… օրենքներին եւ այլ իրավական ակտերին.

ե) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություններ:

2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) Ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների եւ հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է տարեկան ժողովին: Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությունը պարտադիր է:

ԳԼՈՒԽ XIII

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 94. Հաշվապահական հաշվառումը եւ ֆինանսական հաշվետվությունը

1. Օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Ընկերությունը վարում է հաշվապահական հաշվառում եւ ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը) պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի եւ հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվություններն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ Ընկերության բաժնետերերին, պարտատերերին եւ մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցներին Ընկերության մասին տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին եւ կանոնադրությանը համապատասխան:

2. Տարեկան ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների եւ վնասների հաշվի հավաստիությունը պետք է հաստատվի Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացությամբ: Նշված փաստաթղթերը, սույն օրենքի 96-րդ հոդվածին համապատասխան հրապարակելուց առաջ, պետք է ստուգվեն, եւ դրանց հավաստիությունը պետք է հաստատվի Ընկերության եւ Ընկերության բաժնետերերի հետ ընդհանուր գույքային շահեր չունեցող աուդիտն իրականացնող անձի կողմից:

3. Ընկերության տարեկան հաշվետվությունը ենթակա է նախնական հաստատման խորհրդի կողմից՝ տարեկան ժողովի գումարման ամսաթվից առնվազն 30 օր առաջ:

Հոդված 95. Ընկերության փաստաթղթերի պահպանումը եւ բաժնետերերին տրամադրումը

1. Ընկերությունը պարտավոր է օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում պահպանել`

ա) Ընկերության պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրությունում կատարված լրացումները եւ փոփոխությունները, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, Ընկերության հիմնադրման մասին որոշումը եւ պայմանագիրը.

բ) Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը.

գ) ժողովի եւ կառավարման այլ մարմինների հաստատած՝ Ընկերության ներքին փաստաթղթերը.

դ) Ընկերության առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունները.

ե) Ընկերության տարեկան հաշվետվությունները.

զ) Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրերը.

է) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը (հաշվապահական հաշվեկշիռները, շահույթի եւ վնասների հաշիվները, աուդիտորական եզրակացությունները եւ այլն).

ը) պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները.

թ) ժողովների, խորհրդի, վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները.

ժ) հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները եւ քվեաթերթիկները.

ժա) Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի), Ընկերության աուդիտն իրականացնող անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման ֆինանսական վերահսկում իրականացնող մարմինների եզրակացությունները.

ժբ) Ընկերության փոխկապակցված անձանց (նրանց պատկանող բաժնետոմսերի քանակի մասին նշումով), ինչպես նաեւ Ընկերության նշանակալից եւ խոշոր բաժնետերերի ցուցակները.

ժգ) Ընկերության կնքած պայմանագրերը.

ժդ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ժողովի, խորհրդի եւ Ընկերության կառավարման այլ մարմինների որոշումներով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Ընկերությունը պահպանում է սույն հոդվածի 1-ին կետով նշված փաստաթղթերը՝ իր գտնվելու վայրում:

3. Ընկերությունը պարտավոր է իր բաժնետերերին հնարավորություններ ընձեռել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերին ծանոթանալու համար, բացառությամբ գաղտնի տեղեկությունների, ինչպես նաեւ կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունների, միանձնյա գործադիր մարմնի հրամանների եւ հրահանգների: Կոլեգիալ գործադիր մարմնի նիստերի արձանագրությունները եւ միանձնյա գործադիր մարմնի հրամանները եւ հրահանգները, ինչպես նաեւ այլ գաղտնի տեղեկությունները տրամադրվում են միայն խորհրդի անդամներին եւ վերստուգող հանձնաժողովին (վերստուգողին)՝ վերջիններիս պահանջով:

4. Բաժնետիրոջ պահանջով Ընկերությունը հնգօրյա ժամկետում պարտավոր է նրան տրամադրել սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները, բացի սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերից: Պատճեններ տրամադրելու համար վճարի չափը, որը սահմանում է Ընկերությունը, չի կարող դրանց պատրաստման եւ փոստային առաքման ծախսերից ավելի լինել:

Ընկերության յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի անվճար ստանալ վերջին տարեկան հաշվետվության եւ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության պատճենները:

Հոդված 96. Տեղեկությունների պարտադիր հրապարակումը

1. Բաց Ընկերությունը պարտավոր է հրապարակել մամուլի միջոցներով`

ա) Ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի եւ վնասների հաշիվը.

բ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը.

գ) տարեկան ժողովի գումարման մասին հայտարարությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով.

դ) սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Ընկերությունը, ներառյալ՝ փակ Ընկերությունը, իր թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում պարտավոր է հրապարակել տեղեկություններ՝ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից սահմանված ծավալով եւ կարգով: 

 

ԳԼՈՒԽ XIV

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 97. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի ապրիլի 30-ի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա լրացումներով եւ փոփոխություններով:

3. Մինչեւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը, սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցով:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված՝ բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ նորմեր պարունակող այլ իրավական ակտերը, քանի դեռ դրանք սույն օրենքին չեն համապատասխանեցվել, կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված բաժնետիրական ընկերությունները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները գործում են սույն օրենքին չհակասող մասով: 
  
  
  
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հոկտեմբերի 2001թ. 
ՀՕ-232 

29.05.2002

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին

27.04.2004

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

08.06.2004

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

08.06.2004

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

09.04.2007

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

11.10.2007

«Բաժնետիրական ընկերությունների մաuին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

26.12.2008

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

19.05.2009

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

24.06.2010

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

22.12.2010

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

13.04.2011

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

25.05.2011

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

19.03.2012

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

19.03.2012

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ

Создать бесплатный сайт с uCoz