|
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՀայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզն ունի 5348կմ. տարածք,որից 1270 քառակուսի կիլոմետրը զբաղեցնում է Սեւանա լիճը:Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սեւանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտեւորում եմ Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3597 մետր: Գեղարքունիքն ունի 238.000 բնակիչ, որոնք ապրում են 5 քաղաքային եւ 87 գյուղական համայնքներում: Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է`34.000 բնակիչ: Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաեւ ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ: Բնակչության հիմնական զբաղմունքը կազմում են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, արդյունաբերությունը, առեւտուրը, հանրային եւ պետական ծառայությունները, տուրիզմի սպասարկումը եւ արտագնա աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՊՀ տարածքում:Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է 230.000 տոննա կարտոֆիլ,250.000 տոննա անասնակեր,35.000 տոննա կաղամբ,60.000տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտւող, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ընկերությունների կողմից:Գորգոգործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում:Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ ՙՄեգերյան եղբայրներ՚ընկերություններն են:Ալպյան բազմազան բուսաշխարհը նպաստավոր է մեղրի արտադրության համար: Մեղվաբուծությամբ զբաղվում է մոտ 500 տնտեսություն`տարեկան արտադրելով մոտ 300 տոննա մեղր:Սեւանի ավազանի բուսաշխարհի մեջ բացառիկ նշանակություն ունի փշարմավը, որի պտուղն օգտագործվում է ինչպես սննդի, այպես էլ գիտական եւ ժողովրդական բժշկության մեջ: Սեւանա լճում արդյունագործական նշանակություն ունեն սիգ, ծածան ձկնատեսակները եւ խեցգետինը: Մարզը հարուստ է նաեւ հանքային եւ սառնորակ աղբյուրներով, տորֆի ու բազալտի հանքերով:Տարվա մոտ 300 արեւոտ օրերը եւ մշտական քամիները նպասատավոր են այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրություն կազմավորելու առումով:
Մարզում գործում է 128 հանրակրթական դպրոց, միջնակարգ մասնագիտական 8 հաստատություն, մեկ պետական համալսարան, 25 առողջապահական ձեռնարկություն:Հանրաճանաչ են Գավառի երկրագիտական թանգարանը եւ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը, Սեւանի բնագիտական թանգարանը: Մշակույթի տներ եւ գեղարվեստական ինքնագործ խմբեր են գործում մարզի ավելի քան 30 համայնքներում: Զբոսաշրջությունը Գեղարքունիքի մարզում ձեւավորված ավանդույթներ եւ զարգացման լայն հնարավորություններ ունի: Դրան նպաստում են Սեւանա լիճը` բնության կողմից պարգեւ տրված առողջարանը,ինչպես նաեւ բնության եւ պատմության հարուստ հուշարձանախմբերը: Բնության հուշարձաններից են Սեւանի եւ Արդանիշի թերակղզիները, Արմաղանի, Աժդահակի եւ Վարդենիսի լեռնագագաթների գոգավորություններում առաջացած փոքր լճերը, բազմաթիվ կիրճեր, ձորեր, ժայռախմբեր,որոնք ավելի շատ հրապուրում են լեռնագնացներին:Գեղարքունիքի մարզում մարդիկ բնակություն են հաստատել անհիշելի ժամանակներից: Հաշվառված է 10.000 մանր ու մեծ հուշարձան, որոնք թվագրվում են հին քարե դարից մինչեւ հաշնորագույն ժամանակները:Դրանք հիմնականում գոյություն ունեն հին քարե գործիքների,հնագույն ժայռապատկերների,ուրարտական սեպագիր արձանագրությունների, ռազմական ամրոցների ավերակների,լեռան փեշերով փորված հնագույն ջրանցքների,հեթանոսական դամբարանների, ռազմակառքերի, բրոնզե եւ երկաթե գործիքների,վանքերի, մատուռների, եկեղեցիների եւ խաչքարերի տեսքով:Դրանցից յուրաքանչյուրը բացառիկ արժեք է ներկայացնում հայ եւ համաշխարհային պատմության ուսումնասիրության համար:Առաջին ցեղային միությունների կազմավորման մասին են վկայում Լճաշենում, Գավառում, Ծովակում և Ծովինարում պահպանված ուրարտական սեպագիր արձանագրությունները: Իսկ Կարմիրգյուղի տարածքի Քանագեղ հնավայրի դամբարանից հայտնաբերված թագավորական կնիքը փաստում է, որ Սևանի ավազանը մ.թ.ա. 16-րդ դարում նվաճել է Միտտանիի թագավորության կողմից:Գտնվելով մահմեդական հոծ բնակչության աքցանի մեջ, անընդհատ ենթարկվելով ֆիզիկական բնաջնջման ու ավարառության, բնիկ քրիստոնյա հայ բնակչությունը 18-րդ դարի 20-30-ական թվականներին գրեթե հիմնովին լքել է տարածքը՝թողնելով արվեստի հիանալի կոթողներ, վանական համալիրների և պատկերազարդ տապանաքար-խաչքարերի տեսքով: Մոտ մեկ դար ամայացած Գեղարքունիքը քոչվոր ցեղերն օգտագործել են որպես արոտավայր և ամառանոց: 1828թ կնքված Թուրքմենչայի պայմանագրով Գեղարքունիքը անջատվում է Պարսկաստանից և մտնում ռուսաստանի կազմի մե՝կազմելով նորաստեղծ Երևանի նահանգի մի գավառը: 1830թ Գեղարքունիքը վերաբնակեցվում է Պարսկահպատակ հայկական գավառներից և Արևմտյան Հայաստանից տեղափոխված հայերով, որոնք էլ սկիզբ են դնում մարզի նոր, պատմական ու պատմամշակութային ժամանակաշրջանին: 1988-1991թթ մարզի ժողովրդագրությունը ենթարկվում է նոր փոփոխության.ղարաբաղյան հակամարտության պատճառով մարզի տարածքից ինքնակամ հեռանում է թուրքալեզու մահմեդական բնակչությունը և լքված գյուղերը վերաբնակեցվում են Ադրբեջանից բռնագազթի ենթարկված ավելի քան 20 000 հայերով: Շուրջ 10 տարի է, ինչ մարզի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են անցկացնում եւ նոր հուշարձանախմբեր են հայտնաբերում հայ-իտալական միացյալ արշավախմբի անդամները: Գեղարքունիքի մարզում պատմության հուշարձանները կազմում են հեթանոսական դամբարանները, բազմաշերտ հուշարձանները, հեթանոսական այլ հուշարձանները, Արտաշիսյան սահմանաքարերը, խաչքարերն ու տապանաքարերը, պատմական բնակավայրերը: Պատմամշակութային հուշարձաններից կարելի է առանձնացնել համաշխարհային չանաչում ունեցող Նորատուսի խաչքարերը: Բնության հուշարձաններն են Սևանա լիճը, Արտանիշի թերակղզին, Արգիճիի սարահարթը, Մասրիկի հարթավայրը, Արեգունու և Արևելյան Սևանի լեռները, Գռիձորը, Մթնաձորը: Մարզում գոյություն ունեն լեռնային փոքր լճեր՝Գեղամա լեռնաշղթայի Աժդահակ և Արմաղան լեռնագագաթների գոգավորություններում: Անտառները զբաղեցնում են 24.000հա տարածք, որոնցից մոտ 18.000 Սեւանա լճի մոտ տնկված արհեստական անտառներն են: Բնական անտառները տարածված են Գետիկում, 6.000հա վրա:Բացառիկ նշանակություն ունեն Դարանակի կաղնուտները եւ Ծափաթաղի գիհուտները, որոնք աճում են ծովի մակերեւույթից մոտ 2000 մետր բարձրության վրա: ՙՍևան՚ Ազգային պարկ. բնապահպանական գիտահետազոտական կառույց է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում; Այն հիմնադրվել է 1978թ, ընդգրկում է ծովի մակարդակից 1890-3597մ բարձրությունների վրա սփռված 4850 քառ կմ տարածություն, որից ցամաքային է ավելի քան 3600 քառ. կմ բարդ կառուցվածք ունեցող տարածքը: Պարկն ունի գիտական, պահպանության, վարչատնտեսական ու ռեկրացիոն բաժիններ և 4 մասնաճյուղեր՝Սևանի,նորատուսի, Մարտունու և Վարդենիսի: Գործունեության հիմնական նպատակներն են տարածքի բնական էկոհամակարգերի և լանդշաֆտների պահպանությունը, կենսաբազմազանության պաշտպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ու պատմամշակութային հուշարձանների նպատակային օգտագործման ապահովումը: Սեւանը աշխարհի խոշորագույն, քաղցրահամ լճերից մեկն է:Այն ծովի մակերեւույթից գտնվում է 1898,15մետր բարձրության վրա: Սեւանա լիճը մարզի,հանրապետության եւ տարածաշրջանի երկրների համար ունի անգնահատելի տնտեսական,բնապահպանական եւ կենսական խոշոր նշանակություն:Սեւանը սնում են 28 գետեր ու գետակներ,սակայն 1981թ. լիճը սնող հիմնական երակը`48կմ.երկարությամբ Արփա-Սեւան թունելային ջրատարն է,որով տարեկան լիճ է տեղափոխվում 250-270մլն.խորանարդ մետր ջուր: Հարուստ է նաեւ Սեւանի ավազանի կենդանական աշխարհը:Կարգաբանական առումով այստեղ հանդիպում են թռչունների 267, կաթնասունների 34, երկկենցաղների 3, սողունների 17 եւ ձկների 9 տեսակներ: Տուրիստական ժամանակակից եւ մարդաշատ հանգրվանները հիմնականում գործում են Սեւան քաղաքի,Շորժա եւ Ծափաթաղ գյուղերի վարչական տարածքներում: 2011թ Սևանա լճի տարբեր հատվածներում կառուցվեց 5 հանրային լողափ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր հյուրանոցներ եւ տուրիստական հանգրվաններ են կառուցվում Սեւանա լճի հարավային, հյուսիսային եւ արեւմտյան ափերին: Մարզի գլխավոր տուրիստական գրավչություն հանդիսացող օբյեկտ է համարվում Սևանի թերակղզին, իր արհեստական անտառներով, շրջակա հյուրանոցային համալիրներով և սպասարկման տաղավարներով: Զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայրավանքը, որպես ժայռեղեն հրվանդանի վրա միաձուլված բնության և պատմության հրաշալիք: ԳԱՎԱՌՄակերես` 180.6 կմ2Բնակչություն` 26621 Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսություն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի, արհեստագործության շրջանում: Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը:1.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԳավառ քաղաքում հաշվառված է 25830 բնակիչ, որից այդ թվում տղամարդիկ 12345, կանայք 13485: 0-18 տարեկաններ` 8520: Տղամարդիկ կազմում են բնակչության 47.7%-ը:ՀՀ Բնակչության տարիքային կազմը. Բնակիչ 1. 0-6 տարեկաններ 3019 2. 7-17 տարեկաններ 5501 3. 18-65 տարեկաններ 14504 4. 65-ից բարձր /թոշակառուներ/ 2806 5. Փախստականներ 141 6. Հաշմանդամներ 2439 7. Հայրենական մեծ պատերզամի մասնակիցներ 35 8. Գործազուրկներ 1684 9. Ընտանիքների (ծխերի) թիվը 647510. ՙՓարոս՚ ընտանեկան նպաստների համակարգում գրանցված ընտանքիներ 1902 11. Գրանցված ընտրողների թիվը 220001.2 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳավառ համայնքի ավագանին ընտրվել է 2008 թվականի հոկտեմբերի 26ին: Ավագանին բաղկացած է 15 անդամից: 1.3 ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳավառ քաղաքը ժամանակին հանդիսացել է արդյունաբերական հզոր կենտրոն, Քաղաքում գործել են յուղ-պանրի, ավտոնորոգման, կաբելի, սարքաշինական, ՙՍեւան՚ հանքային ջրերի, փայտամշակման գործարանները, տրիկոտաժի, կարի, կոշիկի ֆաբրիկաները, մսի կոմբինատը, ՙԴիպոլ՚ արտադրական միավորումը: Սակայն այսօր արտադրությունը ամբողջովին դադարեցված է: Այժմ քաղաքում հաշվառված են եւ գործում են արտադրական, սպասարկման մասնավոր ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ:Գավառ քաղաքը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կենտրոնը: Ներկայիս Գավառ /տարբեր ժամանակներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառը` իր մերձակա տարածքով գտնվում է Սեւանի ավազանի արեւմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80%-ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Տարածքը` 180.6 ք կմ: Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու ՙԱշխարհացույցի՚, մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաք բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա.8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ՈՒրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից (735-713) , որի ապացույցն է Գավառի ՙդարի գլուխ՚ կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը: Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (66-428թթ) : Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. հիմնեցին Նոր-Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960-ական թթ. կեսից մինչեւ 1991թ. ՀՀ անկախությունը ` քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը: Բնակլիմայական պայմանները Կլիմայական պայմանների տեսակետից տարածքը բաժանվում է 2` բարեխառն երկարատեւ տաք ամառներ եւ ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիների: Կլիման ձմռանը ցրտաշունչ է , ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450մմ է: Ունի բազալտի չափավոր պաշարներ: Հարուստ է հանքային ջրերով: Մեծ գետը Գավառագետն է, շրջանի տարածքում է գտնվում Ակնա լիճը:
|
|