ԵՐԵՎԱՆ


Երևանը, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։  Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա`Արաքսի վտակ Հրազդանի ափին:

Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ:

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանում է գտնվում Ծիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)

  • Աբովյանի պուրակը

  • Երիտասարդական զբոսայգին

  • Կոմայգին

  • Բուսաբանական այգին

  • Կենդանաբանական այգին և այլն:

Երևանի բնաչության գերակշիռ մասն հայեր են։ Սակայն կան նաև ռուսներ,հույներ, եզդիներ, պարսիկներ, հրեաներ։ Կան ավելի փոքր թիվ կազմող այլ ազգային փոքրամասնություններ։

Երևանի կենտրոնում են գտնվում քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերը։ Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնը, Երևանի Կոնսերվատորիան, բազմաթիվ թատրոններ, Մատենադարանը, բազմաթիվ համալսարաններ, թանգարաններ և այլն:


Երևանի արձաններ

«Սասունցի Դավիթ» Երվանդ Քոչար

Երևանի արձաններ ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությանմայրաքաղաք Երևանի փողոցներում և հրապարակներում տեղադրված առանձին ծավալային ստեղծագործությունները։ Ցուցակում չկան առանձին հուշահամալիրների մաս կազմող արձաններ և գերեզմաններում ու պանթեոններում տեղադրված հուշարձաններ, հուշարձան աղբյուրներ, հուշատախտակներ ևխաչքարեր։

Ականավոր անձանց հուշարձաններ

  1. Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։

  2. Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է, ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն,Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝Տեր-Մարուքյանին: Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ: Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։

  3. Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։

  4. Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

  5. Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Ղուկաս Չուբարյանն ու Արա Սարգսյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

  1. Սայաթ Նովա - մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականինՍայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։

  2. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց, ։

  3. Մովսես Խորենացի - բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց, ։

  4. Միքայել Նալբանդյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։

  5. Ավետիք Իսահակյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։

  1. Մեսրոպ Մաշտոց - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։

  2. Մխիթար Գոշ - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։

  3. Ալեքսանդր Թամանյան - բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։

  4. Ալեքսանդր Գրիբոյեդով - բազալտ և գրանիտ, հեղինակը Հովհաննես Բեջանյանն է, ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյան։ Տեղադրվել է 1974 թվականին Օղակաձև զբոսայգու ստորին մասում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Այրարատ կինոթատրոնի դիմաց։։

  5. Եղիշե Չարենց - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։։

  6. Առնո Բաբաջանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանէ, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

  1. Մարտիրոս Սարյան - մարմար, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան։ Տեղադրվել է 1986թվականին Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։

  2. Հակոբ Մեղապարտ - գրանիտ, հեղինակը Խաչատուր Իսկանդարյանն է։ Տեղադրվել է 1987 թվականին հրատարակչությունների շենքի դիմաց։

  3. Արմեն Տիգրանյան - բազալտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1987թվականին Օղակաձև այգում Հյուսիսային համալսարանի դիմաց։

  4. Կոմիտաս - բրոնզ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան։ Տեղադրվել է 1988 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի դիմաց։

  5. Վիլյամ Սարոյան - բրոնզ, հեղինակը Դավիթ Երևանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբեն Հասրաթյանն ու Լևոն Իգիթյանը։ Տեղադրվել է 2008 թվականին Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։

  1. Սուրեն Սպանդարյան - բրոնզ, հեղինակը Թոմ Գևորգյանն է, ճարտարապետներն են Լ, Գևորգյան, Գ, Հարությունյան և Վ, Գևորգյան։ Տեղադրվել է 1990 թվականին Սպանդարյան հրապարակում (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։

  2. Մովսես Խորենացի - տուֆ, հեղինակը Ա, Պողոսյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։

  3. Արամ Խաչատրյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետ՝ Ռոմիկ Մարտիրոսյան։ Տեղադրվել է1999 թվականին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց։

  4. Ալեքսանդր Մյասնիկյան - հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1980 թվականին Կոմայգու (այժմ Անգլիական) և Մանկական այգիների միջև

  5. Գևորգ Էմին - բրոնզ, հեղինակը Աշոտ Արամյանն է։ Տեղադրվել է 2010 թվականին Սիրահարների այգում

