ԱՄՆ - ՌԴ - Չինաստան հնարավոր հակամարտության շախմատային մոդել

Խաղատախտակը որպես համակարգ

Վերլուծության հիմնական համակարգը երկրագնդի գլոբալ քաղաքականությունն է: Դրանում որպես ենթահամակարգեր հանդես են գալիս երեք աշխարհաքաղաքական բևեռներ` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի գլխավորությամբ:

Վերլուծության առարկան աշխարհաքաղաքական բևեռների հնարավոր հակամարտության մոդելավորումն է:

Որպես մոդել կիրառվում է «Երեք խաղացողներով շախմատը»` իր կանոններով, սկզբունքներով և տրամաբանությամբ:

Երեք խաղացողներով շախմատի տախտակը դիտարակվում է որպես աշխարհաքաղաքական բևեռների ազդեցության գոտիների հարթություն (Մոդել 1), ինչը հստակեցվում է «Երկդաշտ  շախմատային տախտակի»` որպես աշխարհի քաղաքական քարտեզի մոդելով (Մոդել 2):

 

 Մոդել 1.

 

Մոդել 2.

 

Շախմատային խաղատախտակը հանդես է գալիս որպես օբյեկտիվ իրողություն, այսինքն աշխարհի քաղաքական քարտեզը:

Խաղատախտակի երկնագույն հատվածը ԱՄՆ ազդեցության գոտին է, որի մեջ մտնում է բուն ԱՄՆ տարածքը, Կանադան, Լատինական Ամերիկան և Եվրոպան  (բացառությամբ Բելառուսի ու ՌԴ-ի) և հարակից ջրային տարածքները: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի ինքնուրույնություն ունի, սակայն ընդհանրության մեջ հանդես են գալիս որպես ամերիկյան ազդեցության բևեռի կամակատարներ:

ՌԴ ազդեցության գոտին խաղատախտակի վրա նշված է վարդագույնով. այն ընդգրկում է բուն ՌԴ տարածքը, Բելառուսը, Հայաստանը, Միջին Ասիան, և հարակից ջրային տարածքները: Որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնուրույնության չափը:

Չինաստանի ազդեցության գոտին խաղատախտակի վրա նշված է դեղինով. այն ընդգրկում է բուն Չինաստանի տարածքը, ԱՍԵԱՆ-ի երկրները, և հարակից ջրային տարածքները:

«Երկդաշտ  շախմատային տախտակի» մոդելում իր ազդեցությունը տարածող հիմնական պետությունը նշված է ավելի վառ գույնով, իսկ իր ազդեցության ենթակա պետություններն ու ջրային տարածքները տվյալ գույնի երանգներով:

Մոդել 1-ում առանձնացված է սպիտակ գույնով պատկերված գոտին (Մոդել 1), որը նույնական է Մոդել 2-ում պատկերված գորշ ցամաքային և սպիտակ ջրային տարածքներին, պայմանականորեն անվանվում է Հակամարտության գոտի: Որը ըստ իրավիճակի և ուժերի հավասարակշռության կարող է անցնել այս կամ այն բևեռի ազդեցության ներքո:

Նախ ոչ բոլորին է ծանոթ Երեք խաղացողներով շախմատի գոյությունն ու գործունեության սկզբունքները: Սակայն մյուս կողմից գրեթե բոլորին հայտնի է երկու խաղացողներ ունեցող շախմատը, որը նույնական է երկբևեռ աշխարհի չափանիշներին (սա մոդելավորման մեկ այլ նյութ է), ինչը գոյություն ուներ մինչև 1991թ.: Այսօր տարածության և ազդեցության գոտիների չափումը այլևս չի տեղավորվում 1-ից 8 և A-ից H կոորդինատային սանդղակի մեջ:  Այժմ գործածվում է 1-ից 12 և A-ից H եռակողմ չափումը, որը ևս որոշակիորեն բարդացնում է երևույթի ընկալումը:

 

Մոդելի տարրերն են շախմատային ֆիգուրները.

Ֆիգուրների թիվը նույնական է, ինչ սովորական շախմատում:

Արքան աշխարհաքաղաքական բևեռ հանդիսացող պետությունն է, որի քայլերը սահմանափակ են, սակայն բազմակողմ, այսինքն երեք արքաներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ը և Չինաստանը:

Յուրաքանչյուր կողմն ունի 8 զինվոր, որոնք համապատասխանում են իրենց ազդեցության տակ գտնվող երկրներին:

Նավակները հակամարտող կողմերի ռազմական համալիրն է, որոնց ուղղվածությունն ու հնարավորությունները հստակ արտահայտված են:

Ձիերը հակամարտող կողմերի հոգևոր-մշակութային ներուժն է, այսինքն մշակույթը, լեզուն, բարոյահոգեբանական պատրաստակամությունը, տեղեկատվական զինանոցը, որը կարող է շրջանցել այլ ֆիգուրների խոչընդոտները:

Փղերը դիվանագիտական, բանակցային ապարատն է, որոնք հստակ նախանշված դաշտում են գործում և իրենց հիմնական ուղղվածությունը չեն կարող փոխել:

Թագուհին տնտեսական ներուժն է, որը կարող է ցանկացած տեղ և ցանկացած դաշտում կոմպենսացնել այս կամ այն թույլ օղակը: Որոշ դեպքերում այն վճռորոշ նշանակություն է ձեռք բերում խաղի հաղթական ավարտի համար:

 

Տարրերի (ֆիգուրների) միջև կապերը, կառուցվածքը (կապերի կոնֆիգուրացիան), գործառույթները

Ֆիգուրներից յուրաքանչյուրը որոշակի հստակ կախվածության և կապվածության մեջ են մյուս ֆիգուրների տեղաբաշխվածությունից ու գործողություններից:

Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ֆիգուրը պետք է գործի ըստ որոշակի կոմբինացված քայլերի: Ֆիգուրների նախնական տեղաբաշխվածությունը  խոսում է կառուցվածքի մասին:

Իսկ յուրաքանչյուր առանձին ֆիգուրին բաժին է ընկնում որոշակի հստակ գործառույթ: Օրինակ փիղը` դիվանագիտական ապարատի ներկայացուցիչը, գործում է միայն ըստ նախորոշված իր դիրքային անկյունագծերի:

 

Ընդհանուր համակարգն` շախմատն ունի ծրագիր, այսինքն համակարգը որոշակիորեն կազմակերպվում է: Դրանք հիմնական խաղի կանոններն են, որոնց հետևում են հակամարտող կողմերը: ՖԻԴԵ-ի դերում հանդես են գալիս օբյեկտիվ որոշակի հանգամանքներ և սուբյեկտիվ պայմանավորվածություններ: Օրինակ` հակամարտող կողմերից յուրաքանչյուրը կարող է ոչնչացնել ողջ խաղատախտակը` մոլորակը, ինչն էլ հիմնական գրավականն է, ըստ որի բոլոր կողմերը հետևելու են խաղի ընդհանուր կանոններին: Կամ գլոբալ էկոլոգիական, գլոբալ տաքացման և այլ կարգի համաշխարհային վտանգները, որոնք թելադրում են խաղի որոշակի կանոններ:

Հակամարտողները կարող են գործել հիմնվելով միայն սեփական ուժերի վրա:

Շախմատում գործում է գամբիտ երևույթը, այսինքն երբ զոհաբերվում է ֆիգուրներից մեկը խաղային լավ դիրք գրավելու համար:

Խաղի ընթացքում հակամարտող կողմերից երկուսը կարող են պայմանավորվածության գալ համատեղ երրորդի դեմ պայքարելու ուղղությամբ: Ըստ խաղի կանոնների մի դեպքում հաղթող կարող են համարվել երկու կողմերն էլ, եթե մի կողմը մատի է երթարկվում: Իսկ մեկ այլ դեպքում այն կողմը միայն, որը մատի է ենթարկում կողմից մեկին: Ինչն էլ հաղթանակի հասնելու այլ ինտրիգ է առաջացնում: Այսինքն կանոնները որոշակի տարբերություններ ունեն, ինչը վկայում է իրավիճակային կողմնորոշման մասին:

Հակամարտության ընթացքում հնարավոր է նաև պատային իրավիճակը, որը նույնական է ստատուս քվոյի իրավիճակին:

 

Համակարգն ունի արտաքին միջավայրը: Այսպես` բացահայտորեն ներկայացվող խաղի տրամաբանությունը հետևում է վերը նշվածից:  Սակայն իրականում խաղի կանոնները թելադրում են խաղատախտակին չերևացող դերակատարները, այսինքն շախմատ խաղացողները, որոնք ղեկավարում են ֆիգուրների գործողությունները, հստակորեն տեսնում են հակառակորդների ուժերը, տեղաբաշխվածությունը:

Շախմատ խաղացողները կարող են միմյանց հանդեպ ունենալ բավական լավ դիրքորոշում և անգամ հետևել որոշակի ընդհանուր նպատակի: Որպես խաղացողներ կարող ենք համարել Վերազգային դերակատարներին և համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ներկայացուցիչներին: Արտաքին միջավայրի հետ հարաբերակցվելիս էլ համակարգը որոշակի վարք է ցուցաբերում, ըստ որի էլ սահմանվում է համակարգի ակտիվ կամ պասիվ լինելը: 

Создать бесплатный сайт с uCoz