Ռուսաստանի կարգավիճակը հետխորհրդային տարածքում

 

Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային հարաբերությունների համակարգում տեղի ունեցավ արմատական փոփոխությունը՝ վերափոխվեց աշխարհակարգը: Մինչ այդ տիրում էր երկբևեռ-դուալիստական կարգը, առկա էին հստակ տարանջատված երկու գերտերություններ (ԱՄՆ և ԽՍՀՄ), որոնք ունեին իրենց տնտեսական առանձին կացութաձևտ (կապիտալիստական ու սոցիալիստական), ինչպես նաև ազդեցության հստակ գոտիներ, ռազմա-քաղաքական ճամբարներ (ՆԱՏՕ և Վարշավյան պակտ): Այդ ժամանակահատվածում առաջ եկավ նաև «չմիացման շարժումը», սակայն ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների համակարգը բավակնին հստակ էր ու ենթարկվում էր համաշխարհային դուալիզմի կանոններին:

Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը միանգամայն փոխվեց: Որոշ մասնագետներ սկսեցին խոսել «Պատմության ավարտի» մասին, ինչպես Ֆ. Ֆուկույաման, իսկ ոմանք էլ կանխատեսեցին «Քաղաքակրթությունների հետագա առճակատումը», ինչպես Ս. Հանտինգտոնը:

ԱՄՆ-ը մնացել էր միակ գերտերությունը, փաստացիորեն հաստատվել էր միաբևեռ աշխարհակարգ, սակայն արդեն իսկ նախանշվում էր բազմաբևեռայնության ձևավորման հիմքերը: Ընդհանրական Եվրամիությունը, Չինաստանը, Ռուսաստանը այն հիմնական դերակատարներն էին, որոնք կարող էին ու կարող են հակադրվել  ԱՄՆ-ին՝ ձևավորելով ազդեցության նոր բևեռներ:

Ռուսաստանը դարձավ ԽՍՀՄ իրավահաջորդը չէր կարող համակերպվել իր նոր սատելիտային կարգավիճակի հետ, իսկ արևմտյան մոդելով նախատեսվում էր Ռուսաստանի հետագա կազմաքանդում, մասնավորապես Սիբիրը Ռուսաստանի կտրելու ճանապարհով, այս մասին մասնավորապես շեշտում էր Զ. Բժեզինսկին:

Իսկ Ռուսաստանի համար նախկին ԽՍՀՄ տարածքը ավանդաբար դիտվել ու այժմ էլ դիտվում է իր առաջնային ազգային-պետական շահերի շարքում: Եթե հարցը դիտարկենք աշխարհաքաղաքական կտրվածքով, ապա այս երկրամասն ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության աշխարհաքաղաքական առանցք» կոչված տարածությանը, որը ցամաք-ծով գլոբալ  հակամարտության առանցքային կողմն է:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը ունեցել է երկու միանգամայն հակասկան շրջաններ՝ ելցինյան ու պուտինյան: Երբ Ռուսաստանի նախագահն էր Բ. Ելցինը երկիրը անընդմեջ անկումներ էր արձանագրում միջազգային ու ներպետական համակարգերում, Ռուսաստանի դերը գնալով թուլանում էր: Սա առաջնահերթ պայմանավորված էր երկրի տնտեսության աղետալի վիճակով, բնակչությունը ծայրահեղ կարգավիճակում էին, ամենուրեք կազմակերպված հանցագործությունն էր տիրում ու կոռուպցիան, իսկ իշխանական հարթության վրա գտնվող գործիչները մտածում էին սեփական ընտանեկան բյուջեն երկրի հաշվին լցնելու մեջ: Հենց այս շրջանում էր, որ սկսվեցին անհանգստությունները Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Չեչնիայում, որի հետ պատերազմական գործողությունների արդյունքում երկիրը զգալիորեն  կորցրեց իր միջազգային հեղինակությունը: Փաստացիորեն Ելցինը Ռուսաստանը տանում էր դեպի կործանման: Սակայն այդ ահռելի երկիրը, որին սովորաբար համեմատում են արջի հետ, ունի չափազանց մեծ պոտենցյալ, հատկապես ռազմական ու տնտեսական առումով: Իսկ եթե այդ երկու բաղադրիչները կան, ապա ազդեցությունը քաղաքականության վրա ու  քաղաքական համապատասխան վերափոխումները անխուսափելի են:

Իշխանության եկած Վ. Պուտինը փորձեց վերականգնել երկիր հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Սակայն նա հարկադրված էր երկակի խաղ խաղալ, որը թերևս բնորոշ է ՊԱԿ-ի կադրերին:

Պուտինը պետք երկիրը ներկայացներ համաշխարհային ասպարեզում որպես բարեկամական, լիբերալիզմին ու ազատ շուկայական հարաբերություններին ձգտող երկիրը, իսկ ներքին համակարգում նա պետք է նախևառաջ պայքարեր Ռուսաստանը ծնկի բերած օլիգարխիկ խավի դեմ: Ի դեպ նշենք, որ հենց նույն այդ օլիգարխներն էլ առաջակցել էին Պուտինին իշխանության գալու հարցում:

Առաջնային քայլերից էր երկրի տնտեսական հզորության վերականգնումը, նախևառաջ բնական ռեսուրսների (հատկապես ածխաջրածնային) ճիշտ տիրապետումը: Արդյունքում ներկայացնենք այն ցուցանիշները, որը ունի այսօր Ռուսաստանը տնտեսական առումով: Երկրի ՀՆԱ-ն կազմում է 2,38 տրիլիոն դոլար, որը աշխարհում 6-րդ ցուցանիշն է, իրենց առաջ թողնելո ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, Գերմանիային, Հնդկաստանին: Վերջին երկու տարում արձանագրել է ՀՆԱ-ի աճ 4,3 տոկոսով, ճիշտ է դեռ բավականին ցածր է համեմատական կտրվածքով մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը 16 700 դոլար, որով 70-րդ երկիրն է աշխարհում: Դրա հետ մեկտեղ պետական պարտքը բավականին ցածր մակարդակի վրա է, ընդամենը ՀՆԱ-ի 8,7 տոկոսը, մինչդեռ օրինակ նույն ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի գրեթե 70 տոկոսը: Ռուսաստանը ունի նաև շուրջ կես տրիլիոն դոլարի արժողությամբ ոսկու ու արտարժույթի պետական պահուստ, որը չորրորդ ցուցանիշն է աշխարհում: Սա խոսում է այն մասին, որ երկիրը տնտեսապես բավականին կայացած է ու գնալով էլ ավելի է ամրապնդւմ իր դիրքերը՝ համաշխարհային մակարդակում:

Սակայն պետք է նշել, որ Ռուսաստանի տնտեսության առյուծի բաժինը պայմանավորված է ածխաջրածնային ռեսուրսների հանգամանքով, տնտեսությունը ըստ արժանավույն դիվերսիֆիկացված չէ: Նույն այդ ածխաջրածնային հումքը կարճաժամկետ ու միջնաժամկետ համատեքստում Ռուսաստանի տնտեսական զարգացման համար տալիս են բոլոր միջոցները:

Երկիրը նավթի արդյունահանմամբ երկրորդ տեղն է աշխարհում, մինչդեռ պետք է նշել, որ նավթային ապացուցված ռեզերվով ութերորդն է: ՌԴ տնտեսական ծանրակշիռ լոկոմոտիվը բնական գազն է: Բնական գազի արտահանմամբ առաջին ցուցանիշն է ապահովում, ինչպես նաև առաջինն է ապացուցված ռեզերվով: Սպառման նման տեմպերի պահպանման դեպքում Ռուսաստանը դեռ կես դարից ավել կունենա և՛ նավթ, և՛ գազ: Սա նշենք այն բանի համար, որ ողջ երկրագունդը պահպանելով իր սպառման ժամանակակից տեմպը, հիսուն տարի անց էներգետիկ քաղցի առաջ է կանգնելու: Պետք է նշել, որ Ռուսաստանը հարուստ է նաև այլ օգտակար հանածոներով, որոնք ևս ոչ պակաս կարևորություն ունեն: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում ունի տնտեսական մեծ պոտենցյալով գնալով էլ ավելի ամրապնդել իր դիրքերը:

Իսկ իր դիրքը ամրապնդելու առաջնային օղակտ հետխորհրդային տարածաշրջանն է: Հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք հետխորհրդային տարածաշրջան ասելիս, քանի որ նույն տարածաշրան հասկացությունը բավականին պայմանական է: Թեև ԽՍՀՄ կազմի մեջ էին մտնում Մերձբալթյան երկրները (Էստոնիա, Լատվա, Լիտվա), սակայն դրանք չեն դիտարկվում այս տարածաշրջանի կազմում, ինչը ունի հստակ մշակութային ու քաղաքակրթական արմատներ (մասնավորապես այդ երկրամասը շատ ավելի կարչ ժամանակահատվածով է եղել ԽՍՀՄ կազմի մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից հետո):

Այսինքն հետխորհրդային տարածաշրջան ասելիս հասկանում ենք բուն Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելոռուսը, Հարավային Կովկասը, Ղազախստանն ու Միջին Ասիան:

Հերթով սկսենք անդրադառնալ այդ երկրների հետ ՌԴ հարաբերություններին, մասնավորապես տնտեսական ասպեկտին, սակայն նախքան այդ նշենք, որ Ռուսաստնաը հստակ արտաքին քաղաքական կուրս է ընտրել հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն գործընթացների վերսկսման համար, թեև պետք է նշեել, որ ի դեմս ԱՊՀ-ի երևէ այդ նպատակից չէր հրաժարվել:

Այսօր հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն հիմնական առանցքը կապված է Ռուսաստան, Ղազախստան, Բելոռուս մաքսային միության հետ, որին նախատեսվում է անդամագրել նաև Ղրղզստանին 2012 թվականին: Սակայն այս զուտ տնտեսական կառույցը գործնականում մարքսիստական տրամաբանությամբ վերնաշենք է քաղաքական նոր կառույցի համար, այսպես կոչված «Եվրասիական միության» ձևավորման պլանը: Այն նախատեսվում է Եվրամիության օրինակ հիմնել տնտեսական շեշտադրմամբ, որը կենթադրի Միասնական տնտեսկան տարածության ձևավորում: Նշենք նաև, որ այն հետագայում նպատակ կունենա նախևառաջ միավորել հետխորհրդային տարածքի երկրները, վերը նշված առանցքային երկրիներին բացի, նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Գործնականում դա հետագայում կենթադրի նաև մնացյալ երկրների անդամագրությունը՝ դառնալով ԽՍՀՄ-2:

Հարց է, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է Ռուստասնը հավանական անդամագրվող երկրների հետ, ու որքանով է այդ երկրների համար Ռուսաստնը կողմնորոշման հիմնական վեկտոր:

Նախ նշենք, որ Բելոռուսի, Ղազախստանի համար ՌԴ-ին թերևս անփոխարինելիէ իր շուկայով, պոտնեցյալով, այսինքն այս եռյակը հենց կազմելու է ցանկացած տիպի միության հենքը: Ղրղզստանն ու Տաջիկստանը ևս որոշակի հստակ կապվածություն ու կախվածություն ունեն Ռուստաստանին: Սակայն պետք է շեշտել, որ Միջին Ասիական երկրներում որպես կողմնորոշման դերակատար սկսում է հանդես գալ նաև Չինաստանը, որը արդեն իսկ դարձել է երկրորդ երկիրը աշխարհում (նախևառաջ տնտեսապես), ու հենց ռուս-չինական հարաբերությունների էլ կախված է Միջին Ասիայի ապագա կողմնորոշումը: Ու ընդհանրապես սինոցենտրիկ աշխարհակարգի ձևավորման պայմաններում արմատական փոփոխությունների կենթարկվի ողջ միջազգային հարաբերությունների համակարգը:

Ուզբեկստանը Միջին Ասիայի իրավմամբ առավել մեծ ներուժ ունեցող երկիրն է, որը Ռուսաստանի հետ առևտրափոխանակման ծավալով բավական բարձր մակարդակի վրա է, Ռուսաստանին բաժին է հասնում արտահանման 18,1 տոկոսը, որը երկրորդ ցուցանիշն է Չինաստանից հետո՝ 21,8 տոկոս, իսկ ներմուծմամբ Ռուսաստանը առաջատար դիրքում է 25,4 տոկոսով, մինչդեռ Չինաստանը երրորդ է՝ 13,9 տոկոսով: Կարելի է ենթադրել, որ նույն Եվրասիական միության հավանական հաջողություններն ու Չինաստանի դերի հստակեցումը կպայմանավորեն նաև Ուզբեկստանի կողմնորոշումը:

Այլ է հարցը Թուրքմենիայի առումով, այս երկիրը ԽՍՀմ փլուզումից հետո չեզոք երկրի կարգավիճակ է ստացել, ու գործնականում նրա արտաքին քաղաքականության հիմնական առանցքը դարձել է սեփական գազը վաճառելը: Իսկ նման երկրի համար գործում է տնտեսագիտական պարզ օրենքը, ով ավելի շատ վճար, նրա հետ էլ հարաբերությունները կսերտացնի: Այսինքն Թուրքմենիայի կողմնորշումը ևս փաստացիորեն այնքան էլ իրենից կախված չէ, առ այժմ Թուրքմենական արտահանման 28,6 տոկոսը բաժին է հասնում Չինաստանին, դրան հակառակ՝ ներկրման 21,6 տոկոսը ապահովում է Ռուսաստանը: Կարող են ամեն դեպքում նշել, որ ԱՊՀ ֆորմատով հարաբերությունները երկրների հետ հնարավորություն են տալիս Ռուսատսնին իր տնտեսակն ու ուղղակի քաղաքական ազդեցության տակ պահել միջինասիական երկրները:

Պատկերը այլ է Հարավային Կովկասում, այստեղ ևս բաժվում են Ռուսաստանի շահերը այլ դերակատարների հետ, սակայն այստեղ մասնավորապես ակնհայտ չէ չինական գործոնը, դրան փոխարինում է ԵՄ-ն ու տարածաշրջանային երկու այլ դերակատարներ Թուրքիան ու Իրանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն որպես ՌԴ հիմնական ռազմավարական դաշնակից ապահովում է Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում ցանկացած զարգացումների դեպքում: տնտեսական կտրվածքով Հայաստանը ուղղակիորեն կախված է Ռուսաստանից, արտահանման ու ներկրման ցուցանիշով Ռուսաստանը մեր «թիվ 1» գործընկերն է, դրան եթե ավելացնենք նաև աշխատանքային միգրանտների, ՌԴ-ում առկա հսկայական հայկական սփյուռքի գործոնները, ապա որպես տխուր փաստ կարող են արձանագրել, որ Հայաստանը այնքան էլ անկախ երկիր չէ ու գործնականում հիշեցնում է ՌԴ Կալինինգրադի երկրամասը, որը մետրոպոլիայնի բաժանված է այլ երկրով (տվյալ դեպքում Բելոռոսի փոխարեն Վրաստանն է):

Վրաստանը ու հատկապես ժամանակակից քաղաքական ռեժիմը Սաակաշվիլիի գլխավորությամբ փորձում է ամեն կերպ պրոարևմտյան կուրս վարել, սկսած «վարդերի հեղափոխությունից», անգամ նպատակադրություն կար երկիրը պաշտոնապես վբերանվանել «Ջորջիա», ի պատիվ ամերիկյան նույնանուն նահանգի: Այսինքն Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը լրիվությամբ դեռևս հայտնի է, մինչև հավանաբար նոր խորհրդարանային (2012 թ. հոկտեմբեր) և նախագահական (2013 թ. հոկտեմբեր) ընտրություններ: Վրաստանը ևս ունի աշխատանքային միգրանտների հարց ու ռուսական շուկայից կախվածություն: Մինչդեռ նույն Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն են առաջնահերթ Թուրքիան, ապա Ադրբեջանը:

Հենց այստեղ էլ ակնհայտ է դառնում Թուրքիայի հիմնական ներգրավվածությունը տարածաշրջանային գործերին: Թուրքիան մշտապես կարևորել է ազդեցությունը այս տարածաշրջանում, ուր նրա հիմնականե հենքն է ասյպես կոչված «Ադրբեջան» պետությունը, որը ևս նավթի ու գազի սպառման վրա նստած երկիր է: Այս երկրում գործում է «մեկ ազգ, երկու պետություն» հասարակական տարածում ունեցո կարգախոսը (Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների առումով), այսինքն էթնիկապես Ադրբեջանը հակված է դեպի Թուրքիա: Եվ եթե նաև դիտարկենք, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները ավելի գերակա են դառնում, ապա Ռուսաստանի հաամ րռեալ վտանգ կա կորցնելու ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ: Հենց այստեղ էլ փրկության է գալիս «հին ու բարի Հայաստանը»՝ տարածաշրջանի անկայունության հիմնական առանցք հանդիսացող Ղարաբաղյան հարցի առկախությամբ: Այսինքն քանի դեռ Ռուսաստանը ի կաորղացել Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսական համակարգում իր հակակշիռը հաստատել, նրա համար ցանկալի է, որ տարածաշրջանում կիսապատերամական վիճակը շարունակվի, ինչը այն հեռու կպահի ներդրումներից, չեն կառուցվի Ռուսաստանը շրջանցող գազատարները, ու ըստ այդմ ռուսական գազը այլընտրան չի ունենա եվրոպական շուկայի համար:

Նույն գազային խնդրով է ներծծված նաև ռու-ուկրաինական հարաբերությունները: Գործանակում այս երկու սլավոնական ազգերի միջև ինչ-որ լուրջ տարաձայնություն չպետք է լիներ, սակայն բուն Ուկրաինան բաժանված է երկու բևեռների՝ պրոռուսական ու պրոարևմտյան: «Նարնջագույն հեղափոխությունից» վերջիններիս հաղթանակի խորհրդանիշն էր, սակայն այն անցողիկ էր, ներկա վարչակարգը՝ ի դեմս նախագահ Յանուկովիչի, պրոռուսական է: Սակայն դրանով խնդիրը չի լուծվում: Պետք է նշել, որ Ուկրաինան իրավմամբ չափազանց կարևոր նշանակություն ունի ՌԴ-ի համար, ինչպես կբնորոշեր Բզեժինսկին. «Ռուսաստանը Ուկրաինայի հետ արդեն իսկ կայսրություն է»: Այժմ Ուկրաինայի կախվածությունը Ռուսաստանից արտացոլում են միայն առևտրային հարաբերությունների ցուցանիշները: Ռուսաստանին բաժին է հասնում երկրի ներկրման ավելին քան մեկ երրորդը ու արտահանման շուրջ մեկ չորրորդը: Վատագույն զարգացումների դեպքում երկիրն ուղղակի կարող է բաժանվել երկու մասին, սակայն Ռուսաստանը կկարողանա պահպանել իր ազդեցությունը արևելյան ու կենտրոնական հատվածներում: Ուկրաինայի հետ հարաբերությունների է կապված նաև Ռուսաստանի գազի արտահանումը  դեպի Եվրոպա, Ուկրաինան շատ լավ գիտակցում է իր անփոխարինելի դերը այս գործում ու ամեն կերպ փորձում է շահարկել այդ հարցը Ռուսաստանին այս կամ այն զիջումը ստանալու համար: Հենց այդ խնդրի առկայությունն էլ պատճառ է դարձել Ռուսաստանի համար նոր «Հյուսիսային» և «Հարավային հոսք» կոչվող գազամուղները պլանավորելու համար, որը ուկրաինական տրանզիտիտ ռեալ այլընտրանք պետք է լինեն: Դրանք Ռուսաստանը հնարավորություն կունենա քաղաքական ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ:

Մյուս հետխորհրդային երկիրը Մոլդովան է, որը արհեստականորեն ստեղծված երկիր էր՝ իրականում լինելով Ռումինիայի մի մասը: Բնականաբար այսօր էլ այդ երկրում զգալի են այն ուժերը, որոնք ցանկանում են վերամիավորում Ռումինիայի հետ: Սակայն տնտեսական կտրվածքով կրկին Ռուսաստանը ապահովում է այդ երկրի հետ առևտրաշրջանառության առաջնային մասը, դրան գումարած նաև նույն աշխատանքային միգրանտության հարցը դեպի ՌԴ: Նշենք, որ Ռումինիան  անդամ է Եվրամիությանը ու այդ երկրի հետ վերամիավորումը ռեալ այլընտրանք կարող է լինել Մոլդովայի հետ: Հենց այստեղ էլ Ռուսաստանը գորխի է գցում իր ազդեցության մեկ այլ միջոցը՝ ռազմական տարի գերակայությամբ: Այսօր գոյություն ունի Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն, որը ինչպես ևս Արցախը ճանաչում չի ստացել, բայց որը ինչպես և Արցախը, ևս մեկ լծակ է տալիս Ռուսաստանին պահպանելու իր գերակա դիրքը: Առկա են ևս երկու նմանատիպ միավորումներ՝ Հարավային Օսեթիան և Աբխազիան, որոնք էլ սաստում են Վրաստանի մտադրությունները հակառուսական կողմնորոշման մեջ:

Հասկանալի է, որ ռուսաստանը տնտեսական ողջ հիմքերն ունի հետխորհրդային տարածաշրջանում այսօր ու առավել ևս վաղը իր դիրքը պահելու ու ամրապնդելու: Նույն այդ տնտեսականին զուգահեռ գալիս է նաև ռազմական գերակայությունը:

Սառը պատերազմի արդյունքում Ռուսաստնը կուտակել էր հսկայական քանակությամբ զինամթերք, մասնավորապես միջուկային, ինչը համաշխարհային մակարդակում ռազմական գործողությունների հիմնական սաստիչ ուժն է, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջականության հիմնական գրավականը ելցինյան իշխանության տարիներին, տնտեսական ծանր պայմաններում:

Պուտին հիմնական քաղաքականությունը ռազմական բագավառում անձնակազմի կրճատումն էր, սակայն արհեստավարժ կադրերի աճեցումը: Սա իր արդյունքը տվեց, իսկ այսօր Ռուսաստանը արդեն սկսել է նորից մեծացնել իր ռազմական պոտենցյալը՝ տեխնիկական նորարարությունների ներմուծմամբ ու անձնակազմի մեծացմամբ: Հետխորհրդային տարածաշրջանում իր ռազմական գերակայության ապահովման հիմնական միջոցն է նաև ռազմաբազաների առկայությունը, որոնց պահպանման համար անհրաժեշտ է ուղղակի համապատասխան պայմանավորվածություններ տվյալ երկրի քաղաքական շրջանակների հետ, ինչն էլ շատ դեպքերում հնարավոր է իրագործել տնտեսական միջոցների ներդրմամբ:

Սակայն պետք է նշել, որ ռազմական կտրվածքով ՌԴ-ի հիմնական հակառակորդը եղել ու մնում է ՆԱՏՕ-ն, որը ԽՍՀՄ փլուզումից հետո ամեն կերպ տարածվում է դեպի արևելք, օրինակ հարավկովկասյան երկրների, Ուկրաինայի, Բելոռուսի ու Մոլդովայի առումով գործում է «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը, որը գործնականում հետխորհրդային տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավման նախափորձն է:

Հակառուսական ու պրոնատօ-ական պրոյեկտ էր նաև ՎՈՒԱՄ-ը, որը նախատեսված էր հետխորհրդային որոշ երկրների ռազմաքաղաքական կանոնակարգման համար, սակայն այն կարծես իրեն արդեն սպառել է:

Դրա ի հակադրություն ստեղծվել է ՀԱՊԿ-ն: ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշինքը նախատեսված է հետխորհրդային տարածության երկրների միջև հնարավոր ինտեգրացիոն նոր կառույցի համար ռազմական բաղադրատարրն ապահովելու համար: Դրան անդամակցում են ՀՀ, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան ու առանցքային դերում Ռուսաստանը: Գործնականում ՀԱՊԿ-ն ծառայում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ՀԱՊԿ-ն Ռուսաստանի և նրա սատելիտների կազմակերպություն է:

ՀԱՊԿ-ն զսպաշապիկ է աշխարհաքաղաքական այլ բևեռների հնարավոր նկրտումների համար: Այս կառույցի ստեղծմամբ Ռուսաստանը փորձում է անդամ երկրներում իր վերահսկողության պահպանման հենք ապահովել, ինչը զսպում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք` միաժամանակ բուֆերային գոտի ստեղծելով ՆԱՏՕ-ին անդամ երկրների և բուն ՌԴ սահմանների միջև:

ՀԱՊԿ-ն պայմաններ է ստեղծում հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունների իրավիճակում Ռուսաստանի համար նվազագույն կորուստներով կամ առավելագույն ձեռքբերումներով դուրս գալու համար: Աշխարհաքաղաքական հնարավոր այլընտրանքային զարգացումների դեպքում ՀԱՊԿ-ն կարող է Ռուսաստանին  ապահովության որոշակի երաշխիքներ տրամադրել: Մասնավորապես եթե եվրոպական ինտեգրացման վեկտորը ձախողվի, ապա բացառված չէ, որ ՀԱՊԿ-ին անդամագրվեն Արևելյան և անգամ Կենտրոնական Եվրոպայի երկրներ:

Եթե հանգամանքների բերում Չինաստանը չափազանց բուռն զարգացում ապահովի, ինչը նրա ամբիցիաները կկրկնապատկի, չի բացառվում նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ հնարավոր դաշնակցության ապահովումը` որպես ընդհանուր Հյուսիսային դաշինք:

Եթե աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի սերտացնեն Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները, մասնավորապես Համագործակցության Շանհայյան կազմակերպության շրջանակներում, ապա բացառված չէ ՀԱՊԿ-ի վերածումը էլ ավելի հզոր կառույցի` Չինաստանի, իսկ հետագայում նաև Հնդկաստանի հնարավոր անդամագրմամբ:

Եթե հնարավոր համարենք Իրանի անդամակցությունը այս կառույցին, ապա դա կնշանակի ուղիղ մարտահրավեր Արևմուտքին, մասնավորապես ԱՄՆ-ին: Ինչն էլ կհանգեցնեն, եթե ոչ որոշակի առճակատման, ապա գոնե հարաբերությունների սառեցման:

ՀԱՊԿ-ն կարող է նաև զսպիչ հանդես գալ արմատական մահմեդական հնարավոր նկրտումների պարագայում:

Ստացվում է, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հետխորհրդային տարածաշրջանում իր դիրքերը պահպանելու և ամրապնդելու համար, որի գրավականն է տնտեսական ու ռազմական ահռելի ներուժը, որն էլ կհանգեցնի առաջիկայում քաղաքական արդյունքների, մասնավորապես «Եվրասիական միության» ֆորմատով:

Создать бесплатный сайт с uCoz