  1. Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև- բազալտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետն Է. Ռ. Ջույհակյանը։։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։

  2. Հովհաննես Այվազովսկի - բրոնզ և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է, ճարտարապետն Է. Ս. Քյուրքչյանը։ Տեղադրվել է 2003 թվականին Օղակաձև այգում՝ Կամերային երաժշտության տան մոտ։

  3. Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Արամ Ղարիբյանն է։ Տեղադրվել է 1999 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում։

  1. Դավիթ Անհաղթ - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերժ Մեհրաբյանն է, ճարտարապետն Է. Սաֆարյան։ Տեղադրվել է 1985թվականին Երևանի Նոր Զեյթուն վարչական շրջանում։

  2. Վահան Թեքեյան - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1990 թվականին Երևանի համար 92 միջնակարգ դպրոցի բակում։

  3. Վահան Տերյան - բազալտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետն Է. Համլետ Խաչատրյանը։ Տեղադրվել է 2000թվականին Օղակաձև այգում։

Հեծյալների արձաններ

  1. Սասունցի Դավիթ - կոփածո պղինձ և բազալտ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։[5] Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում` դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:

  2. Վարդան Մամիկոնյան - կոփածո պղինձ և ավազաքար, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյան։ Տեղադրվել է 1975 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Կինոյի տան դիմաց: Բարձրությունը պատվանդանի հետ՝ մոտավորապես 15 մետր է։

  3. Գայ (Հայկ Բժշկյանց) - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Ս. Գուրզադյան։ Տեղադրվել է 1977 թվականին Նորքի առաջին զանգվածում:

  4. Անդրանիկ Օզանյան - բրոնզ և բազալտ, հեղինակը Արա Շիրազն է, ճարտարապետը՝ Ասլան Մխիթարյան։ Տեղադրվել է 2002թվականին Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց:

  5. Հովհաննես Բաղրամյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նորայր Կարգանյանն է, ճարտարապետը՝ Է. Արևշատյան։ Տեղադրվել է 2003 թվականին Բաղրամյան փողոցում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց:

Կիսանդրիներ

  1. Տիգրան Պետրոսյան - բրոնզ, գրանիտ, հեղինակը Արա Շիրազն է։ Տեղադրվել է 1989 թվականին Օղակաձև այգում՝Շախմատի տան դիմաց։

  2. Անդրեյ Սախարով - կոփածո պղինձ, բազալտ, հեղինակը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան։ Տեղադրվել է 2001 թվականին Անդրեյ Սախարովի հրապարակում։

  3. Սայաթ Նովա - բրոնզ, հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասքելենյանն է։ Տեղադրվել է 2009 թվականիհոկտեմբերի 16-ին Սայաթ Նովա և Խանջյան փողոցների խաչմերուկում, Սայաթ Նովա ռեստորանային համալիրի դիմաց։

  4. Մաքսիմ Գորկի - բրոնզ, տեղադրված է Լևոն Շանթի դպրոցի (նախկինում Մաքսիմ Գորկու անվան դպրոց) առաջ։

  1. Նար Դոս - բազալտ, հեղինակը Սամվել Մանասյանն է։ Տեղադրվել է 1956 թվականին Երևանի № 14 դպրոցի դիմաց։

  2. Հունան Ավետիսյան - բրոնզ, բազալտ, հեղինակը Թերեզա Միրզոյանն է, ճարտարապետ՝ Է. Սարապյան։ Տեղադրվել է 1956թվականին Երևանի № 74 դպրոցի դիմաց։

  3. Լևոն Օրբելի - բազալտ, հեղինակը Գաբրիել Եփրեմյանն է։ Տեղադրվել է 1972 թվականին Ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում։

  4. Վահան Տերյան - մարմար, հեղինակը Արշամ Շահինյանն է։ Տեղադրվել է 1964 թվականին № 60 դպրոցի առջև։

  5. Ալեքսանդր Շիրվանզադե - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆ. Դարբինյանը։ Տեղադրվել է 1958 թվականին № 20 դպրոցի առջև։

  6. Դանիել Վարուժան - տուֆ, հեղինակը Ա. Ավետիսյանն էշ։ Տեղադրվել է 2003 թվականին Վարուժան թաղամասում։

