|
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
Տարածքը - 3750 քառ.կմ Գյուղատնտեսական հողատարածքը - 250817 հա այդ թվում՝ վարելահողեր - 41996 հա Մարզկենտրոնը - ք. Վանաձոր Քաղաքային համայնքներ - 8 Գյուղական համայնքներ - 105 Գյուղական բնակավայրեր - 122 Բնակչությունը (մշտական), 2011թ. հունվարի 1-ի դրությամբ - 281.7 հազ.մարդ այդ թվում՝ քաղաքային - 165 .9 հազ. Մարդ գյուղական - 115.8 հազ. ՄարդԱզգային կազմը՝ հայեր - 97.0%ռուսներ - 1.5%հույներ - 1.0%այլ ազգություններ (եզդիներ, քրդեր, ասորիներ եւ այլն) - 0.5%
ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ ու բնակչության թվաքանակով երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը: ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Այն պատկերում է հզոր թեւերին հենված արծիվ (ուժի եւ թռիչքի խորհրդանիշ), որի աջ թեւին խաչ է (քրիստոնեության խորհրդանիշը), ձախ թեւին՝ հայերի արիացի լինելու խորհրդանշանը: Արծվի աչքը նման է բաց պատուհանի: Արծվի կրծքից դեպի աջ պատուհանը (մեծ աշխարհ, տիեզերք) ձգվում են երեք ճանապարհ, որոնք, համապատասխանաբար, ունեն մեր պետական դրոշի գույները կարմիր, կապույտ, նարնջագույն: Դրանցից ներքեւ արծվի կրծքին գրված է ՙԼոռու մարզ՚: Մարզի անվան տակ հարթաքանդակի (բարելիեֆ) ձեւով պատկերված են ինը խորհրդանշական թասեր, որպես լինելության, առատության եւ հյուրասիրության խորհրդանիշ: Արծվի որովայնի մասում պատկերված են Հաղպատի վանքին քանդակված Սմբատ եւ Գուրգեն թագավորները ձեռքներին վանքի մանրակերտը: Այս պատկերը, որպես հավատքի խորհրդանիշ, պաշտպանված է արծվի թեւերի հովանու տակ, իսկ հզոր ոտքերն ամուր պահում են հասկը (դեղին գույն) աշխատանքի ու առատության խորհրդանիշը եւ կաղնու տերեւը (կանաչ գույն)՝ մարզի անտառների, բնության խորհրդանիշը: Զինանշանն ընդունվել է 2003թ.-ի հունիսի 5-ին Լոռու մարզպետարանում մարզի զինանշանի համար հայտարարված մրցույթում։ Հեղինակն է՝ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը։
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԵՒ ԿԼԻՄԱ Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ): Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ:Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները:Թումանյանի տարածաշրջան - 16.1% (4 քաղաքային՝ Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շամլուղ եւ 27 գյուղական Աթան, Ահնիձոր, Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Աքորի, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեգի, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Քարկոփ, Քարինջ, Օձուն համայնքներ)
Գուգարքի տարածաշրջան - 51.4% (1 քաղաքային՝ Վանաձոր եւ 21 գյուղական՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Արջուտ, Բազում, Գուգարք, Դարպաս, Դեբեդ, Եղեգնուտ, Լերմոնտովո, Լեռնապատ, Հալլավար, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Շահումյան, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Ֆիոլետովո համայնքներ)
Սպիտակի տարածաշրջան - 13.8 % (1 քաղաքային՝ Սպիտակ եւ 20 գյուղական՝ Արեւաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Ղուրսալի, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքներ)
Ստեփանավանի տարածաշրջան - 10.0% (1 քաղաքային՝ Ստեփանավան եւ 18 գյուղական՝ Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ համայնքներ)
Տաշիրի տարածաշրջան - 8.7% (1 քաղաքային՝ Տաշիր եւ 19 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքներ)ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԸ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալը 50մմ տրամագծով, 4մմ հաստությամբ արծաթից շրջանաձև ձուլվածք է` ոսկեզօծված և գունավոր արծնապատմամբ: Մեդալի երեսին Լոռու մարզի զինանշանն է, նրա ֆոնին` աջ և ձախ ձգվող, ծածանվող եռագույն դրոշը: Ներքևի եզրերով աջ և ձախ թևավորումներով դափնեճյուղերը ձգվում են վեր և կորակամար ընդհուպ մոտենում միմյանց: Մեդալի դարձերեսին կանաչ գույնով արծնապատված է Լոռու մարզի քարտեզային ուրվապատկերը, որի վրա կետ-նշանով սեպվում է մարզկենտրոն Վանաձորի տեղադիրքը: Մեդալի կողեզրին, լատինատառ, այբբենական հաջորդականությամբ (A-ից Z) փորագրվում է սերիայի տառը և հերթական եռանիշ համարը 001-ից սկսած:
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լոռու մարզի 89 համայնքներում բնակվում են ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն և այլ ազգերի ներկայացուցիչներ: Քաղաքային համայնքներում բնակվում են 2937, իսկ գյուղական համանքներում՝ 3245 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: ՎԱՆԱՁՈՐՄակերես` 25.1կմ2Բնակչություն` 105000Քաղաքային համայնք Լոռվա մարզում, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է Լոռվա մարզի մարզկենտրոնը: Տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղուց աջ: Երեւան քաղաքից գտնվում է կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գարագիլիսե, Կարաքիլիսա, Կարաքլես, Ղարաքիլիսա Մեծ, Ղարաքլիս, Մարտունական, Մարտունաշեն, Կիրովական անվանումները: 1923 թ-ին Մարտունականը վերանվանվել է Կիրովական ի հիշատակ հեղափոխական գործիչ Կիրովի: Վանաձոր է վերանվանվել 1991 թ-ին: Քաղաքը տեղադրված է Փամբակ գետի նեղ հովտում, որտեղ վերջինիս մեջ է թափվում Տանձուտ գետը: Քաղաքը հյուսիսից շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի եւ Բազումի լեռնաշղթայի լանջերով: Կլիման մեղմ է, բարեխառն, խոնավությունը` բավարար: Ձմեռը համեմատաբար տաք է, կայուն ձյունածածկով, ամառը տաք է: Տարեկան թափվում են 650մմ մթնոլորտային տեղումներ: Ոռոգման եւ խմելու նպատակով օգտագործվում են Փամբակ, Վանաձոր եւ Տանձուտ գետերի ջրերը: Ունի ստորերկրյա ջրերի պաշարներ: Քաղաքից հարավ կան անտառի պաշարներ: Շրջակայքում կան բնական շինանյութերի` բազալտի, տուֆի, գիպսի, կավի, շինարարական ավազի, ծծմբարջասպի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Քաղաքում եւ նրա շրջակայքում կան նյութական մշակույթի բազմազան նմուշներ, որոնք պահպնվում են Լոռի-Փամբակ գավառագիտական թանգարանում: Քաղաքում է բգտնվում Ստեփան Զորյանի տուն-թանգարանը: Ունի բուսաբանական այգի: Վանաձորի տարածքը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիներից է եղել: Այստեղ Թագավորանիստ եւ մաշտոցի բլուր կոչվող վայրերում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան մշակույթի հետքեր, որոնք վերաբեչում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: Այն մտել է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի մեջ: Հետագայում այստեղ իշխել են Բագրատունիները եւ Արշակունիները, իսկ 10-րդ դարից` Կյուրիկյան ֆեոդալական թագավորությունը: Սելջուկ թուրքերի, թաթար մոնղոլների արշավանքների ժամանակ որպես բնակավայր կոչվել է Ղարաքիլիսա, այսինքն սեւ եկեղեցի: Վանաձորում կան երկու եկեղեցիներ` հայկական ս. Աստվածածին` կառուցված սեւ քարով, որտեղից էլ կոչվել է Ղարաքիլիսա, մյուսը` ռուսական, որը կառուցվել է 1895 թ-ին: Քաղաքի բնակչության մի մասը 19-րդ դարում տեղափոխվել են Երեւանի նահանգից: 1831 թ-ին ունեցել է 494, 1873 թ-ին` 2017, 1897 թ-ին` 3917, 1926 թ-ին` 8640, 1939 թ-ին` 17607, 1959 թ-ին` 49423, 1980 թ-ին` 148876 բնակիչ: Բնակչության ազգային կազմը միատար չէ, այստեղ կան ռուսներ, ուկրաինացիներ: Ըստ ազագյին վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին քաղաքն ունեցել է 105.7 հազար բնակիչ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Բնակչության տարիքային խմբերը բաշխված են հետեւյալ կերպ. մինչաշխատունակներ` 22%, աշխատունակներ` 62%, հետաշխատունակներ` 16%: Քաղաքում կան 30 հանրակրթական դպրոց, երաժշտական, նկարչական դպրոցներ, գրադարաններ, թատրոն, կինոթատրոն, սպորտդպրոց, մարզադաշտ, մարզահրապարակ, Երեւանի մանկավարժական համալսարանի մասնաճյուղը: Քաղաքն ունի նաեւ □Վանաձոր□ առողջարանը: Այստեղ կան հիվանդանոցներ, պոլիկլինիկա, հիգենիկ հակահամաճարակային տեսչության կենտրոն: Քաղաքն ունի զարգացած հզոր արդյունաբերություն: Տնտեսությունը արագ զարգացել է 20-րդ դարի 40-ական թթ-ից` Ձորագետի ջրաէլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի շնորհիվ: Այդ տարիներին սկսել են զարգանալ տնտեսության նոր ճյուղերը եւ կառուցվել են մեքենաշինական, քիմիական արդյունաբերության, թեթեւ եւ սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ: Քաղաքում 1961 թ-ին կառուցվել է Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, որի արտադրանքը ապահովում է ոչ միայն քաղաքի եւ մարզի մի շարք բնակավայրերի էներգետիկ պահանջները: Ունի մետաղահատ հաստոցների, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների գործարաններ, կարի, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, մսի, հացի, կաթի եւ կաթնամթերքի, պահածոների գործարաններ, երկաթբետոնյա կոնստրուկցիաների, շինարարական իրերի արտադրություններ: Քաղաքի դերը երկրի համար կարեւորվում է հատկապես քիմիական տարբեր ապրանքատեսակների արտադրության մեջ: Այստեղ արտադրվում են քիմիական մանրաթել, ազոտաթթու,կալցիումի կարբիդ, մելամին եւ այլն: 1996 թ-ին հիմնադրվել է թանկարժեք քարերի մշակման համար նախատեսված հաստոցների եւ սարքավորումների արտադրությունը: Համայնքի հողային ֆոնդի մոտ 12% հանդիսանում է քաղաքացիների սեփականությունը, 43%` բնակավայրի եւ տնամերձ հողերը: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը եւ խոտհարքերը` համապատասխանաբար կազմելով 100 եւ 200 հեկտար: Պետական նշանակության հողերն գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր (354հա), կան նաեւ խոտհարքեր (111հա), վաելահողեր (27հա), պտղատու այգիներ (10հա): Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի եւ դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը, գազաֆիկացումը:
|
|