|
ՀԱՅ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՀասարակական կյանքում մենք մեզ համար նախանշում ենք որոշ սկզբունքներ, որոնցով ցանկանում ենք առաջնորդվել: Այդ սկզբունքներն իրենց ամբողջության մեջ կազմում են մեր աշխարհայացքը, ինչը գործնականում այն իդեալական կենսառազմավարությունն է, որը մենք ճիշտ ենք համարում:Աշխարհայացքը ներկայացվում է կրոնական ուսմունքների, գաղափարախոսությունների, հայեցակարգերի տարբերակով. դրանք բազմազան են:Սակայն այլ է հարցը. ի՞նչ աշխարհայացք ենք որդեգրել մենք՝ հայերս: Ցավալի է, բայց փաստ, որ մենք չունենք ազգի համար առանցքային դրույթների համալիր, որով ժողովուրդը կարող է առաջնորդվել: Պետության կողմից մշակվել է Ազգային անվտանգության հայեցակարգ, որը ընդհանրության մեջ ցույց է տալիս, թե ինչն է հայ ազգի ու մեր պետականության համար կարևոր կամ վտանգավոր: Սակայն մյուս կողմից առկա է հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական հավատքը, որը ուղեգծում է մարդկային կենսուղու մեկ այլ արահետ: Ստացվում է, որ հասարակ հայս նորից կանգնած եմ «միջադարյան երկու սրերի պայքարի» թատերաբերում: Մինչդեռ պետական ու կրոնական աշխարհայացքները պետք է փոխլրացնեն իրար, իրարամերժ չլինեին ու ամենակարևորը՝ հստակ մատուցվեր ժողովրդին: Հենց վերջին խնդիրն է, որ մարդկանց դրդում է սեփական աշխարհայացքի որոնման ժամանակ զարտուղի ճանապարհներ ընտրել:Պետական դաստիարակության սխալ քաղաքականությունից է, որ ազգաբնակչության անգամ նորմալ ապրող զանգվածը ցանկանում է լքել հարազատ երկիրը:Եկեղեցական սխալ դաստիարակությունից է, որ առօրյա կյանք են ներմուծվել բազմաթիվ կրոնական ուղղություններ, աղանդներ: Սակայն այդ խնդիրը պահպանվում է այնքան, քանի դեռ ժողովուրդը պահանջ է զգում ստանալ խորհուրդ, ընտրել կյանքի ուղին, ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:Եթե փորձենք մեր եկեղեցու հայրենանվեր ու դաստիարակչական գործունեությունը հստակեցնել, աղետալի արդյունքների կհանգենք: Օրինակ, դուք ինքներդ հարցրեք ձեր շրջապատի անձանց. «Ո՞րն է տարբերությունը Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության այլ ճյուղերի դավանաբարության միջև» կամ ավելի պարզ. «Ինչո՞վ է տարբերվում հայոց եկեցեղին կաթոլիկ, բողոքական կամ ուղղափառ եկեղեցուց»: Եթե հարյուրից մեկը կարողանա այդ հարցերի պատասխանը տալ, ուրեմն մենք դեռ մեծ հույսեր ունենք, որ «Ծովից ծով Հայաստանի» երազանքը մի օր ի կատար կածվի: Իսկ իրականության մեջ ստիպված են բավարարվել «Քարից քար Հայաստանի» իրողությամբ, քանի որ ոչ թե հարյուրից, այլ հազարից մեկն էլ չգիտե, թե մեր՝ հայոց հավատքն ինչով է տարբերվում այլ հավատքներից:Ժողովրդին մեղադրել չի կարելի. նախ «Աստվածաշունչը» ժամանակակից հայերենով է պետք խմբագրել ու անպայման անվճար բաժանել: Դա առանձնապես մեծ խնդիր չէ, հեշտությամբ կարելի է գլուխ բերել: Մյուս կողմից, երբ ազգային եկեղեցու սպասավորներըը պետք է լինեն ակնածանքի մարմնավորում, մինչդեռ իրականում...
|
|