ԱՐԱԳԱԾՈՏՆ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996       թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753       քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին            շրջանները: Աշտարակի տարածաշրջանը եւ  Թալինի տարածաշրջանի մի մասը գտնվում են   նախալեռնային գոտում, իսկ Ապարանի եւ   Արագածի տարածաշրջանները ու Թալինի           տարածաշրջանի մի մասը՝ լեռնային գոտում, ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 138600 մարդ: Մարզում կա 3 քաղաքային եւ 111 գյուղական համայնք: 

  

Աշխարհագրական ակնարկ

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական       դիրքով, տնտեսական եւ քաղաքական,    պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական     պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց     պատմության բոլոր ժամանակներում: 

 Մարզում պահպանվել են դեռեւս նախնադարյան           մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր,     պաշպանական ու պաշտամունքային հնադարյան         բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզը գտնվում է Արագած լեռնազանգվածի          լանջերին, իր մեջ ներ է առնում նա¢ Փամբակի ու          Ծաղկունյաց լեռնաշղթաների միջ¢ ընկած տարածքը:

 Այնտեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան: Եվ պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմություններ, այլեւ եղել է հայոց արքունական եւ ամառանոցային եւ որսորդական տարածք: 

    

Պատմական ակնարկ

Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար) , Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար) , Մաստարայի (6-րդ դար) , Գառնահովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար) , Թեղենյաց վանքը (7-13-րդ դար) , Աշտարակի կամուրջը (17-րդ դար)։ Մինչեւ այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին:

Աղձքում է գտվում Արշակունի արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:

  

Կլիմա


Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Ըստ բարձրության տարեկան միջին ջերմաստիճանը ¢ տեղումների քանակը խիստ տարբեր են։ Արագածի գագաթամերձ շրջանում տեղումները տարեկան հասնում են 850-900 մմ, իսկ համեմատաբար ցածրադիր (1000 մ ) բարձրություններում՝ 300մմ։ Արարատյան դաշտավայրին հարող հատվածներում ամռանը տաք է, իսկ ձմռանը` չափավոր ցուրտ:

Այստեղ լավ պայմաններ կան ջերմասեր մշակաբույսերի` խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի մշակության համար: Դրանք մշակվում են Աշտարակի ողջ տարածաշրջանում եւ Թալինի տարածաշրջանի հարավ-արեւմտյան հատվածում: Թալինի տարածաշրջանի հյուսիսային հատվածը, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները հարմար են հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի մի քանի տեսակների արտադրության համար: Բնական լանդշաֆտային գոտիներից մարզում հանդիպում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան ¢ նիվալ գոտիները։ 

    

Ընդերքն ու գետերը

 
Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան ¢ պեռլիտը։ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը եւ իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաեւ Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050մ), Արտենի (2047մ) հանգած հրաբուխները։ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից: 

Մարզի խոշոր գետերն են Քասախը ¢ Գեղաձորը։ Կան շատ հեղեղատարեր: (նշանավոր է Մաստարայի հեղեղատարը)։ Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը, գործում է նա¢ Թալինի ջրանցքը։ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ։Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները։ 

 

Մարզկենտրոն ք.Աշտարակ

         
Արագածի հարավ-ար¢ելյան եզրափեշին, Արարատի ¢ Արայի առասպելական լեռների դեմ-դիմաց, Քասախ գետի հարթակում, ծովի մակեր¢ույթից 1175 մ բարձրության վրա փռված է 11 եկեղեցիներով ¢ 111 հուշարձաններով հինավուրց Աշտարակը։ Քաղաքի պատմության ուղին ձգվում է հազարամյակների միջով։ Թե ե՞րբ է այս բնակավայրը կոչվել Աշտարակ՝ հայտնի չէ։ Տեղանվան մեկնաբանման ուշագրավ տարբեր փորձեր են կատարվել։ Քաղաքանվան բացատրության յուրովի փորձ է արել Գր.Ղափանցյանը։ Ականավոր բանասերն իր ծննդավայրի անունը առնչում է սիրո ¢ գգվանքի ասորական աստվածուհի Իշտար անվան փյունիկյան Աշտար արտահայտչաձ¢ին։ Մեկ այլ տեսակետի համաձայն Աշտարակին հարող բարձրություններում կան 4-5 հազարամյա այսպես կոչված պահակակետ-աշտարակներ (Մուղնի, Ուլատիտիկ)։ Հայ վիմագրերում աշտարակ է կոչվում անգամ խաչը (խաչքարը)՝ իբր¢ հավատի պատվար։

Հայոց աշխարհում, իրենց նախնական տեղում շատ քիչ բնակավայրեր են վերընձյուղվելով հարատեւել ու քաղաքական բոլոր կարգի դժվարությունները հաղթահարելով հասել մեր օրերը։ Աշտարակը դրանցից մեկն է։ Հնում այն մտնում էր Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Նկատի առնելով այս փաստը, տարածքային փոփոխություններ անելու ժամանակ մարզը կոչվեց Արագածոտն, իսկ Աշտարակ քաղաքը դարձավ ՀՀ Արագածոտն մարզի վարչական կենտրոնը։ Այն գտնվում է Եր¢անից 20 կմ. հյուսիս-ար¢մուտք, ունի 4161 հա վարչական տարածք։ Ըստ 2001 թվականի մարդահամարի արդյունքների Աշտարակ քաղաքում բնակվում է 21475 մարդ։

Աշտարակը Հայաստանի ամենաայգեվետ բնակավայրերից է, այն ամբողջովին թաղված է մրգատու ¢ խաղողի այգիների մեջ։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրը ստանում է Սաղմոսավանի, Շորշորի ¢ Նազրվանի աղբյուրներից։ Քաղաքը աչքի է ընկնում 1-3 հարկանի հարմարավետ ու շքեղ առանձնատներով, բնակելի ու հասարակական արդիական շենքերով։ Այստեղ պահպանվում են միջնադարյան ոճով կառուցված մի քանի առանձնատներ։ 

  

Քաղաք Ապարան


Ապարանը (մինչև 1935թ. կոչվել է Բաշ-Ապարան) ըստ բնակչության թվաքանակի Արագածոտնի մարզի 2-րդ քաղաքն է։ Գտնվում է Արագած լեռան հարավային փեշերին, Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Եր¢անից 42 կմ.հեռավորության վրա։ Ծովի մակեր¢ույթից բարձր է 2010մ։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 240 հեկտար: Հայտնի է խմելու սառնորակ ջրով, զով ու առողջարար կլիմայով։ Ամառը մեղմ է եւ զով, ձմեռը ձյունառատ եւ խիստ է: Ամռան առավելագույն ջերմաստիճանը կազմում է + 30, իսկ ձմռան նվազագույն ջերմաստիճանը` -27-30 աստիճան: Ապարանի ներկայիս բնակչությունը 1828-30- ական թվականներին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Վանի եւ այլ վայրերից վերաբնակվածների սերունդներն են: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918) Ապարանում վերաբնակվեցին նաեւ ցեղասպանությունից փրկված հայերի շատ գերդաստաններ։ Ապարանը առաջին անգամ հիշատակում է Պտղոմեոսը (2-րդ) դար` Կասալա անվանումով։ Այն հնում կոչվել է Քասախ ¢ եղել է ( Vդ ) Գնթունի նախարարությանը պատկանող Նիգ գավառի կենտրոնը։ Այստեղ V-րդ դարում կառուցվել է Քասախի հռչակավոր բազիլիկ եկեղեցին, որը կանգուն է մինչ¢ այսօր։ Անունը հավանաբար ծագում է հայերեն ապարանք բառից։ Ապարան անունը գործածական է X-րդ դարից։ 1918թ. մայիսի 23-29-ի Ապարանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայկական բանակը զորավար Դրոյի հրամանատարությամբ ծանր պարտության մատնեցին թուրքական կանոնավոր զորքերին, որոնք Համամլու (Սպիտակ) եւ Ապարան ճանապարհով փորձում էին մտնել Երևան։ Իր նշանակությամբ Ապարանի ճակատամարտը չի զիջում Սարդարապատի հերոսամարտին եւ հայոց պետականության պատմության ու պետականութան կայացման մեջ ունեցել է հսկայական նշանակություն: Ապարանի հյուսիսային կողմում, մի բլրակի վրա կառուցված հոյաշեն հուշարձանը խորհրդանշում է այդ հաղթանակը։

         

Քաղաք Թալին


Թալինը Այրարատ նահանգի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է:Թալին /Թալնա/ կոչվող հարթավայրը մտնում էր Հայաստանի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ:Թալինը ռազմական ու տնտեսական առումով կարեւոր դիրք է գրավել երկրի կյանքում: Լինելով հայոց հին մայրաքաղաքները կապող ճանապարհների եւ Այրարատի ու Շիրակի դաշտերին իշխող լեռնային բարձունքների վրա, այն մեծ դեր է խաղացել հայոց պատմության բոլոր ժամանակներում: Թալինը Կամսարական հզոր իշխանական տոհմի ոստանն էր:

Թալին անվան առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են են Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանագրությունների ժամանակաշրջանին: Այդ արձանագրությունները փաստում են. ՙԱրտենի լեռան մոտ ծիպայան երիտասարդները սպանել են արքայական երկու հետախույզների՚:Թովմա Արծրունին իր ՙՊատմություն Արծրունյաց տան՚ աշխատության մեջ փաստում է. ՙՋաջուռը /Արծրունին/ վերցրեց նրան /Ենանոսին/ եւ կահ-կարասիով ու ամեն տեսակ պատրաստությամբ բնակեցրեց Արագածի կողմերը` Թալին անունով գյուղում: Սա առաջինն է Բագրատունիների տոհմից, որը եկավ եւ բնակվեց Այրարատի նահանգի այս մասում՚:Այնուհետեւ Թալին անունը հիշատակում է հույն նշանավոր աշխարհագրագետ Պտղոմիեոսը` 2-րդ դարում: Թալա կամ Թելինա անունը հետագայում կրկնվում է Ղեւվոնդ Ալիշանի եւ հայ ժողովրդի պատմության ու մշակույթի այլ երախտավորների գործերում:        

 Թալինի մասին առաջին հիշատակությունները մեզ տալիս են նյութական եւ հոգեւոր մշակութային այն բազմաթիվ հուշարձանները, որոնք առատորեն սփռված են Թալինի ողջ տարածքում:Այստեղ պահպանվել են կիկլոպյան մի շարք կառույցների մնացորդներ, բերդ-շեներ, կրոմլեխներ, դամբարաններ եւ որձաքարերով կառուցված բազմաթիվ կառույցներ: Դրանք գտնվում են Հին ու Նոր Թալինների` Բազմաբերդի, Մաստարայի, Ծաղկասարի, Աշնակի, Արեգի, Դաշտադեմի եւ այլ բնակավայրերի տարածքներում: Դրանց մեջ նշանավոր է Թալինի հյուսիսային բլրի վրա գտնվող Բերդաշենը` Գյուլակ-Թափան:

Թալինը եւ նրա շրջակայքի բնակավայրերը դարեր շարունակ ենթարկվել են օտար նվաճողների ասպատակություններին: Հովհաննես Կաթողիկոս Դրասխանակերտցին հաղորդում է. ՙԵկավ այդ ժամանակ Սուլեյման իշխանը` /արաբ կառավարիչ/ իշխելու Հայաստանի գործերին... Սրա օրոք տեղի ունեցավ Քաղենիի, Արենիի եւ գյուղաքաղաք Թալինի կոտորածը, որի ժամանակ սպանվեց 700 եւ գերեվարվեց 1200 հոգի: Ստեփանոս Տարոնցի Ասողիկ պատմիչը այս կոտորածներն անվանում է ՙԹալնա կոտորած՚ եւ նշում այդ իրադարձության մոտավոր ժամանակը - 776-775 թվականներ:1161-1162 թվականներին սելջուկ Ելտկուզ Ամիրան հանկարծակի հարձակվում է Թալինի, Աշնակի եւ Քաղենիի վրա, գրավում է դրանք, կոտորում եւ գերեվարում բնակիչներին: 1514 թվականին օսմանյան Սելիմ 2-րդը, վերադառնալով Պարսկստանի դեմ մղած պատերազմներից, մեծ կոտորածներ է սարքում Թալինում եւ նրա շրջակայքի գյուղերում:

19-րդ դարի սկիզբներին Քաղենիի ավերակների հյուսիսային մասում առժամանակ բնակություն են հաստատում մի խումբ քոչվոր թուրքեր, որոնք իրենց բնակավայրը անվանում են Թուրքի Թալին` ի տարբերություն հարեւանությամբ գտնվող Թալինի:Երբ ռուսական զորքերը ազատագրում են Արեւելյան Հայաստանը, հայ գաղթականների 50 ընտանիք Կարսից գալիս եւ վերաբնակվում է ավերակ Քաղենիում: Բնակչության մեծ ներհոսք է կատարվում հատկապես 1915-1920 թվականներին, երբ Արեւմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ շատ հայեր իրենց ապաստանը գտան Թալինում:Թալինի տարածքը հարուստ է քրիստոնեական հնամենի կառույցներով: Դրանց գլուխգործոցն է 7-րդ դարում Հովհաննես ճարտարապետի կողմից կերտված Վերին Թալինի եկեղեցին:

 

Բյուրականի աստղադիտարան

 
ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը   հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։

Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն  երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական  համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։

1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև  Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։

Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում  արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։

1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական և օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։

1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։

Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաև գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների և էքսկուրսիաների միջոցով։

1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

Создать бесплатный сайт с uCoz