազմ: Ազատություն եք տալիս ձեր բակությանը. «Հոգնել եմ մեր կյանքի անհեթեթությունից»:4. Ջղայն ոճ: դուք դիմակները պատրող եք, դուք արդար եք, դուք ժողովրդի ձայնն եք ր Աստծո խարազանը:5. Վատ ոճ: արագ խոսք, անճոռնի նախադասություններ, թերթային արտահայտություններ:Լավ ոճերից ընտրեք այն տարբերակը, որն մրցակիցների կեցվածքների հետ կոնտրաստի մեջ լինի. եթե բոլորը գոռում են, հանգիստ եղեք, եթե տաղտկալիորեն դասախոսություն են կարդում, էմոցիոնալ գործեք:Հարկավոր է հոգալ այն մասին, որ.1. Ուրիշներին նման չլինել: Ամենավտանգավորը գորշ լինելն է, կորել ընդհանուր ֆոնի ներքո:2. Համապատասխանել կոնկրետ լսարանին: Սակայն չափազանց շատ վերափոխվել պետք չէ, պետք է ինչ-որ ընդհանուր գիծ լինի:3. Համապատասխանել սեփական կենսագրությանն ու արտաքինին: Եթե լղարիկ քաղաքական գործիչը սպառնում է ու բռունցք է պարզում, դա ծիծաղելի է. բոլորին էլ պարզ է, որ տուրուդմփոցի ժամանակ նա ուրիշների մեջքքի ետևում է թաքնվելու:4. Համապատասխանել սեփական ծրագրին: Օրինակ` աշխատավորների պաշտպանը չպետք է հագնվի ինչպես նորահարուստը:Եթե աշխատանքի բնույթով շատ խոսելու կարիք չկա, ապա դժվար է պահել լավ հռետորական վիճակը: Հռետորական ելույթներ ունենալուց մոտ մեկ ամիս առաջ արդեն պետք է սկսել ինտենսիվ նախապատրաստությունը.- Հստակեցնել դիրքորոշումը, մշակել սկզբունքային գաղափարները,- Ընտրել ու յուրացնել ոճը,- Պատրաստել ու անգիր անել փաստարկները, հակափատարկները,- Բարելավել արտաքինը, խոսքը, ժեստերը:Քաղաքական, նախընտրական ելույթի բովանդակությունըՔաղաքական ելությի միայն տեղեկատվության փոխանցում չէ: Այն կարող է լինել ոգեշնչում, պրովոկացիա, կասկածի ձևավորում, ուրախության առաջացում, սեփական տեսքով և վարքով հաճույք պատճառում, դիվանագիտական ժեստ:Քաղաքական ելույթի խորհուրդ չի տրվում սեփական ծրագրի դրույթներով հագեցնել: Հնչեցման արժանի են միայն դրա կարևորագույն կետերը: Հարկավոր է հիշեցնել մարդկանց, որ վստահել պետք է ոչ թե ծրագրերին, այլ մարդկանց, որոնք գրում են այդ ծրագիրը, քանի որ երկրում իրավիճակի փոփոխության պայմաններում ամեն դեպքում կպահանջվի ինչ-որ նոր բան: Սովորաբար քաղաքական գործիչներն իրենց ծրագրերից վատն են լինում:Ելույթի մեջ կարող է լինել.- Ընթացիկ իրավիճակի սարսափելի պատկերը և սպասվելիք առավել մեծ սարսափները,- Լուսավոր ապագայի պատկերը, որին հարկավոր է ձգտել,- Ժողովրդի ցասումի և հույսերի արտահայտությունը,- Սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու երդումը,- Նախկինում վստահելու համար ափսոսանքը,- Հակառակորդներին ծաղրանքը,- Համակիրներին շնորհավորանքներ,- Բոլոր աջակիցներին շնորհակալական խոսքեր,- Հպարտություն այս, այս, այս բաների համար:Կարելի է հպարտանալ.- Ինչ-որ բանի հետ կապ ունենալու համար կամ կապ չունենալու համար- Սեփական գիտականությամբ կամ ոչ գիտականությամբ և առողջ բանականությամբ- Համաշխարհային փորձի կիրառմամբ կամ հայրենական ավանդույթների պահպանմամբ,- Բարեփոխումների հակվածությամբ կամ պահպանողականությամբ և այլն:Պարադոքսն այն է, որ կարելի է արդյունավետորեն հպարտանալ ծայրահեղ երևույթներով: Այսինքն կարևորն այն չէ, թե ինչի համար հպարտ լինել, այլ այն, թե ինչ հիմքով և ինչ ձևով դա անել:Միևնույն փաստարկը, կարգախոսը, մեղադրանքը կարող է գործնականում կիրառվել բոլոր հակամարտողների կողմից: Մեծ հաջողության է հասնում այն կողմը, որը սկսի ավելի վաղ ու բարձր գոռալ:Բերենք ունիվերսալ կոչերի օրինակներ.