…յանն է, տեղադրվել է 1974 թվականին Նոր Նորքի առաջին զանգվածում, Գայի պողոտայյում, Գայի արձանից փոքր ինչ ներքև, հանվել է 1990-ական թվականներին։
  • Ադամ ու Եվա - տուֆ, քանդակագործը Ս. Ղազարյանն է։ Տեղադրվել է 1980 թվականին Չարենց փողոցի սկզբնամասում։ Հանվել է 2009 թվականին։

  • Երևանի արձանները ֆիլատելիայում

    • Սասունցի Դավթի արձանին անդրադարձել են ԽՍՀՄ և ՀՀ նամականիշերում։

      • Սասունցի Դավթի արձանը Երևանի 2750-ամյակին նվիրված ԽՍՀՄ 1968 թվականի փոստային նամականիշի վրա։

      • Հայ ժողովրդական էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանի տեղադրման 50-ամյակին նվիրված ՀՀ 2009 թվականիգեղաթերթիկ։

    • Մայր Հայաստան հուշարձանին ՀՀ «Նամականիշ» ընկերությունը անդրադարձել է ոչ մեկ անգամ

      • Մայր Հայաստան հուշարձանը և Հայրենական մեծ պատերազմի բարձրագույն պարգևը` Հայրենական մեծ պատերազմի շքանշանը պատկերված են 2010 թվականի փոստային նամականիշի վրա։

      • Հայրենական մեծ պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշ։

    • Անանիա Շիրակացու արձանը պատկերված իր 1400-ամյակին նվիրված ՀՀ 2005 թվականի փոստային նամականիշի վրա։

    • Հատված Ղուկաս Չուբարյանի Մեսրոպ Մաշտոց քանդակից հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված 2005 թվականի փոստային նամականիշի վրա։

    • Հայկ նահապետ, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին ՀՀ 1997 թվականի փոստային նամականիշի վրա։

    • Վահագն վիշապաքաղ, Վահագն (Հերկուլես) համաստեղության խորքին 1997 թվականի փոստային նամականիշի վրա։

    Ի դեպ

    • «Մայր Հայաստանը» Երևանի ամենամեծ արձանն է՝ 52 մետր պատվանդանի հետ միասին, քանդակը 22 մետր է:

    • «Երևանի սառը ջուր» արձանը Երևանում ամենափոքրն է։

    • «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է։ Քաշը 3.5 տ է։

    • Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։

    Հին Երևան 




    Քա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր: 
    Էրեբունի-Երևանը  2794 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. <<Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի>>:
    Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` Քա 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը: 
    Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում: 
    Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ: 
    1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք: 



    Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար: 
    Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել<<Վարդագույն քաղաք>>: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց: 
    1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք: 

     

    ԵՐԵՎԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


    Երևանի խորհրդի 2004թ. սեպտեմբերի 27-ի նիստում փոփոխություն կատարվեց Երևանի քաղաքային խորհրդի 1995թ. ապրիլի 26-ի <<Երևանի զինանշանի մասին>> հ. 1/8-2 որոշման մեջ. փոփոխվեց Երևանի զինանշանի նկարագրական մասը: 


    <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ. <<Երևան քաղաքի խորհրդանիշների մասին>> N 85-Ն որոշման համաձայն` զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ   ֆոնին   հայերեն   բրոնզագույն   մեծատառերով   մակագրված <<ԵՐԵՎԱՆ>> պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած  առյուծն  է։ Նրա  գլխավերևում թագն  է՝ մեջտեղից  բարձրացող  Կենաց  ծառի  խորհրդանիշ  վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։  Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ 
    Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։ 
    Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը: 

       

    ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇԸ


    2004թ. իրականացված մրցույթի արդյունքում, որն ամփոփվեց 2004թ. սեպտեմբերի 27-ին` Երևանի խորհրդի նիստում, խորհրդի N 12/1 որոշմամբ հաստատվեց Երևանի դրոշը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:


    <<Երևան   քաղաքում տեղական     ինքնակառավարման      մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Երևան քաղաքի ավագանու  12.04.2010թ.   <<Երևան քաղաքի խորհրդանիշների մասին>>  N 85-Ն որոշման համաձայն` դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի   ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ`  որպես  մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված  12 կարմիր   եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի  12 մայրաքաղաքները:

    Զինանշանի երանգը ծիրանագույն    և  բրոնզագույն   է՝  կապույտով երիզված:  Ազգային  դրոշի    գույները  համահեղինակներն օգտագործել  են՝   ընդգծելու  դրոշի մայրաքաղաքային նշանակությունը: 
    Դրոշի    լայնության  և  երկարության   չափերի   հարաբերությունն է 1:2-ի:  Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ: 
    Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

       

    ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ

    2004թ. անցկացված մրցույթի արդյունքում Երևանի խորհրդի N 12/2 որոշման հիման վրա հաստատվեց Երևանի հիմնը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:

    ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ

    Խոսքը`  ՊԱՐՈՒՅՐ  ՍԵՎԱԿԻ
    Երաժշտությունը՝  ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

    ***

    ***

     

    Երևան դարձած իմ Էրեբունի,
    Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
    Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
    Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

    ԿՐԿՆԵՐԳ : Երևան դարձած իմ Էրեբունի,
    Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
    Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
    Մեծանաս դարով, Երևան:

    Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
    Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
    Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
    Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

    Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
    Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
    Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
    Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

    Создать бесплатный сайт с uCoz