|
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Հարգելի՛ հայրենակիցներ, ժամանակակից արագ զարգացող աշխարհում «արևի տակ մեր տեղն ունենալու համար», անհրաժեշտ է միասնականություն և ազգային կամքը թելադրելու ունակություն: Հայաստանը չունի ածխաջրածնային ռեսուրսներ, չունի ելք դեպի ծով, շրջապատված է մահմեդական ոչ այնքան բարյացակամ ժողովուրդներով, գտնվում է պատերազմական վիճակում, իսկ մեր ազգի զգալի մեծամասնությունը սփռված է ողջ աշխարհով, սակայն մենք ավելին քան որևէ մեկն արժանի ենք ապրելու, ապրելու հային վայել: Պետք է համարձակ լինել, գիտակցել ընդհանուր ազգային շահը, հզոր ազգ դառնալ ու պահանջել բոլորից, որպեսզի հարգեն մեզ ու հաշվի նստեն մեզ հետ:Ինչպես մեր հավատքն է եռամիասնության դավանում՝ «Հայր - Որդի - Սուրբ Հոգի», այնպես էլ մեր ազգն է այսօր բաժանված երեք մասի՝ «Հայաստան - Արցախ - Սփյուռք»: Այսօր մեր այս բաժանվածությունը ու հայկական ինքնությունը երաշխավորում է մեր ազգի հարատևությունը: Հենց այդ եռամիասնությունն է Նոր Հայաստանի գաղափարախոսական հենքը:Մենք նպատակ ենք հետապնդում տարբեր միջոցներով ու ծրագրերով զորավիգ լինել մեր ազգին թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Հայաստանում մեր ծրագրերից առաջնային են նոր աշխատատեղերի ստեղծումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հայկական մշակույթիպահպանումն ու զարգացումը, երկրի բարեկարգումը և այլն:Սփյուռքում մեր գերնպատական է հայապահպանությունը, ինչպես և Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր հայրենակիցների պաշտպանվածության ապահովումը, հայրենիքի հետ մշտական կապի հաստատումը և այլն: Եկե՛ք մի կողմ թողեք մեր եսասիրությունն ու միայն սեփական ընտանիքի, հարազատների մասին մտածելու հակվածությունը ու միասին մեր համահայկական նպատակները, շահերն առաջ տանենք:
|
|