- Պետք չէ հասարակությունը մասերի բաժանել:- Պետք չէ դեմագոգիայով զբաղվել:- Պետք չէ ժողովրդի անունից խոսել:- Պետք չէ պիտակավորել:Ծրագրային ելույթների ժամանակ հարկավոր է շեշտը դնել 2-3 կարևորագույն թեմաների վրա, իսկ մնացած հիշատակել զուտ ամբողջականության պահպանման համար, որպեսզի լսարանի տարբեր խմբերին ազդակ ուղարկել, թե դուք նրանց անհրաժեշտ մարդ եք:Որպեսզի ելույթը արդյունավետորեն ազդի, հարկովոր է լսարանի մոտ ձևավորել տեղի ունեցող երևույթի կարևոր լինելու տպավորություն:Քաղաքական, նախընտրական ելույթը հեռուստատեսությամբՏեսախցիկի առջև ելույթ ունեցողները սովորաբար նախապես գրիմվում են. նվազագույնը մաշկի շպարում լուսավորող տեխնիկայի առաջացնող թերությունները կոծկելու համար:Պատրաստի ունեցեք թաշկինակ քրտինքը մաքրելու համար, սակայն այն անհրաժեշտ է օգտագործել, եթե հնարավոր է այն դեպքում, երբ Ձեզ ցույց չեն տալիս: Դա առավել բարդ է, երբ դուք ստուդիայում եք և միաժամանակ մի քանի տեսախցիկներ են աշխատում: Ոչ բարյացակամ ռեժիսյորը կարող է հատուկ այդ պահը արձանագրել:Որոշ գործիչներ խուսափում են ելույթ ունենալ “ուղիղ եթերում”: Երբեմն դա արդարացված է: Բարյացակամ խմբագրումը կարող է զգալիորեն բարձրացնել ելույթի դրական արդյունավետությունը, իսկ չարակամ խմբագրությունը` հակառակը:Կարելի է հեռուստաստուդիային հանձնել ելույթի պատրաստի ձայնագրությունը, որը արվել է հարմար պայմաններում մի քանի անհաջող փորձերից հետո:Մեծ խնդիր է, թե ուր ուղղել հայացքը տեսախցիկի դիմաց:Միայնակ ելույթի ժամանակ` ժամանակի կեսը նայել տեսախցիկին, 20 % ժամանակը` թղթերին, մնացած ժամանակը տարածության մեջ ինչ-որ տեղ:Զրույցի ժամանակ` 40 % ժամանակը զրուցակցին նայել, 40 %` տեսախցիկին, մնացած` ուր ցանկալի է:Կարևորագույն խոսքերի դեպքում նայեք տեեսախցիկին:Տեղին չէ հաճախակի հայացքը մեկ առարկայից մեկ այլ առարկայի տանել: Աչքերի ճիշտ շարժումները մշակվում են մարզումների միջոցով:Լրիվ անշարժությունը տեսախցիկի առջև լսարանի կողմից ընկալվում է որպես քաշվածություն ու արհեստականություն, ուստի գոնե երբեմն հարկավոր է գլուխը շարժել: Սակայն եթե բավականին հաճախ շարժվել, անհանգիստ կթվաք:Ձեռքերը պետք չէ սեղանի տակ պահել: Դրանց համար հանգիստ դիրք գտեք: Ձեռքերի անհանգիստ շարժումները կմատնի Ձեր անհանգստությունը, որը անպայման կարձանագրի անբարեհաճ ռեժիսյորը:Հեռոուստատեսային հռետորությունը պահանջում է որոշ այն որակներ, քան հրապարակային հռետորությունը. հեռուստացույց դիտողը մեծամասամբ չի կարող իր տպավորությունները կիսել ուրիշների հետ, իսկ անհանգստության դեպքում կարող է լոկ սենյակի մեջ այս ու այն կողմ գնալ, մինչդեռ ամբոխը հեշտությամբ է ոգևորվում և ունակ է ձեռնարկել անհապաղ համատեղ գործողություններ: Ցույցերի ժամանակ հռետորի բորբոքվածությունը բարեհաճությամբ է ընդունվում ունկնդիրների կողմից, իսկ հեռուստատեսային հռետորի բորբոքվածությունը կարող է մինչև իսկ ծիծաղ առաջացնել: Ուստի հեռուստատեսային հռետորությունը պետք է ավելի հանգիստ լինի, քան ցույցերի հռետորությունը, իսկ դատողությունները` ավելի իրավիճակային:Խորհուրդ չի տրվում հարցազրույցի կամ երկխոսության ժամանակ ասել. «Ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք»: Սա արդեն չափազանց շատ ծեծված հնարք է, և ջղայնացնում է այն մարդկանց, ովքեր հետևում են քաղաքական գործիչների ելույթներին: Նմանապես մի դիմեք «կատարեք ճիշտ ընտրություն» կոչը: Նույնը կարելի է ասել նոր, թարմ խոսքերով. «քվերակությանը ամենայն լրջությամբ վերաբերվեք», «ցույց տվեք այդ մարդկանց, որ դուք էլ գլուխ ունեք» և այլն:Ձեզ տրվող հարցերին ցանկալի է պատասխանել առավելապես կարճ ու ուղիղ: Եթե վտանգավոր հարց է հնչել, բայց ոչ աչքի ընկնող, ոչ այնքան ցանկալի ձևակերպմամբ, մի տրվեք այն «սրելու» հաճույքին: Հարկավոր է նույնքան ոչ աչքի ընկնող պատասխան տալ ու անցնել մյուսին: Կամ էլ պատասխանել ոչ այնքան թեմայի վերաբերյալ, սակայն արդյունավետ:Միատոն չլինելու համար հարցերին պատասխանեք տարբեր ոճերով. Մեկին` հումորով, մյուսին` սպառնալիքով, երրորդին` կարեկցանքով և այլն:Կարելի է օգտագործել լսարանին հոգեբանորեն մշակման հնարքներ: Դիտարկենք մի քանիսը.1. Լսարանի որակներ վերագրել, որոնք կցանկանայիք, որ այն ունենար.- Ոչ թե «Գիտեմ, որ խոստումներից հոգնել եք»,- Ոչ թե «Երևի դուք հոգնել եք»,- Ոչ թե «Ձեզանից շատերը հոգնել են»,- Այլ «Դուք հոգնել եք խոստումներից»:2. Հնարավորը ներկայացնել որպես անխուսափելի.- Ոչ թե «Եթե ես հայտնվեմ խորհորդարանում …»- Այլ «Երբ ես հայտնվեմ խորհրդարանում …»3. Խոսել սեփական մեծ հեղինակության մասին (հոտի բնազդը գործածել).- «Մարդիկ մեր կուսակցության հետ են կապում իրենց հույսերը»,- «Հազարավոր մարդիկ մեզ համակրանք արտահայտող նամակներ են ուղարկում»:Եթե նպատակադրությունների մասին խոսելիս թեկնածուն օգտագործում է հաճախակի ոչ թե «ես», այլ «մենք», ի նկատի ունենալով իր կուսակցությունը կամ խումբը, նա կուսակցության, խմբի հեղինակությունը ավելացնում է իր հեղինակությանը, ինչպես նաև համեստություն է ցուցաբերում ու կիսում է պատասխանատվությունը: Սակայն եթե ժողովուրդը հերոսի է սպասում, որին կարելի է պաշտել, հարկավոր է ասել «ես»:Ցանկալի է, որ ռեժիսյորն ու օպերատորը օգնեն. ընտրել լավագույն պլանը և ռակուսրը, ժամանակին տեսախցիկը փոխեն և այլն: Երկարատև խոշոր պլանի դեպքում լսարանը սկսում է հետազոտել ելույթ ունեցողի արտաքինի դեֆեկտները, իսկ փոքր պլանի դեպքում չեն կարող դա անել:Եթե որոշել եք մտնել ունկնդիրների ենթագիտակցության մեջ, համաձայնության եկեք Ձեզ առավելապես խոշոր պլանով ցույց տալու համար: Նայեք տեսախցիկին, մի շարժեք գլուխը, մի ժպտացեք, խոսեք որոշակի լարված ինտոնացիայով:Եթե հաղորդավարը խոսք չի տալիս Ձեզ, կարելի է ելույթ ունենալ առանց խոսքերի. Ինչ-որ արդյունավետ ժեստ արեք, ինչ-որ պերճախոս դիրք ընդունեք, դեմքին որոշակի արտահայտություն տվեք:Մամլո ասուլիս թեկնածուի համարՄամլո ասուլիսների ժամանակ հարցերի մեծամասնությունը բավական կանխատեսելի են: Դրանք կարելի է բաժանել մի քանի խմբի.1. Պարզ հետաքրքրասիրություն: Օրինակ`- «Ինչպիսին կլինեն Ձեր առաջին հրամանները, որոշումները»:- «Որոնք են Ձեր եկամուտների աղբյուրները»:- «Ովքեր են մտնում Ձեր խմբի մեջ»:- «Ինչպիսի նշանակումներ են սպասվում կարևոր հաստիքներում» և այլն:2. Ոչ կոմպետենտության բացահայտելու փորձեր:3. Հասարակության ուշադրությունը գրավել կասկածելի հանգամանքների վրա:4. Ցասումը հրահրել:Եթե Ձեր մրցակիցը համարձակվի մամլո ասուլիս հրավիրել, կարելի է այնտեղ սեփական մարդկանց ուղարկել, որպեսզի նրան դժվար հարցերով տհաճություն պատճառեն.
Դժվար հարցեր են տրվում այն հիմնախնդիրների շուրջ, որոնք տարբեր կերպ բաժանում են հասարակությունը, այն հույսով, որ թեկնածուն սկզբունքորեն կտարբերվի իր կարծիքի մեջ յուրաքանչյուր ընտրողից գոնե ինչ-որ մեկ հարցում:Պետք է պատրաստ լինել նրան, որ հակառակորդը կարող է նման թակարդ պատարաստել Ձեզ դեմ:Ինչպե՞ս գովել թեկնածուինԵթե ինքդ քեզ չգովես, ուրիշների մոտ դրա համար կարող է ժամանակ կամ առիթ չլինել: Օգտակար է հասարակության ուշադրությունն ուղղել սեփական որոշ հատկանիշների վրա: Կարելի է այնպես գովել սեփական անձը, որ ոչ ոք չի Ձեր համեստությանը չի կասկածի.1. Ինչ-որ ոչ կարևոր ունակության համար`«Ես ինչ-որ տեղ մասնագետ եմ դեմագոգների բացահայտելու գործում»:2. Չիրականացված արարքների համար`«Փառք Աստծո, ես այդ գայթակղությանը չեմ տրվել»:3. Ճշմարտացի լինելու համար`«Համենայն դեպս ես չեմ ստում»:Երբեմն կարելի է գեղեցիկ մեղա գալ: Օրինակ`«Այո, ես էլ եմ մեղսավոր: Բայց ես չնչին մեղսավոր եմ, ինչպես յուրաքանչյուր սովորական մարդ: Ոչ ոք իմ մեղքերից չի տուժել: Լավ կլիներ նման մեղսավորները շատ լինեին: Իսկ իմ մրցակիցների մեղքերը միանգամայն այլ բան է»:Կարելի է ինչ-որ դրամատիկ դեր խաղալ, օրինակ`«Կան մարդիկ, ովքեր հանձնվում են առաջին իսկ դժվարությունների ժամանակ: եվ կան մարդիկ, ովքեր հանձնվում են միայն ծայրահեղ դեպքում: Իսկ ես նրանցից եմ, ովքեր երբեք չեն հանձնվում»:Նախկին կենսագրական անհաջողությունները հարկ է բացատրել պետության, իշխող կուսակցության, բյուրոկրատիայի, ապաշնորհների և այլ դերակատարների ճնշումներով:Ճնշում մրցակիցների հանդեպՄրցակցին կարելի է քննադատել նրա ծրագրի, խմբի, հովանավորների, պրոպագանդայի մեթոդների, անցյալի, կենսակերպի, արտաքին տեսքի, անհատական որակների համար:Հրապարակային հայտարարել, որ ինչ-ոև մեկը հիմար է, դա դատական գործ է բացում: Նույնը կարելի է այլ կերպ ասել. «Կարծես տգետ մարդ չէ, բայց նրա ծրագիրը ինչ-որ անհեթեթություն է»:Եթե ասեք` «նմանները կթալանեն երկիրը», տհաճություններ կլինեն: Դա այլ կերպ մատուցեք. նման մոտեցումը կհանգեցնի ժողովրդական արժեքների, ունեցվածքի աննախադեպ թալանի:Պետք չէ վախենալ արդյունքում «ոմանց» ոտքի տակ գցել. «Որոշ թեկնածուներ իրենց ծրագրերում այնպիսի անհեթեթություն են առաջադրում, որ խոսք չկա»:Պրակտիկան ցույց է տալիս, որ առանց պատժի են անցնում հետևյալ արտահայտությունները.