ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա: 

 

Պաշտոնական անվանումը - Հայաստանի Հանրապետություն

Մայրաքաղաքը - Երևան

Խոշոր քաղաքները - Գյումրի, Վանաձոր

Պետական լեզուն  - հայերեն

Կրոնը - Բնակչության բացարձակ մեծամասնությունը` շուրջ 90 %-ը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է:

Դրամական միավորը - դրամ, շրջանառության մեջ է մտել 1993թ.-ից:

Բնակչությունը  -3.262.200 (2011 թ.)

Էթնիկ կազմը  - հայեր` 96% 
ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն

Տարածքը  - 29.74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրությունը - 1800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթը - Արագած լեռը (4090 մետր)

Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա (99 տոկոս կողմ) Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:

Հայաստանի Հանրապետության դրոշ

 

Հայաստանի դրոշը կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության զինանշան

  

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

Ազգային օրհներգը 

Մեր Հայրենիք՝ Հայաստանի ազգային օրհներգ։ Այն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը ադապտացված է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

 

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:


Հայաստանի Հանրապետության կառավարման կառուցվածքը

 

21.09.1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա (99 տոկոս կողմ) հանրապետության խորհրդարանը (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդ) ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը եւ հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը: 
Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Սահմանադրությունը 

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով, իսկ սահմանադրական փոփոխությունները` 2005թ. նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով:

Կառավարման համակարգը 

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: 
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նախագահը հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է: 
Հանրապետության Նախագահին ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` հինգ տարի ժամկետով:

Օրենսդիր իշխանությունը 

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է: Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (41-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 90-ը` համամասնական կարգով): Ազգային ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով` հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2012 թ. մայիսին:

Գործադիր իշխանությունը 

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա ՀՀ Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Դատական իշխանությունը 

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: 
Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը:

Վարչատարածքային բաժանումը 

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով:

Պաշտոնական կայքեր

 

ՀՀ Նախագահ
www.president.am

ՀՀ Ազգային ժողով
www.parliament.am

ՀՀ Սահմանադրական Դատարան
www.concourt.am

ՀՀ կառավարություն
www.gov.am

 
Նախարարություններ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
www.mss.am

ՀՀ Առողջապահության նախարարություն
www.moh.am

ՀՀ Արդարադատության նախարարություն
www.justice.am

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
www.mfa.am

ՀՀ Բնապահպանության նախարարություն
www.mnp.am

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
www.minagro.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
www.mineconomy.am

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
www.minenergy.am

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
www.edu.am

ՀՀ Մշակույթի նախարարություն
www.mincult.am

ՀՀ Պաշտպանության նախարարություն
www.mil.am

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
www.msy.am

ՀՀ Սփյուռքի նախարարություն
www.mindiaspora.am

ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն
www.mta.gov.am

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
www.mtc.am

ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
www.mud.am

ՀՀ Ֆինանսների նախարարություն
www.minfin.am



ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ

Ազգային անվտանգության ծառայություն
www.sns.am

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
www.cadastre.am

Պետական եկամուտների կոմիտե
www.petekamutner.am

Պետական գույքի կառավարման վարչություն
www.privatization.am

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
www.aviation.am

ՀՀ Ոստիկանություն
www.police.am

Պետական կառավարման այլ մարմիններ

ՀՀ Կենտրոնական բանկ
www.cba.am

ՀՀ Գլխավոր դատախազություն
www.genproc.am

Հայաստանի փրկարար ծառայություն
www.ema.am

ՏԿՆ Միգրացիոն գործակալություն
www.dmr.am

Ջրային տնտեսության պետական կոմիտե
www.scws.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
www.psrc.am

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 
www.competition.am

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
www.elections.am

Создать бесплатный сайт с uCoz