|
…սահմանված կարգով եւ պայմաններով:
Հոդված 51. Ընկերության լուծարումը 1. Ընկերության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: 2. Ընկերությունը կարող է կամավոր լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ: Ընկերությունը կարող է դատական կարգով հարկադիր լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Ընկերությունը կարող է լուծարվել նաեւ նրա սնանկության հետեւանքով: 3. Ընկերության լուծարումն իրականացվում է Օրենսգրքով սահմանված կարգով եւ պայմաններով: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 52. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: 2. Մինչեւ ընկերությունների կանոնադրությունները սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելը, եթե դրանցով նախատեսված են այլ նորմեր, քան սույն օրենքով, գործում են սույն օրենքի նորմերը: 3. Սույն օրենքի դրույթներն են կիրառվում այն հարաբերությունների նկատմամբ, որոնք սույն օրենքի համաձայն կարող են կարգավորվել նաեւ ընկերության կանոնադրությամբ, սակայն ընկերությունների կանոնադրությունները դրանք կարգավորող դրույթներ չեն պարունակում: Սույն կետում նշված հարաբերությունները կարող են կարգավորվել նաեւ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից՝ մասնակիցների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով ընդունված որոշումներով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 21 նոյեմբերի 2001թ. |
|