Հայոց արքաների արձաններ

  1. Արգիշտի Ա - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Էդվարդ Բասրոյան։ Տեղադրվել է 2002թվականին Էրեբունի հրապարակում, «Էրեբունի» թանգարանի շենքի դիմաց:

  2. Տիգրան Մեծ - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռ. Օհանյան։ Տեղադրվել է 2004թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ:

  3. Տրդատ Ա - տուֆ, հեղինակը Ռ. Սարգսյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին :

Խորհրդանիշ արձաններ

  1. Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1967 թվականին Երևանում Հաղթանակի այգում։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։

  2. Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան։: Տեղադրվել է 2004 թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։

  3. Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը Ստեփան Թարյանն է։ Ստեղծվել է 1947 թվականին, տեղադրվել է 1990 թվականին Օղակաձև այգում։

  1. Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Տեղադրվել է 2001 թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։

  2. Մելամաղձություն - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ Ա. Կարապետյան։ Ստեղծվել է 1959 թվականին, տեղադրվել է 2003-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոնի շենքի դիմաց։

  3. Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է 1965 Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ:

Առասպելական հերոսներ

  1. Վիշապաքաղ Վահագնը - կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին ԵրևանումՄաշտոցի պողոտայում, այժմ Ադմիրալ Իսակովի պողոտայի վրա է։

  2. Հայկ Նահապետ - կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքիերկրորդ զանգվածում։

  3. Տորք Անգեղ - կոփածո պղինձ, հեղինակը Կարլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքիերկրորդ և չորրորդ զանգվածների միջև։

Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ

  1. Քրիստոսի ձեռքերը - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է 1967 թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»։[10]

  2. Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։

  3. Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։

  4. Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ` Բ. Սարգսյան: Տեղադրվել է 2000 թվականին։

  5. Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։: Տեղադրվել է 2000 թվականին, Շերամի փողոցում։

  1. Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։: Տեղադրվել է 2000 թվականին, ՀՀ նախագահի նստավայրի առաջ։

  2. Սուրբ Ընտանիք - պղինձ, քանդակագործ՝ Գ.Գևորգյան։: Տեղադրվել է 1987 թվականին, Ավան-Առինջի շուկայամերձ հրապարակում։

  3. Խորհրդավոր ընթրիք - տուֆ, քանդակագործ՝ Ա. Բաբայան։: Տեղադրվել է 2003։

  4. Տրդատի մկրտությունը Գրիգոր Լուսավորչի կողմից - տուֆ, քանդակագործ՝ Յուրի Սամվելյան։: Տեղադրվել է 2003թվականին։

Գրական և կինոյի հերոսներ

  1. Պեպո - բազալտ, հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մոտ՝ Անգլիական այգում։

  2. Տղամարդիկ - բրոնզ, պատկերված են Էդմոնդ Քյոսայանի կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Տեղադրվել է 2007 թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քյոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին։

  3. Անուշ և Սարո - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։

Այլ թեմաներ

  1. Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։

  2. Հռոմեացի զինվոր- կոփածո պղինձ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։

  3. Կատու- կոփածո պղինձ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։

  4. Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է 1985 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։

Հանված արձաններ

  1. Վլադիմիր Լենին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Լևոն Վարդանյան։ Տեղադրվել է 1940թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ), հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք 1991 թվականին։

  2. Իոսիֆ Ստալին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է1950 թվականին Երևանում Հաղթանակի այգում, հանվել է 1962 թվականին։ Առանց պատվանդանի արձանի բարձրությունը 17 մետր էր։

  3. Մեշադի Ազիզբեկով - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։ Տեղադրվել է 1932 թվականին Երևանում Մեշադի Ազիզբեկովի անվան հրապարակում, հանվել է 1988 թվականին։

  4. Ղուկաս Ղուկասյան - բազալտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Հայկ Ասատրյան։ Տեղադրվել է 1935թվականին Աբովյան փողոցի վրա՝ Երևանի պետական համալսարանի դիմաց, պայթեցվել է 1990 թվականին։

  5. Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել է 1990-ական թվականներին։

  1. Խաղաղության աղավնի - բրոնզ, հեղինակը Հակոբ Իշխան… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz