ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ժամանակակից աշխարհաքաղաքականության տեսությունը առավել հստակ արտահայտված է ատլանտիզմի, մոնդիալիզմի, կիրառական աշխարհաքաղաքականության, եվրոպական «նոր աջեր» ուղղությունների մեջ :

«Սառը պատերազմում» ԱՄՆ հաղթանակի արդյունքում աշխարհաքաղաքականության մասնագետները նոր աշխարհաքաղաքական մոդել առաջ քաշեցին, որում աշխարհաքաղաքական դուալիզմին` թալասոկրատիա և թեմուրոկրատիա տարաբաժանմանը, փոխարինելու եկան իրադարձությունների զարգացման նոր երկու այլ ուղղություններ: Մեկը ենթադրում է թալասոկրատիայի վերջնական հաղթանակը այդ մենամարտում, մյուսը հիմնված է երկու գաղափարախոսական ճամբարները մեկ միասնականի մեջ համախմբվելու մեջ և ստեղծվելու է Համաշխարհային Կառավարություն: Այս մոտեցումը էլ ստացավ «մոնդիալիզմ» անվանումը: Երկու դեպքում էլ պահանջվում էր քաղաքակրթության պատմության նոր աշխարհաքաղաքական հիմնավորում: Այս իրավիճակում առաջացավ նոր աշխարհաքաղաքական ուղղություն` «աշխարհաքաղաքական մոդիալիզմ» :

Սույն աշխատության մեջ անդրադառնում ենք մոնդիալիզմին (ֆրանսերեն «monde»` «աշխարհ» բառից), որը «Համաշխարհայնության», «Գլոբալիզմի» գաղափարախոսություն է: Այն իր մեջ ներառում է ինչպես դեմոկրատական կոնցեպցիաներ, այնպես էլ «աջ» գաղափարախոսությունների որոշ տարրեր` դրանք  օգտագործել մեկ կարևորագույն նպատակի հասնելու համար, այն է` Համաշխարհային Կառավարության ներքո վերազգային գլոբալ սոցիալ-քաղաքական և ֆինանսա-տնտեսական համակարգի հաստատում :  

Մեր վերլուծության հիմնախնդիրը մոնդիալիստական կազմակերպությունների և մասոնականության կապի բացահայտումն է: Տվյալ հիմնախնդիրը կարևորվում է այնքանով,  ինչքանով որ մոնդիալիստական գաղափարախոսությունը գերակայող դեր է զբաղեցնում համաշխարհային մակարդակում, հատկապես ժամանակակից գլոբալիզացիոն նկրտումների հետ կապված: դրանից բացի մոնդիալիստական կազմակերպություններին անդամակցում են բազում երկրների բարձրաստիճան, հեղինակավոր անձիք: Անհրաժեշտություն է առաջանում պարզել  այդ կազմակերպությունների իրական նպատակները (գաղափարախոսական հիմքերը), այդ թվում նաև, թե ինչ հնարավոր գաղտնի նպատակներ կարող են թաքնված լինել դրանց հիմքում (օրինակ թե ինչքանով է ձեռնտու այդ կազմակերպություններին գլոբալիզացիան,  ինչ նպատակներով են օգտագործվում հանրահայտ լրատվամիջոցները, ինչու են հովանավորվում կրթության որոշ ուղղություններ, ինչպես է կարգավորվում համաշխարհային տնտեսության հետ կապված վայրիվերումները, և ի վերջո դժվար է հավատալ նրանց կողմից առաջադրող «ալտրուիստական» գաղափարների իսկությանը):

Մասոնությունը շուրջ 300 տարվա պատմություն ունի և այն սկսվում է 1717թ. հունիսի 24-ից, երբ 4 հին օթյակներից («եղբայրական որմնադիրների») «Խնձորենու տակ» պանդոկում կազմավորվեց Անգլիայի Մեծ Օթեակը...  Սակայն մասոնականությունը իր խորը արմատներն ունի պատմության մեջ: Մասոնական տարրի համար հիմք են ծառայել Կաբալականությունը, Գնոստիկությունը, Տաճարական ասպետների (տամպլիերների) գործունեությունը, Վարդախաչյանները (ռոզենկրեյցերներ), Ազատ մասոնները, Լուսավորյալները  (Illuminati), իսկ 18-րդ դարից տարածվում են արդեն մասոնական օթյակները :

Վերջերս  տարածում է ստացել նաև «պարամասոնություն» («парамасонство») տերմինը: Որը կազմակերպությունների ամբողջականություն է, որոնք կառուցվածքը նույնական է մասոնական օթյակներին, պահպանում են մասոններին բնութագրական նպատակային և գործունեության գաղտնիությունը, կոսմոպոլիտիզմը և որոշակի քաղաքական ուղղվածություն, դրա հետ մեկտեղ չօգտագործելով մասոնական արարողակարգեր: Պարամասոնական կազմակերպություններն են մեզ քաջ հայտնի մոնդիալիստական «Միջազգային հարաբերությունների խորհուրդը», «Բիլդերբերգյան խումբը» և «Եռակողմ հանձնաժողովը»: 

Հարկ է նշել, որ մասոնական կազմակերպությունների բաժանված համակարգը, որից կազմված է արևմտյան էլիտաների ողջ առաջատար զանգվածը, որոշակի յուրօրինակ միջավայր, տարածություն է, որում արդյունավետորեն գործում են պարամոսոնության ներկայացուցիչները: Հենց այդ միջավայրն է պարամասոնական կառույցների` քաղաքականության, պետական չինովնիկների, ֆինանսիստների, ձեռներեցների, լրագրողների, գիտնակաների և այլոց վրա ազդեցության կարևորագույն ուղիներից մեկը: Ուստի մասոնական ցանկացած օթյակին պատկանելությունը ոչ միայն հեղինակության արտահայտություն է, այլև հնարավորություն կարգավորելու անձնական հարաբերությունները  արևմտյան հասարակության ազդեցիկ շրջանակների հետ :

Ինչ վերաբերում է մասոնական իրական նպատակին, ապա այս աշխատանքի սահմաններում դրան համակողմանի և սպառիչ պատասխան չենք կարող տալ և նպատակային էլ չենք համարում:  Իհարկե մեզ հետաքրքում է այն հիմնական կարևորագույն գաղափարը, որը ընկած է այս շարժման հիմքում, բայց տվյալ աշխատության մեջ կանդրադառնանք լոկ պարամասոնական կազմակերպություններին և դրանց գաղափարախոսություններին, որոնք ներկայացվում են որպես մոնդիալիստական:

Ինչպես ընդհանրապես մասոնության, այնպես էլ պարամասոնական կազմակերպությունները  պարփակված են գաղտնիության շղարշով, դրանց համար բնութագրական է այլ գաղափարների և անունների տակ հանդես գալը` ընդհատակյա գործունեությունը: Իհարկե ցանկացած գաղտնիք մեծ հետաքրքրություն է առաջ բերում, առավել ևս նման մասշտաբի: Նույնը թերևս ընկալելի է մասոնների համար, ուստի և նրանք հեռու չեն մնում ինֆորմացիոն դարաշրջանի առաջարկած մանիպուլյացիոն «ցանկալի պտուղներից»: Մասոնները փորձ են անում ներկայացնել համապարփակ  և տրամաբանական ինչ-որ ինֆորմացիոն դաշտ, որը կպատասխանի մարդկանց հուզող հարցերին: Տրամաբանությունից դուրս չէ նաև, որ այժմ գործող պարամասոնական կազմակերպությունները ևս կարող են այդ նպատակային գործունեությանը ծառայել:

Շատ  հեղինակներ են անդրադարձել այս հիմնախնդրի պարզաբանմանը, սակայն «հովանավորչության» ամենակարող ձեռքով շրջանառության մեջ են ներդրվել պատվերված և  հարմարեցված նյութերի և ապացույցների հսկայական մի շղթա: Տվյալ  աշխատանքում հիմվում ենք  կոնկրետ դեպքերի վերլուծության վրա, իսկ վերլուծության համար օգտագործված տվյալները վերցված են տարբեր  հեղինակների հետազոտություններից, որոնից շատերը ուղղակի կապ են ունեցել մասոնության հետ:

 

Միջազգային հարաբերությունների խորհուրդը

 

«Միշտ և հատկապես այսօր աշխարհին կառավարել են առաջին հերթին գաղտնի միությունները… Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Եթե ինչ-որ բան կատարվել է, ուրեմն այն նախամշակված է եղել»:

(Մասոնական օթյակի անդամ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ)

 

Մոնդիալիզմի իմաստը այն է, որ անխուսափելի է համարում ամբողջական մոլորակային ինտեգարացումը, որը հանգեցնելու է աշխարհի ունիֆիկացման` One World:

Այս գաղափարի  ակունքները կարելի է տեսնել դեռ Միջնադարյան որոշ ուտոպիստական շարժումներում և անգամ խոր հնադարում: Այս գաղափարների անկյունաքարը այն է, որ ինչ-որ մի պահ երկրագնդի բոլոր ժողովուրդները կհամախմբվեն միասնական Թագավորության  մեջ, որը աղետներ, կոնֆլիկտներ, հակասություններ և խնդիրներ չի ունենալու, ինչպես սովորական թագավորությունները :

«Առեղծվածային» տարբերակներից բացի մոնդիալիզմում առկա են նաև ռացիոնալ տարբերակներ, որոնցից մեկը կարելի է համարել «Երրորդ դարաշրջանի» ուսմունքը, որը առաջ է քաշել Օգյուստ Կոնտը: Նա մարդկությունը համեմատում է «համաշխարհային ընտանիքի» հետ, ինչպիսին էլ պետք է այն դառնա :

Մոնդիալիստական գաղափարները առավելապես բնութագրական էին եվրոպական և հատկապես անգլիական սոցիալիստներին, նմանատիպ գաղափարների մասին էին նշում նաև կոմունիստները:

Ամերիկյան միջավայրում մոնդիալիզմի գաղափարների սերմերը գցել են դեռ առաջին վերաբնակիչ պուրիտանները 17-րդ դարում, նրանք փորձում են այդ երկրում իրականացնել Աստվածաշնչյան «լեռան քարոզի» հավասարության և ազատության գաղափարները: 19-րդ դարում համաշխարհային  բիզնեսի խոշոր ներկայացուցիչների սըր Սեցիլ Ռոուդսի կողմից կազմակերպվեց «Կլոր սեղան» խումբը, որի անդամները «պետք է աջակցեին առանց խոչընդոտների առևտրի կազմակերպմանը ողջ աշխարհում և միասնական Համշխարհային Կառավարության ստեղծմանը» : Այս կազմակերպության մեջ միավորվում էին ոչ միայն կապիտալիստական, այլև կոմունիստական գաղափարախոսության ներկայացուցիչներ, նրանց բոլորին միավորում էր  մոլորակի միավորման այդ ժամանակ դեռևս ուտոպիստական գաղափարները:

Ակնհայտ է, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպես Ազգերի լիգան, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն են, հենց նման մոնդիալիստական գաղափարների հաջորդողներն էին, որոնք իհարկե մեծ ազդեցություն են գործում համաշխարհային քաղաքականության վրա: Վերն նշված ողջ զարգացումների մեջ իր ոչ պակաս նշանակալի լուման ունի անկասկած մասոնականությունը:

20-րդ դարի ընթացքում մոնդիալիստական կազմակերպությունները հաճախ «գաղտնիության կերպարանքով» էին ներկայացվում, ինչը բնորոշ է պարամասոնական կազմակերպություններին, դրանք բազում անվանումներ են օգտագործել, ինչպես օրինակ` «Համաշխարհային համադաշնության համար ունիվերսալ շարժում», «Դաշնային Միություն», «Համաշխարհային Կառավարության համար խաչակրաց արշավանք» :

Ընդհանուր առմամբ մոնդիալիզմը որպես ուժի կենտրոնացման վայր համարում է  ԱՄՆ-ը, դրա մասին խոսվել է դեռ 19-րդ դարի կեսերից: Իսկ 1895-ին փիլիսոփա Ջ.Ֆիսկեն կանխատեսում էր, որ մոտ ապագայում աշխարհի երկրները կդառնան անգլախոս և նույնական իրենց կրոնում, քաղաքական կարգում անգլիականի հետ : Մոնդիալիզմի ներկայացուցիչները ԱՄՆ-ում կառավարությանը զուգահեռ իշխանական կառույց են կերտում, որը կազմված է խորհրդականներից, վերլուծաբաններից, ռազմավարական հետազոտությունների կենտրոններից:

Այս ձևով ստեղծվեցին 3 հիմնական մոնդիալիստական`  պարամասոնական կազմակերպությունները, դրանք են` «Միջազգային հարաբերությունների խորհուրդը», «Բիլդերբերգյան խումբը» և «Եռակողմ հանձնաժողովը»: Այսօր արդեն խոսք է գնում նոր զարգացող պարամասոնական կազմակերպության` «300-ի կոմիտե»-ի մասին:

Միջազգային հարաբերությունների խորհուրդը (ՄՀԽ) կամ Արտաքային հարաբերությունների խորհուրդ (ԱՀԽ) (Council on Foreign Relations կամ C.F.R) հիմնադրել է խոշոր ամերիկյան բանկի Ժ.Փ.Մորգանը 1921թ հուլիսի 29-ին` որպես «Տիեզերական խաղաղության Կարնեգիի հիմնադրամի» մաս: Այս ոչ պետական կազմակերպությունը զբաղված էր մոլորակային մասշտաբով ամերիկյան ռազմավարության մշակմամբ, որի վերջնական նպատակը Համաշխարհային կառավարության ձևավորումն է:  ՄՀԽ-ի անդամների մեծամասնություն եղել են շոտլանդական մասոնության բարձրաստիճան անձիք :

Որոշ մասնագետներ այս կազմակերպության համարում են ամենից հզոր ոչ պետական կազմակերպությունը, որը ազդում է ԱՄՆ արտաքին  քաղաքականության վրա: Դրա առաքելությունն է օժանդակել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և ԱՄՆ-ի դեր աշխարհում հասկանալուն: Նրանք հրատարակում են 1922-ից  «Արտաքին գործեր» (Foreign Affairs) ամսագիրը, որը հրատարակվում է տարին 5 անգամ` 75 հազ. տպաքանակով: Վերլուծության են ենթարկվում արտաքին քաղաքականության տարբեր թեմաներ առաջարկվում են լուծումներ, այդ հողի վրա էլ պահպանվում է սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի դաշնային կառավարության հետ :

ՄՀԽ-ի նախնական ծագումը եղել է ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնին խորհրդական այսպես կոչված «Հետազոտություն» (The Inquiry) խումբը (1916թ.), որն կազմված էր շուրջ 150 գիտնականներից: Այս խումբը միտված էր վերլուծելու հետպատերազմական շրջանի հավանական իրադարձությունները. կերտվեցին շուրջ 2000 աշխատանքներ, որոնց հիմքի վրա հետագայում ձևավորվել է Վիլսոնի հայտնի «Տասնչորս կետերը»: Այս խմբում մեծ դեր ուներ Էդուարդ Մանդել Հաուզը, ով Վիլսոնի ամենամոտ խորհրդականն էր: Հետագայում Վիլսոնը իր դյուրահավատության համար նշել է. «Ես անգիտակցաբար կործանեցի իմ երկիրը» :

Այս ամերիկյան նաև բրիտանական գիտնականները և դիվանագետները, մասնակցելով 1919-ի Փարիզի հաշտության խորհրդաժողովին, մայիսի 30-ին Մըջեսթիք հյուրանոցում որոշեցին հիմք դնել այս Խորհրդին և դրա բրիտանական մասնաճյուղին` Չըթըմ Հաուզ (Chatham House) կազմակերպությանը:

ՄՀԽ-ն հիմնադրվել է 1921-ին ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների և մասոնական օթյակների կողմից, ովքեր մասնակցել են վերը նշված Փարիզի հաշտության կոնֆերանսին: Այս մասոնները նոր ձևեր էին փնտրում երկրի ժողովուրդների վրա ազդելու և համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դերը ուժեղացնելու համար : 

ՄՀԽ-ն միավորում է Արևմուտքի ազդեցիկ անձանց, պետությունների նախկին ու ներկա նախագահներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիրներին, խոշոր դրամատների տերերին ու հարուստ դրամատերերին, վերազգային-ապազգային ընկերությունների նախագահներին, համալսարանների ու լրատվամիջոցների ղեկավարներին, գերագույն դատարանների դատավորներին, զինուժի հրամանատարներին ու զորավարներին, անվտանգության և հատուկ ծառայությունների պետերին, միջազգային կազմակերպությունների (օր.՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի) գործիչներին: Խորհուրդը այսօր ունի 670 անդամ: Կետրոնատեղին գտնվում է Նյու Յորք, ունի 38 մասնաճուղեր տարածված ԱՄՆ գլխավոր քաղաքների մեջ: CFR-ի կառավարումն իրագործում են նախագահն ու փոխնախագահները: Ընթացիկ աշխատանքները կատարում են գործադիր տնօրենը և մեծ լիազորություններ ունեցող քարտուղարը : 

Կազմակերպության երկու քննադատներ Լոուրենս Շոուփի և Ուիլիամ Մինթերի  հետազոտությունների համաձայն 1945-72թթ. ԱՄՆ կառավարության շուրջ 502 պաշտոնյաներից կեսից ավելին այս կազմակերպության անդամ են եղել :

ՄՀԽ-ի տնօրեններ  են եղել Ալեն Դալեսը, Զբիգնև Բժեզինսկին, Հենրի Քիսինջերը, Ռիչարդ Փայփսը Սայրուս Վանսը, Ադլայ Սթիվենսոնը, Ջորջ Բուշը, Ռիչարդ Չենին և ուրիշներ: ՄՀԽ-ի ամենից ազդեցիկ անձը եղել է Դեյվիդ Ռոքֆելերը` Ջոն Դ. Ռոքֆելերի թոռնիկը: Տնօրինել է կազմակերպությունը երեսուն վեց տարի, ապա նախագահել է 1970-85թթ և մնում է կազմակերպության պատվո նախագահ, միևնույն ժամանակ լինելով «Չեյզ Մանհեթան» բանկի նախագահը: Այսօր Ռոքֆելերների նոր սերունդը շարունակում են տնօրինել ՄՀԽ-ն:

1950-ի փետրվարին ՄՀԽ-ի անդամ Ջեյմս Ուորբըրկը հաստատում է. «Մենք, ուզեք կամ ոչ ձեր հավանությամբ, կամ նվաճելով ունենալու ենք Մեկ Աշխարհ կառավարություն» :

Առաջին անգամ այս հասկացությունը հրապարակավ գործածվել է Պարսից ծոցի պատերազմի ժամանակ՝ Ջորջ Բուշի ելույթներից մեկում (սեպտեմբեր 11, 1991թ.): «Նոր աշխարհակարգ»  (New World Order) գաղափարախոսությունը, ինչպես և ամեն հեղափոխական գաղափարախոսություն, հավակնում է համաշխարհային արմատական փոփոխության մարդկային կեցության արժեհամակարգային բոլոր մակարդակներում և առաջին հերթին՝ գաղափարա-գիտակցական («նոր մտածողություն») ոլորտում: Այս գաղափարախոսության էությունը հասկանալու համար բավական է ասել, որ խոսքը, փաստորեն, ներկայում ազգային-պետական կազմավորումները մեկ այլ՝ աննախադեպ գեր(mega)-հասարակական կառուցվածքաձևով, իսկ ազգային կառավարությունները՝ անդրազգային ղեկավար կառույցով փոխարինելու մասին է: Ժամանակակից աշխարհայնություն-աշխարհականությունը (մոնդիալիզմը) այսօր վերջնականապես ձևակերպել է հիմնարար սկզբունքները մարդկային կեցության գլխավոր բնագավառներում, և դրա համապատասխան կառույցներն այժմ կենսագործում են դրանք :

ՄՀԽ-ն 1920-30-ականներին իր հակակշիռն հաստատեց դեմոկրատական կուսակցության, իսկ 1940-ականներին Հանրապետականների վրա: 1945-ին ՄԱԿ-ի հիմնադրման հանդիսությանը ԱՄՆ-ի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՄՀԽ-ի 7 անդամներ: Կենտրոնը հիմնվում է ԱՄՆ-ում, ուր ՄԱԿ-ի շենքի կառուցումը հովանավորվում է Ջոն Ռոքֆելլեր կրտսերի կողմից :

Կազմակերպության հզորության մասին ավելորդ փաստարկ կարող է հանդիսանալ դրան անդամակցած կամ անդամակցող անձանց զուտ միայն անունները`Ռոքֆելերները, Ռոտշիլդները, ԱՄՆ նախագահների մեծամասնությունը, այլ նշանավոր անձիք, կորպորատիվ  անդամներ են այնպիսի հանրահայտ կազմակերպություններ, ինչպես Coca-Cola, General Electric, Ford Motor, Deutsche Bank, Google, Motorola,                 MasterCard,  FedEx և այլ կազմակերպություններ : Ամերիկյան բանկերի, Դաշնային պահեստային ֆոնդի, ԿՀՎ-ի, առաջատար համալսարանների մեծ մասի (Հարվարդ, Յեյլ, Ստանֆորդ և այլն), Էյ Բի Սի-ի, Բի ԲԻ Սի-ի, Սի Էն ԷՆ-ի, «Նյու Յորք Թայմզ»-ի, «Ասսոշեյտիդ Պրեսս»-ի, Ամերիկայն հրատարակիչների ասոցիացիայի և այլ հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները ևս ՄՀԽ-ի անդամներ են:

«ՄՀԽ-ի անդամների 60 տոկոսը և դրա ղեկավարների 80 տոկոսը հրեական ազգի ներկայացուցչներ են: ՄՀԽ-ի գրեթե բոլոր անդամները մասոնական օթյակների անդամներ են: Խորհրդում բացակայում են քրիստոնեական քահանաները, սակայն առկա են հրեական րաբբիների մի շղթա … ՄՀԽ-ում առաջատար տեղ է գրավում համաշխարհային հրեական մասոնական օթյակ «Բնայ-Բրիտ»-ի ղեկավար Հ.Քիսինջերը» : ՄՀԽ-ի գործունեության և համագործակցության մասին մանրամասնորեն նշված է կազմակերպության ինտերենետային կայքում` www.cfr.org:

 

Բիլդերբերգյան ակումբ

1954թ. մայիսի 29-31-ին ստեղծվեց երկրորդ մոնդիալիստական-պարամասոնական կառույցը «Բիլդերբերգյան ակումբ» («Բիլդերբերգյան վեհաժողով» կամ «Բիլդերբերգյան խումբը» - (Bilderbergers), երբ Հոլանդիայի Օստերբեկ քաղաքի «Bilderberg» հյուրանոցում հավաքվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների 100 ընտրյալ անդամներ: Կազմակերպության հիմնադիրն է համարվում Յոզեֆ Ռետտինգերը: Կազմակերպության  հովանավորությունը ստանձնում են Ռոքֆելլեր և Ֆորդ ընկերությունները: Այս կազմակերպության առաջնային նպատակը Եվրոպան մեկ տարածաշրջան վերածելու մեջ էր: Նրանում միավորվեցին ոչ միայն ամերիկյան վերլուծաբանները, քաղաքական գործիչները, ֆինանսիստները և ինտելեկտուալները, այլև նրանց եվրոպական «գործընկերները»: Ամերիկյան կողմը նրանում ներկայացված էր բացառապես ՄՀԽ-ի անդամներից և դիտարկվում էր որպես ՄՀԽ-ի միջազգային շարունակություն :

1998թ. ակումբի հավաքին մասնակցել է նաև Անատոլի Չուբայսը, որն այդ ժամանակ ՌԴ փոխվարչապետն էր: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի մարդկանց հավաք է դա, ասենք, որ նշյալ նիստին մասնակցել են Հենրի Քիսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեյվիդ Ռոքֆելերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը և այլք :

Ինչպե՞ս ձևավորվեց ակումբը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 1948թ. նախ ստեղծեցին Միավորված Եվրոպայի Ամերիկյան կոմիտեն, ապա «գորշ կարդինալ» համարվող կադրային հետախույզ, Եվրոպական շարժման քարտուղար Ռետինգերը կազմակերպեց առաջին նիստը, որին ներկա եղան Ռոքֆելերի ու Կարնեգիի հիմնադրամների, Բարուխի ընկերության ներկայացուցիչները և 80 այլ անձինք :

Ակումբի առաջին իսկ փաստաթղթերում արձանագրվեց «Նոր աշխարհակարգ» ստեղծելու գաղափարը: Թերևս հստակ անդամակցում այս կառույցում չկա: Յուրաքանչյուր ժողովը անց է կացվում որոշակիորեն թարմացված կազմով, սակայն կարելի է նշել, որ  ակումբն ունի շուրջ 400 ոչ մնայուն անդամ, նրանց 1/3-ը ամերիկացիներն են, որոնք ներկայացնում են նախագահի աշխատակազմը, արտգործնախարարությունը, պաշտպանության նախարարությունը, խոշոր դրամատներ ու ընկերություններ, համալսարաններ, լրատվամիջոցներ և հասարակական ու բարեգործական շարժումներ... Գլխավոր գրասենյակը Նյու-Յորքի Կարնեգիի հիմնադրամի շենքում է: Նիստերը գումարվում են միանգամայն գաղտնի, անվտանգությունն ապահովում է հյուրընկալող երկիրը:

Բիլդերբերգերների ցանկացած հանդիպում մեծ հետաքրքրություն է առաջ բերում: Անհնար է քողարկել միաժամանակ մի շարք հայտնի անձանց անցը ինչ-որ մի վայր, որոնց շարքում լինում են նախագահներ, թագավորներ, կանցլերներ, վարչապետներ, դեսպաններ, բանկիրներ, խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Առավել ևս, որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակում է քարտուղարների, խոհարարների, մատուցողների, հեռախոսավարների և թիկնապահների մի «բանակով»:

1997-ի հունիսին Բիլդերբերգերների ակումբի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի մերձակա Ռենեսանս Փայն հանգստավայրում, ուր քննարկվում էր համաշխարհային կառավարության երեք ադմինիստրատիվ կենտրոնների` եվրոպական, ամերիկյան և խաղաղօվկիանոսյան, ստեղծման հարցը: Ամեն անգամ չնայած այդքան նշանակալի իրադարձությունների` Արևմուտքի «ազատ և դեմոկրատական» հեռուստատեսությունը և տպագիր մամուլը դրա մասին ոչ մի ինֆորմացիա չեն տալիս, ինչը վկայում է այն մասին, թե ով է վճարում այդ «ազատության» համար :

2004թ. հունիսի 3-6-ը, իտալական Ստրեսա քաղաքի հնգաստղանի «Grand Hotel des Iles Borromees»-ում տեղի ունեցած 50-րդ գաղտնի ժողովում, մասնավորապես, քննարկվեցին եվրոպա-ամերիկյան հարաբերությունները՝ Միջին Արևելքում՝ ամերիկյան քաղաքականության համատեքստում, Չինաստանին, Ռուսաստանին և էներգետիկական խնդիրներին առնչվող հարցեր: Չնայած 2002թ. Շանտիլյան (ԱՄՆ) ժողովից հետո առկա տարաձայնություններին, որոշվեց Եվրամիության նմանությամբ ստեղծել Ամերիկյան և Խաղաղօվկիանոսյան միություններ: Այս երեք գերպետությունները դյուրին կդարձնեն կառավարումը՝ դրամա-առևտրական ընտրախավերի համար :

Բիլդերբերգյանների փիլիսոփայությունը հստակորեն բացատրել է խմբի առաջին նախագահ, Հոլանդացի իշխան Բերնարը, որի ընտանիքը տերն է Շել քարյուղի ընկերության: Նա ասել է. «Մեր մեծագույն դժվարությունն է հասկացնել հասարակ ժողովուրդին, որ իր ազգայնականությունից մի մաս կորցնելով, շահելու է գերազգայնականության... սա է դժբախտությունը» :

 

Եռակողմ հանձնաժողով

1973-ին Բիլդերբերգյան խմբի ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծվեց երրորդ պարամասոնական կառույցը` «Եռակողմ հանձնաժողովը» կամ «Տրիլատերալը» (The Trilateral Commission կամ Trilateral): Այն ղեկավարվում էր ՄՀԽ-ի և Բիլդենբերգյան ակումբի մեջ մտնող ամերիկացիների կողմից: Դրա շտաբ-բնակարանները ԱՄՆ-ում (հասցեն` 345 East 46th street, New York), Եվրոպայում և Ճապոնիայում են :

Այս միավորի ստեղծումը պայմանավորված էր նաև 1960-ական թթ. CFR-ի նիստերից մեկում Ճապոնիայի քաղաքական գործիչների և բանկիրների կողմից համաշխարհային քաղաքականության հետնաբեմում ներկայացված լինելու պահանջով, Արևմուտքի ղեկավար ընտրախավերի մրցակցությամբ ու «ազդեցության» խմբերի միջև շահերի հավասարակշռությունը պահպանելու թելադրանքով: Այս նոր գործոնները հաշվի առնելով` որոշում է ընդունվում ստեղծել Տրիլատերատը: Ըստ այդմ Դ.Ռոքֆելերը պատվիրում լեհաստանցի հրեա Զ.Բժեզինսկուն կազմելու նոր կազմակերպություն: 1975-ի մարտի 3-ին  Բժեզինսկին հանդես է գալիս ծրագրային հոդվածով «Նյու Յորք մեգըզին» ամսագրում, որում ձևակերպում է նոր համաշխարհային կարգի կերտման ծրագիրը: Նա նշում է. «Մենք պետք է ընդունենք, որ այսօր աշխարհը ձգտում է միասնականության, որին այդքան սպասել ենք… Նոր աշխարհը ձեռք է բերում գլոբալ ամբողջության կերպար… Սկզբնական շրջանում դա առավելապես կվերաբերի տնտեսական միջազգային կարգին...» :

Կազմակերպությունը կազմված է երեք մասերից (որից և ծագում է անվանումը)` Արևմտաեվրոպական, Հյուսիսամերիկյան (ԱՄՆ և Կանադա) և Ճապոնական: Եռակողմ հանձնախմբում ստեղծման ժամանակ ԱՄՆ-ն ուներ 117 անդամ, որոնցից 32-ը ամերիկյան նախագահության, պետքարտուղարության, Պաշտպանության նախարարության և Կոնգրեսի ներկայացուցիչներ էին, ամերիկյան բանկերը և կորպորացիաները ունեին 47 ներկյացուցիչ: Ճապոնիան ներկայացնում էին 84-ը, որոնք առավելապես ճապոնական կորպորացիաների ղեկավարներ («Միցուբիսի», «Տոյոտա», «Տոշիբա», «Սոնի» և այլն) և բանկիրներ էին: Եվրոպան ուներ 114 ներկայացուցիչ, որոնցից 26 իտալական, 22 ֆրանսիական, 21 գրմանական և 19 անգլիական, 26 բելգիական և այլ ներկայացուցիչներն էին :

Իսկ ընդհանուր Տրիլատերատի  շուրջ 30 տոկոսը կազմում էին հրեաները: Այստեղ ընդունված որոշումները «օրենքի ուժ» ունեն արևմտյան քաղաքական գործիչների համար: Ինչը նաև փորձում են պարտադրանք դարձնել համայն մարդկության համար :

1950-60-ականներին որոշ չափով լուսաբանվում է, որ ԱՄՆ-ի արդյունաբերության  մեծամասնությունը ղեկավարում են ընդամենը մի քանի հաստատություններ: Նրանք ամերիկյան և եվրոպական գումարները հոսեցնում են Ճապոնիայի արդյունաբերության, արաբ ջոջերի գրպանները, որպեսզի Արևմտյան ընկերություններ և հողեր գնեն: Թեպետ արաբ ղեկավարները երբեք համերաշխ չեն եղել, բայց 1973-ին նավթի ճգնաժամ է լինում: ՆԱԵԿ-ի ստեղծած նավթի ճգնաժամը Ճապոնիային հսկա դարձրեց` իր էժան և խնայողական մեքենաներով: ԱՄՆ հեղեղվում է էժան էլեկտրոնիկայով և սարքավորումներով :

Եռակողմ հանձնաժողովը ՄՀԽ-ի կրկնօրինակն էր ու ղեկավարվում էր նույն անձանց կողմից: Եռակողմ հանձնաժողովի գագաթները պարամասոնական մեկ այլ կառույցի`  «Հռոմի ակումբի» Համաշխարհային ապագա կառավարության 10 շրջաններից առաջին երեքն էին :

Տրիլատերալի շրջանակներում տարաբնույթ հետազոտությունների անցկացման համար ստեղծվել են վեց փորձագիտական խմբեր.

  1. Զբաղվում է էներգետիկական հիմնահարցերով և դրա ազդեցությունը էկոլոգիայի, տնտեսության և համաշխարհային ստաբիլության վրա,

  2. Հետազոտում է մարդկային կյանքի մակարդակի, սննդի, առողջության բոլոր ասպեկտները,

  3. Հետազոտում է արտադրության, կապիտալի կուտակման, զբաղվածության և համաշխարհային առևտրի հարցերը,

  4. Ուսումնասիրում է համաշխարհային տարարժեքային համակարգը, ինֆլյացիան և հարաբերությունները տարբեր տնտեսական համակարգերի միջև:

  5. Հետազոտում է ազգային և համաշխարհային անվտանգության հիմնահարցերը:

  6. Ուսումնասիրում է այն գործոները, որոնք ազդում են ժամանակակից աշխարհում կենսամակարդակի վրա :

Պաշտոնապես, լայն հանրության համար, Տրիլատերատը ներկայացվել է որպես ինչ-որ փակ ակումբ, որոնց տարեկան թեմատիկ ժողովներին քննարկվում են տարաբնույթ համաշխարհային հիմնախնդիրներ: Այլ խոսքերով կառույցը ներկայացվում է որպես հումանիստների միություն, որոնք միավորում են իրենց ջանքերը մարդկության երջանկության և բարգավաճման համար:

Նրանց իրական նպատակի մասին ամերիկայն սենատոր Բերրի Գոլդուոմերը նշում է. «Այն, ինչին իրականում ձգտում են եռակողմականները այն է համաշխարհային տնտեսական իշխանության կերտումը, որը մասնակից-երկրների քաղաքական կառավարությունների վերևում կանգնած կլինի» :

Եվ իրականում պարամասոնական կառույցների գործունեության հիմնական միջոցը դառնում է տնտեսական գերիշխանությունը: Այս առումով համապատասխան ռեսուրսների կրող կարող է միայն ԱՄՆ-ը հանդիսանալ. արդյունքում անգլերենը դարձավ աշխարհի տնտեսական լեզուն, իսկ դոլարը ամբողջ աշխարհի փողամիջոցը:

Այն որ դոլարը «ծառայում» է պարամասոնական նպատակներին, վկայում զուտ  մեկ դոլարանոց թղթադրամի վրա պատկերված խորհրդանիշները` երկմաս բուրգը սկսած Ֆ.Ռուզվելտի կառավարման շրջանից («Novus ordo seclorum» մակագրությամբ), ինչպես նաև ԱՄՆ զինանշանը («E Pluribus Unum» մակագրությամբ):  Որոնց մասին չմանրամասնելով` նշենք, որ դրանք զուտ մասոնական խորհրդանշաններ են: Երկմաս բուրգի անջատված մասում նկարված է Օզիրիսի կամ Բաազի (Բասղ, Բել, Նեբրովթ, չարի աստված) ամենատես աչքը: Այն 1782-ին դրոշմվել է ԱՄՆ-ի պաշտոնական կնիքի վրա: Երբ Աշխարհի նոր կարգը գործադրվի, բուրգը միանալու է :

Նշված երեք կառույցների կողմից իրականացվող պարամասոնական- մոնդիալիստական ծրագիրն աշխարհաքաղաքական ընկալմամբ միանշանակ չէ, այն ունի երկու տարբերակ, որոնք տարբերվում են նպատակին հասնելու մեթոդով:

Առաջինը Կոնվերգենցիայի տեսությունն էր, որը մշակվել 1970-ականներին ՄՀԽ-ում`«ձախ» վերլուծաբանների կողմից` Բժեզինսկու գլխավորությամբ: Այն առաջարկում էր հաղթահարել աշխարհաքաղաքական դուալիզմը նոր մշակութա-գաղափարական տիպի քաղաքակրթության ստեղծմամբ, որը սոցիալիզմի և կապիտալիզմի միջև միջանկյալ հատված կլիներ: 

Երկրորդ տարբերակը Արևմուտքի մոլորակային հաղթանակն էր: Կոնվերգենցիայի տեսության արդյունքը դարձավ Գորբաչովյան վերակառուցումը: Գորբաչովյան կառավարման տարիները համապատասխանեցին ԱՄՆ-ում հանրապետականներ Ռեյգանի և Բուշի կառավարմանը: Ի դեպ Ռեյգանը վերջին տարիների միակ նախագահն էր, ով հրաժարվում էր մասնակցել բոլոր մոնդիալիստական կազմակերպություններին, նա ուներ խիստ ատլանտիստական հակվածություն :

Անդրադառնալով ԽՍՀՄ-ին` նշենք հետևյալը. «1989-ի հունվարին Եռակողմ հանձնաժողովին է անդամակցել նաև ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը:  Տրիլատերատի ղեկավար-ներկայացուցիչների և Գորբաչովի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ա.Յակովլևը, Է.Շվարնաձեն, Գ.Արբատովը, Ե.Պրիմակովը, Վ.Մեդվեդևը և այլ բարձրաստիճան անձիք: Գաղտնի բանակցությունների արդյունքում մշակվեց համապատասխան համաձայնությունը, որը այնուհետև  քննարկվեց Մալթայում Ջ.Բուշի և Մ.Գորբաչովի միջև: Այդ համաձայնությունն էլ թերևս հանգեցրեց ԽՍՀՄ  փլուզմանը և Արևելյան Եվրոպայի երկրներում կապիտալիզմի տարածմանը» :

ԽՍՀՄ-ում գործում էր ակադեմիկոս Գվիշիանիի տնօրինության տակ գտնվող  Համակարգային հետազոտությունների ինստիտուտը, ինչը «Տրիլատերիալի» մասնաճյուղը կարելի է համարել ԽՍՀՄ-ում :

Եռակողմ հանձնաժողովը 1970-ականների վերջերին սերտ կապեր էր հաստատել նաև Չինաստանի հետ, սակայն Չինաստանը բնավ չգնաց միակողմանի զիջումների, ինչպես դա կատարեց ԽՍՀՄ-ը:

Ժամանակակից պայմաններում մասոնական և պարամասոնական կառույցների մասին հանրամատչելի բավական լայն գրականություն է առկա, որը միտված է համապատասխան հետաքրքրասիրության բավարարմանը: Սակայն մյուս կողմից  կասկած է առաջանում, թե արդյոք տվյալ կազմակերպությունները ինչ-որ դիմակ չեն ծառայում մեկ այլ կազմակերպության գործունեության համար, ինչպիսին կարող է լինել «300-ի կոմիտեն»  կամ մեկ այլ ինչ-որ «գերգաղտնի», «գերկազմակերպություն»: 

***

«Մասոնությունը ձևավորվեց որպես գաղտնի կազմակերպություն ոչ այն առումով, որ թաքցնում էր իր գոյությունը, այլ այն, որ թաքցնում էր իր նպատակները…»:

Մ.Նազարով. «Աշխարհը որում ապրում ենք» 

 

Ընդհանրացնելով կարող ենք նշել, որ պարամասոնական կազմակերպությունները ունեն որոշակի գաղտնի նպատակներ, որոնց ուսումնասիրությունը հետազոտման հետաքրքիր նյութ է: Սակայն ներկայացվում է այլ երանգների ներքո և այլ կվազիգաղափարական կոնտեքստով: «Խոսքը թերևս վերաբերում է Մեսիայի գալստին, որը կհաստատի երկրի վրա կատարյալ կրոնի օրենքները և կհիմնի մարդկության «ոսկե դարը»` մեկ ընդհանուր Համաշխարհային Գերկառավարության ղեկավարությամբ» :

Հիմնական միջոցը նպատակների իրականացման ճանապարհին ծառայում է կրթության, ինֆորմացիոն աղբյուրների հովանավորչությունը և ղեկավարումը, այսինքն նրանց գործունեության արդյունքում սպասվելիք պտուղները նոր սերունդներին է բաժին հասնելու:

Կրթության  ուղղությամբ դեռ 20-րդ դարի սկզբներին լրջագույն աշխատանք են ծավալում Ռոքֆելերները: 1902-ին Ջոն Ռոքֆելլերը կազմում է Ընդհանուր կրթության վարչություն (ԸԿՎ), 1902-07թթ. Այդ վարչությանը հատկացնում է շուրջ 47 մլն դոլար, իսկ Ջոն Կրտսերը` 200 մլն: Ընդհանուր առմամբ 1902-30թթ. Ռոքֆելլեները տրամադրում են այսօրվա տարադրամային փոխարժեքով ավելին քան 2 մլրդ դոլլար, դպրոցներում համաշխարհայնացում և սոցիալիզմ ուսուցանելու նպատակով :

1930-ականներին հսկայական գումարներով Ռոքֆելլերները օգնել են Ջոն Դիուի սոցիալիստական փիլիսոփայության հաջողությանը: Ի դեպ Դիուն եղել 4 Ռոքֆելլեր եղբայրների ուսուցիչը: Նա երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի ուսուցչանոցի բաժնի պատասխանատուի պաշտոնը, այսինքն այս  համալսարանում կրթության համար համապատասխան պրոպագանդիստական մեքենան գործում էր: Իսկ ըստ որոշ տվյալների ԱՄՆ դպրոցների վերակացուների 20 տոկոսը և ուսուցչանոցների տնօրենների 40 տոկոսը Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ են:  Նույն Դիուն գնացել է ԽՍՀՄ` օգնելու կազմակերպել մարքսիստական կրթության համակարգը: Այսօր ոչ միայն Կոլումբիայի, այլև Նյու Յորքի, Նորթ Դամի, Ստանֆորդի, Յեյլի, Չիկագոյի, Վիսկոնսինի և Վաշինգտոնի համալասարանների պատասխանատուները ՄՀԽ-ի անդամներ են :

Պարզ է, որ հուդա-մասոնական «ընտրանին» կարողանում է լավ քողարկել իր ազգայնական (հրեաֆիլ) կեցվածքը` մատուցելով առանձին ազգայնական և գլոբալիզացիոն գաղափարների ներքո: Մասոնությունը արտահայտում է հրեական շովինիզմը, սակայն նրանք բավական խելացի են, որպեսզի առանձին ազգային պետությունների ղեկավարներ «նշանակեն» զուտ հրեական ազգի ներկայացուցիչների, դրա փոխարեն գործածում են «մարյոնետային» ղեկավարների սկզբունքը: 

Создать бесплатный сайт с uCoz