Հ Ա Վ Ա Տ Ք

  ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ

(ՀԱՏՎԱԾՆԵՐ)

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

 

ՄԱՏԹԷՈՍ 4. ՅԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ (Մարկ. 1. 12 -13, Ղուկ. 4. 1 -13)

4 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: 2 Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: 3 Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. “Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն”: 4 Նա պատասխանեց և ասաց. “Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից”:

5 Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6 “Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, և ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես”: 7 Յիսուս դարձեալ նրան ասաց. “Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես”:

8 Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց. 9 “Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես”:

10 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. “Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես“: 11 Ապա սատանան նրան թողեց. և ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան:

ՄԱՏԹԷՈՍ 5. ԼԵՐԱՆ ՔԱՐՈԶԸ

5 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.

ԵՐԱՆԻՆԵՐ (Ղուկ. 6. 20-23)

3- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը:

4- Երանի՜ սգաւորներին, որովհետև նրանք պիտի մխիթարուեն:

5- Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

6- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետև նրանք պիտի յագենան:

7- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն:

8- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:

9- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն:

10 - Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը:

11 - Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք և ուրախացէ՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:

ԵՐԿՐԻ ԱՂԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՅՍԸ (Մարկ. 9. 49, Ղուկ. 14. 34 -35)

13 “Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կþաղուի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի և մարդկանց ոտքի կոխան կը լինի: 14 Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 15 Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, և նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է”:

ՕՐԷՆՔԻ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

17 “Մի՛ կարծէք, թէ Օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, - որ մի նշանախեց է, - Օրէնքից և մարգարէներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի և մարդկանց այդպէ՛ս կþուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կը կատարի և կþուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ, եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի:

21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. “Մի՛ սպանիր”, որովհետև, ով որ սպանի, ենթակայ կը լինի դատաստանի: 22 Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, և ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, և ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին: 23 Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես և այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24 քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտուի՛ր քո եղբօր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: 25 Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, և դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26 Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչև չվճարես վերջին դահեկանը:

27 Լսել էք, թէ ինչ ասուեց. “Մի՛ շնանար”. 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 31 Արդարև ասուել է. “Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ”: 32 Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. և ով որ արձակուածին է առնում, շնանում է:

33 Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. “Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես”: 34 Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետև Աստծու աթոռն է, 35 ո՛չ երկրի վրայ, որովհետև նրա ոտքերին պատուանդան է, և ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: 36 Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել: 37 Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. որովհետև դրանից աւելին չարից է:

38 Լսել էք՝ ինչ ասուեց. “Աչքի փոխարէն՝ աչք և ատամի փոխարէն՝ ատամ”: 39 Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: 40 Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: 41 Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա: 42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից:

43 Լսել էք արդարև, թէ ինչ ասուեց. “Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն”: 44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին և աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, 45 որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրայ և անձրև է թափում արդարների և մեղաւորների վրայ: 46 Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: 47 Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: 48 Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ”:

ՄԱՏԹԷՈՍ 6. ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ՝ ԳԱՂՏՆԱԲԱՐ

6 “Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջև չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: 2 Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում և հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 3 Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4 որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս*”:

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՂՕԹՔԻ ՄԱՍԻՆ (Ղուկ. 11. 2 -4)

5 “Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 6 Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:

7 Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: 8 Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետև ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: 9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք”.

ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔ

“Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. 10 քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 11 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 12 և ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 13 և մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քո՛նն է թագաւորութիւնը և զօրութիւնը և փառքը յաւիտեանս. ամէն:

14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: 15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները”:

ՈՒՍՈՒՑՈՒՄ ԾՈՄԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

16 “Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ”:

ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁԸ (Ղուկ. 12. 3 3 -34, 11. 34 -36)

19 “Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, 20 այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 21 քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կը լինեն:

22 Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի: 23 Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ ևս աւելի”:

ԱՍՏՈՒԱԾ ԵՒ ՄԱՄՈՆԱՅ (Ղուկ. 16. 13, 12. 22 -31)

24 “Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կþատի և միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի և միւսին կþարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային”:

ԱՊԱՒԻՆՈՒՄ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԵԱՆԸ

25 “Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: 26 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. և ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 28 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հիւսում: 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման: 30 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն ևս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր: 31 Այսուհետև հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, 32 որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: 33 Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ: 34 Այսուհետև հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար”:

ՄԱՏԹԷՈՍ 7. ՄԻ՛ ԴԱՏԻՐ (Ղուկ. 6. 37 -38, 41 -42, 11. 9 -13)

7 “Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2 որովհետև ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. և ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: 3 Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4 կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կայ: 5 Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար:

6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն և դառնալով ձեզ չպատառոտեն:

7 Խնդրեցէ՛ք Աստծուց, և նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք և կը գտնէք, բախեցէ՛ք, և կը բացուի ձեր առաջ. 8 որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կը բացուի: 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10 և կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան: 11 Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են”:

ՈՍԿԷ ՕՐԷՆՔ

12 “Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս և դո՛ւք արէք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները”:

ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ (Ղուկ. 13. 24)

13 “Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, և բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: 14 Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, և սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն”:

ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ (Ղուկ. 6. 43 -44)

15 “Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: 16 Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող և տատասկից թուզ կը քաղե՞ն: 17 Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: 18 Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ: 19 Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում և կրակն է նետւում: 20 Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց”:

ՃՇՄԱՐԻՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ (Ղուկ. 13. 25 -27, 6. 47 -49)

21 “Ոչ ամէն մարդ, որ ինձ “Տէ՜ր, Տէ՜ր” է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: 22 Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. “Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք”: 23 Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում”:

24 Ով որ լսում է իմ այս խօսքերը և կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25 անձրևները թափուեցին, և գետերը յորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետև ժայռի վրայ էր հաստատուած: 26 Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը և դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27 անձրևները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և զարկեցին տանը, և նա ընկաւ. և նրա կործանումը շատ մեծ եղաւ”:

28 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29 որովհետև ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի և ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները

ՄԱՏԹԷՈՍ 10

34 “Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35 քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից, և դստերը՝ իր մօրից, և հարսին՝ իր կեսուրից: 36 Մարդու թշնամիները իր տնեցիները կը լինեն: 37 Ով իր հօրը և կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետևից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. և ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի: 40 Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն: 41 Ով մարգարէին ընդունում է իբրև մարգարէի, մարգարէի վարձ կը ստանայ. ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կը ստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի”:

ՄԱՏԹԷՈՍ 11

25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց և ասաց. “Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից և գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. և ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. և ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, և նա, ում Որդին ուզենայ յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, և ես ձեզ կը հանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք և սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև”:

ՄԱՏԹԷՈՍ 12

30 Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, և ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է”: 

31 “Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք և հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձեալում: 33 Կա՛մ ծառը բարի արէք, և նրա պտուղն էլ բարի կը լինի, կա՛մ ծառը չար արէք, և նրա պտուղն էլ չար կը լինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: 34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կը կարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետև՝ քո խօսքերով պիտի արդարանաս և քո խօսքերով պիտի դատապարտուես”:

ՄԱՏԹԷՈՍ 15

4 Աստուած ասաց. "Մեծարի՛ր քո հօրը և մօրը". 5 և ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի:

“Լսեցէ՛ք և իմացէ՛ք. 11 ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն”:

ՄԱՏԹԷՈՍ 16

24 Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. “Եթէ մէկը կամենում է հետևել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը և գայ իմ յետևից. 25 որովհետև ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. և ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: 26 Ի՛նչ օգուտ կþունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.

ՄԱՏԹԷՈՍ 18

3 ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ:

ՄԱՏԹԷՈՍ 24

4 Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. “Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5 որովհետև շատերը կը գան իմ անունով ու կþասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կը մոլորեցնեն: 6 Լսելու էք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետև պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, և թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց: 9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն և միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գայ վախճանը”:

 

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ

ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3

11 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, և վկայում ենք, ինչ որ տեսել ենք, և մեր վկայութիւնը չէք ընդունում: 12 Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, և չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:

13 Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր: 14 Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, 15 որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. 16 քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. 17 որովհետև Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: 18 Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, և ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց: 19 Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետև իրենց գործեր ը չար էին. 20 որովհետև, ով չարիք է գործում, ատում է լոյսը և չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան: 21 Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին”:

31 “Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է և երկրաւոր բաների մասին է խօսում: 32 Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: 33 Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, 34 քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետև Աստուած Հոգին տալիս է առանց չափի: 35 Հայրը սիրում է Որդուն և ամէն ինչ տուել է նրա ձեռքը: 36 Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը”:

ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 14

15 “Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. 16 և ես պիտի աղաչեմ Հօրը, և նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետև ձեզ մօտ պիտի բնակուի և ձեր մէջ պիտի լինի: 18 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ: 19 Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի էք լինելու: 20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, և դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ: 21 Ով իմ պատուիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի յայտնեմ նրան”:

22 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. “Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ և ոչ թէ աշխարհին”: 23 Յիսուս պատասխանեց և ասաց նրան. “Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, և իմ Հայրը նրան կը սիրի. և մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կþօթևանենք: 24 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. և իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց: 25 Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կþուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կþուսուցանի և ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ”:

 

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ

18 Արդարև Աստծու բարկութիւնը երկնքից յայտնուելու է մարդկանց ամբողջ անհաւատութեան և անիրաւութեան վրայ, քանի որ նրանք ճշմարտութիւնը անիրաւութեամբ են բռնած պահում: 19 Ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, յայտնուած է նրանց, քանզի Աստուած ինքը յայտնեց այն նրանց. 20 արդարև ի սկզբանէ աշխարհի Աստծու աներևոյթ յատկութիւնները, այն է՝ Նրա մշտնջենաւորութիւնը և զօրութիւնը և աստուածութիւնը, իմանալի կերպով տեսանելի են Նրա ստեղծածների մէջ. այնպէս որ, ամենևին արդարանալ չեն կարող. 21 որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստուած չփառաւորեցին կամ գոհութիւն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մէջ նանրացան, և նրանց սրտերը անմտութեամբ խաւարեցին: 22 Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում և յիմարացան: 23 Եւ անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի և թռչունների և չորքոտանիների և սողունների:

ԱՍՏԾՈՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆԸ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՎՐԱՅ:

24 Դրա համար, ըստ իրենց սրտերի ցանկութեան, Աստուած նրանց մատնեց պղծութեան, որ անարգեն իրենց մարմինները իրենք իրենց մէջ. 25 նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով, հնազանդուեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնեալ է յաւիտեանս: Ամէն: 26 Ահա թէ ինչու Աստուած նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: 27 Նոյնպէս և արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում և փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորու թեան հատուցումը: 28 Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ 29 լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նեն գութեամբ, չարասրտութեամբ. 30 բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, 31 անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. 32 նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. և ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաև նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս:

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 2. ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

2 Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան: 2 Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: 3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից: 4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը և ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: 5 Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ և Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6 Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատև համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ և ան մահութիւն, 8 իսկ նրանց, որ հակառակողներ են և ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետևից գնացողներ՝ բարկութիւն և զայրոյթ, 9 նեղութիւն և անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի և ապա՝ հեթանոսի, 10 իսկ փառք, պատիւ և խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի և ապա՝ հեթանոսի. 11 որովհետև Աստծու առաջ աչառութիւն չկայ:

ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ՝ ԲՆԱԿԱՆ ՕՐԷՆՔՈՎ

12 Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն 13 (որովհետև օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարող նե՛րը պիտի արդարացուեն: 14 Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են:

15 Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ և իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), - 16 այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով:

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 3. ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՈՎ

3 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2 շատ բան՝ ամէն տեսակէտներով: Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին: 3 Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց: 4 Քա՛ւ լիցի: Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ Արդար լինես քո խօսքերում և յաղթես, երբ դատում են քեզ:

5 Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում: 6 Որպէս մարդ եմ խօսում: Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. 7 արդարև, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելա նում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրև մեղաւոր: 8 Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, և ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտու թեան:

ՈՉ ՄԷԿ ՄԱՐԴ ԱՐԴԱՐ Է

9 Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարև և ոչ մի բանով. որովհետև աւելի վերև էլ հաստատեցինք հրեաների և հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը: 10 Ինչպէս գրուած էլ է. Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մէկ հոգի: 11 Եւ չկայ մէկը, որ հասկացող լինի, և չկայ մէկը, որ փնտռի Աստծուն:

12 Բոլորը միասին խոտորուեցին և անպէտքացան. չկայ մէկը, որ բարութիւն անի, ոչ ոք, ոչ իսկ մէկ հոգի: 13 Նրանց կոկորդը բաց գերեզման է. իրենց լեզուներով խաբեբայ դարձան. նրանց շրթունքների տակ իժերի թոյն կայ. 14 նրանց բերանները լի են անէծքներով և դառնութեամբ. 15 նրանք վազում են արիւն թափելու համար. 16 նրանց ճանապարհներին կործանում և թշուառութիւն կայ. 17 և նրանք խաղաղութեան ճանապարհը չիմացան. 18 նրանց աչքերի առաջ չկայ Աստծու երկիւղը:

19 Բայց գիտենք, որ, ինչ օրէնքն ասում է, ասում է նրանց, որ օրէնքի տակ են, որպէսզի ամէն բերան փակուի, և ամբողջ աշխարհը Աստծու դատապարտութեան տակ դրուի, 20 քանի որ ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չպիտի արդարացուի նրա առաջ, քանզի օրէնքի միջոցով է մեղքի ճանաչումը:

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՏԻՑ Է

21 Բայց հիմա առանց օրէնքի էլ Աստծու արդարութիւնը յայտնուած է՝ օրէնքի և մարգարէների վկայութեամբ. 22 որովհետև Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն. 23 որովհետև բոլորն էլ մեղք գործեցին և զրկուեցին Աստծու փառքից, 24 բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ: 25 Որովհետև Աստուած, նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ, Աստծու համբերութեան ժամանակ գործուած մեղքերի, 26 յապացոյց իր արդարութեան ներկա՛յ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է և կþարդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում: 27 Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով. 28 որովհետև մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի: 29 Աստուած միայն հրեաների՞նն է և հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է. 30 քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն և՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով:

31 Արդ, այս հաւատով միթէ ի չի՞ք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակն, օրէնքն ենք հաստատում:

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 6. ՔՐԻՍՏՈՍՈՎ՝ ՆՈՐ ԿԵԱՆՔ

6 Իսկ արդ, ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որպէսզի շնորհը բազմանայ: 2 Քա՛ւ լիցի: Մենք, որ մեռանք մեղքի նկատմամբ, ինչպէ՞ս տակաւին ապրենք նրա մէջ: 3 Կամ չգիտէ՞ք, թէ մենք բոլորս, որ մկրտուե ցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտուեցինք:

4 Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս և մենք քայլենք նոր կեանքով. 5 որովհետև, եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաև նրա յարութեան նմանութեամբ: 6 Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց ն

Создать бесплатный сайт с uCoz