…նությունն այս շրջանում փոխարինվեց հալածանքներով: Քանդվում էին հայկական եկեղեցիները, հայերին ստիպում էին մահմեդականություն ընդունել: Մոնղոլները, արաբների և սելջուկ-թուրքերի նման, սկսեցին քրիստոնյաներից նույնիսկ գլխահարկ գանձել: Խանի հրամանով բոլոր քրիստոնյաները պարտավոր էին հատուկ նշան կրել:

Դեռևս մոնղոլական նվաճումների շրջանում Հայաստան էին տեղափոխվել բազմաթիվ թուրքմենական ցեղեր, որոնք էապես համալրում էին մոնղոլական բանակը: Նրանց տեղաշարժը դեպի Հայաստան շարունակվեց մոնղոլական տիրապետության ընթացքում, իսկ մոնղոլական պետության կործանումից հետո ավելի ուժեղացավ: Թուրքմենները, որոնք սելջուկ-թուրքերին ազգակից էին, հաստատվեցին Հայաստանի ավերված ու ամայացած շրջաններում և տեղական իշխողներից խլեցին իշխանությունը:

Թուրքմենական ցեղախմբերից կարա-կոյունլուները բռնությամբ տիրացան երկրի կենտրոնական շրջաններին և, խոշոր զինական ուժ ունենալով, ակտիվ միջամտում էին անգամ մոնղոլական պետությունում ծավալված գահակալական կռիվներին: Հայաստանի հարավարևմտյան մասերում հաստատվեցին նրանց մշտական հակառակորդ ակ-կոյունլուները:

XIV դ. երկրորդ կեսին թուրքմենական ցեղերի առաջնորդների միջև կռիվները լայն ծավալ ընդունեցին: Հայ բնակչության կողոպուտն ու հալածանքը ահավոր չափերի հասան: Սակայն ապագայում ավելի ծանր փորձություններ էին սպասվում:

Создать бесплатный сайт с uCoz