- «քաղաքականապես զրո»,- «չկայացած քաղաքական գործիչ»,- «անցողիկ ֆիգուր»,- «պատահական մարդ քաղաքականության մեջ»,- «մի քանի անգամ իր հայացքները փոխած մարդ»:Եթե ժողովուրդը համակրում է ինչ-որ քաղաքական դատարկախոսի, ապա այսպիսի բանական փաստարկները նման մարդու դեմ մարդկանց իրենից չի առանձնացնի: Ցանկացած քննադատությունը միայն կբարձրացնի նրա պայքարող անձի կերպարը: Նման դեպքում կարող է օգնել երկարատև, մանրամասն մշակած աշխատանքը:Ձեր մրցակիցների համար հորինեք վիրավորական, սրամիտ, կպչող մականուն, որը կարտացոլի նրա որոշ թերություններ, և դրանք շրջանառության մեջ դրեք, իհարկե ոչ ամբիոնից:Թևավոր արտահայտություն հորինեք, որը կգործի մրցակցի դեմ:Մի քանի անեկդոտ շրջանառության դրեք մրցակցի մասին: Կարելի է խմբագրել հին, մոռացված անեկդոտներից:Հայտարարեք, որ ազգային անվտանգության ծառայությունում ինչ-որ մեկի մասին կոմպրոմատ կա: Այն բոլոր հայտնի անձանց վերաբերյալ կոմպրոմատներ ունի:Մրցակցի հայտարարությունների, հոդվածների, ծրագրերի քննադատությունը կարելի է անցկացնել հետևյալ ուղղություններով.- Փաստերի անհստակություն,- Տրամաբանական սխալներ,- Ոճաբանական սխալներ, այդ թվում տերմինի սխալ կամ անհաջող կիրառություն,- Հակասություն,- Լռություն, խոսքը մինչև վերջ չարտահայտում,- Դեմագոգիա,- Քողարկված շահեր,- Խոցելի մեկնարկային սկզբունքներ:Չխմբագրված խոսքը սովորաբար իր մեջ անհաջող արտահայտություններ է պարունակում: Ինչը միշտ կարելի է օգտագործել. տառացի ցիտելուց հետո հռետորին կարելի է անպատշաճ տեսքով ներկայացնել:Շատ գործիչների մոտ պահպանվում է ուսանողական սովորությունը փորձել պատասխանել ինչ-որ բովանդակային բան, եթե անգամ ընդհանրապես բան չունեն ասելու, քանի որ նրանք գլուխ չեն հանում այդ առարկայական դաշտից կամ երբևէ չեն մտածել այդ հիմնախնդրի շուրջ: Նրանց համար կարելի է հատուկ թակարդների դնել բանավեճերի, հեռուստալրագրողների հետ հանդիպումների ժամանակ:Ձեր ագիտացիոն նյութերում որոշ “սխալներ” կատարեք, որոնց համար հնարավոր չէ պատասխանատվության կանչել: Օրինակ` շփոթեք մրցակցի կենսագրության ինչ-որ փաստ, ապա ինչ-որ տեղ ուղղեք:Կասկածելի հավաստի վկայությունները, որոնք կոմպրոմատի են ենթարկում Ձեր մրցակցին, պետք է այնպես հրապարակել, որպեսզի Ձեզ պատասխանատվության չկանչեն. կիրառեք երկիմաստ արտահայտություններ ու ակնարկներ կամ էլ անանուն գործեք: Բայց ամենալավն է կանգնել հավելյալ փաստերի վրա` ուռչացնել դրանց նշանակությունը և միտումավոր հետևություններ անել:Քանի որ “հաղթողներին չեն դատում”, ընտրություններից մի քանի օր առաջ, հասանելի հնարքների սպեկտրը զգալիորեն ընդլայնվում է. եթե հակառակորդը հաղթի, նա հաղթանակի ազդեցության տակ կների կամ ժամանակ չի ունենա պատասխանատվության կանչելու, իսկ եթե պարտվի, ապա ուժ չի ունենա արդարության հասնելու համար:Հարկավոր է մրցակիցների դաշնակիցներին պոկել նրանից: Նրանց կարելի է վերահավաքագրել: Միևնույն հատկանիշը կարող է գրգռել, երբ մրցակցի մոտ է, բայց բավական հանդուրժվող է ընկերների մոտ լինելու դեպքում: Ձեր հավանական մրցակիցներին շատ քննադատեք, կոպիտ ու ըստ էության, բայց մի վիրավորեք` կոչ անելով անցնել Ձեր կողմը:Ինչպիսի՞ն պետք է լինեն թեկնածուի պաստառներըПродолжение » |
|