Աշխատանքի միջազգային կազմակերպություն

 

ԱՄԿ հիմնական նպատակն է ընդլայնել տղամարդկանց և
կանանց 
հնարավորությունները` ստանալու արժանապատիվ
և 
արդյունավետ զբաղվածություն` ազատության,
արդարության 
կայունության և մարդկային
արժանապատվության 
հարգանքի պայմաններում՚ :

ԱՄԿ Գլխավոր տնօրեն Խուան Սոմավիա

 

Մանդատը

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը նպատակ է հետապնդում սոցիալական արդարության սկզբունքների, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների և աշխատանքի ոլորտում իրավունքների խթանումը: Հիմնադրված լինելով 1919 թ., 1946 թ. ԱՄԿ–ը դարձավ դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը: ԱՄԿ-ի Կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում` Ժնևում:

ԱՄԿ–ն ունի չորս հիմնական ռազմավարական նպատակ`

  1. խթանել և կյանքի կոչել աշխատանքի ոլորտում հիմնարար սկզբունքներն ու իրավունքները,

  2. ընդլայնել տղամարդկանց և կանանց հնարավորությունները` արժանապատիվ զբաղվածություն ստանալու համար,

  3. ընդլայնել բոլորի համար սոցիալական ապահովության ընդգրկվածությունն ու արդյունավետությունը,

  4. ամրապնդել եռակողմությունը և սոցիալական գործընկերությունը:

Այս խնդիրները լուծվում են տարμեր եղանակներով`

  1. մարդու հիմնարար իրավունքների սատարմանը, աշխատանքի և կյանքի պայմանների բարելավմանը և զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջազգային քաղաքականության և ծրագրերի մշակում,

  2. կոնվենցիաների և հանձնարարականների ձևով աշխատանքի միջազգային չափորոշիչների ընդունում, որոնք ամրագրված են դրանց պահպանման նկատմամբ  յուրահատուկ հսկողության համակարգով,

  3. միջազգային տեխնիկական համագործակցության լայնածավալ ծրագրեր,

  4. մասնագիտական պատրաստում և ուսուցում և ի աջակցություն այս ջանքերի` հետազոտական և հրատարակչական գործունեություն:

Միավորված ազգերի կազմակերպության համակարգում ԱՄԿ-ն ունի յուրօրինակ եռակողմ կառուցվածք: Կազմակերպությունում գործատուների և աշխատողների ներկայացուցիչները` տնտեսական գործունեության ՙսոցիալական գործընկերները՚, կառավարությունների ներկայացուցիչների հետ ունեն հավասար ձայն` քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: ԱՄԿ-ն նմանատիպ եռակողմությունն աջակցում է նաև մասնակից-երկրների ներսում` խրախուսելով արհմիությունների և գործատուների միջև ՙսոցիալական երկխոսությունը ՚` կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, սոցիալական, տնտեսական և շատ այլ ոլորտներում ազգային քաղաքականության մշակման և իրականացման նպատակով:

ԱՄԿ-ն Հայաստանում

Հայաստանում ԱՄԿ գործունեությունն համակարգում է Մոսկվայում տեղակայված ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի  տեխնիկական աջակցության թիմը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակը, որին աջակցում է Երևանում ԱՄԿ Ազգային համակարգողը: Բացի Հայաստանից,գրասենյակի գործունեությունն ընդգրկում է տարածաշրջանի ևս ինն երկրներ` Ադրμեջան, Բելոռուս, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Վրաստան, Տաջիկստան, Ուզμեկստան:

ԱՄԿ և Հայաստանի Հանրապետության միջև 2007-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունները տրված են Արժանապատիվ աշխատանք ծրագրում, որն ստորագրվել է 2007 թվականի մարտի 26-ին ԱՄԿ գրասենյակի տնօրենի և սոցիալական գործընկերների` կառավարության, գործատուների և աշխատողների (արհմիություններ) միությունների, կողմից: Արժանապատիվ աշխատանք ծրագրերը ԱՄԿ և նրա անդամպետությունների միջև համագործակցության հիմնական գործիքն են ամμողջ աշխարհում: Դրանք ապահովում են այդ համագործակցության հետևողական և համալիր բնույթը, որն օգնում է երկրներին հաջողությամբ առաջ ընթանալ բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու ճանապարհով:Արժանապատիվ աշխատանք ծրագիրը կոչված է ներդրում ունենալու զարգացման ոլորտում, մասնավորապես, աղքատության կրճատման ռազմավարության մեջ, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման աջակցության ծրագրում, Հազարամյակի զարգացման ազգային նպատակների նվաճումներում և զարգացման նպատակ հետապնդող այլ ինտեգրված նախաձեռնություններում:

Ծրագրի գերակայող ուղղություններից է զμաղվածության քաղաքականության կատարելագործումը: Հայաստանը ծանր ազդեցություն կրեց համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով: 2009 թ. ՀՆԱ-ն նվազեց 14.9 տոկոսով:ԱՄԿ-ն արագ արձագանքեց Հայաստանի կառավարության դիմումին` աջակցելով աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցության հետևանքների վերաբերյալ հետազոտության իրականացման հարցում: ԱՄԿ-ը կաջակցի սոցիալական գործընկերներին զբաղվածության ռազմավարության մշակման, ինչպես նաև աշխատաշուկայի քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում աշխատաշուկայի վերլուծության արդյունքներն արդյունավետ օգտագործելու հարցում`կրթության համակարգի կողմից աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու ճանապարհով: Տեխնիկական խորհրդատվություն և կարողությունների զարգացման աջակցություն են ցուցաբերվում միգրանտ աշխատողների աշխատանքի ընդունման, նրանց պաշտպանության իրավակիրառական պրակտիկայի կատարելագործման, թրաֆիկինգի դեպքերի կանխարգելման և դատական հայց հարուցելու, ինչպես նաև թրաֆիկինգի զոհերի պաշտպանության ուղղությամբ:

Հաջորդ կարևոր հարցը սոցիալական երկխոսության ամրապնդումն է: Ծրագիրը նախատեսում է սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության, ներառյալ ճյուղային և ձեռնարկությունների մակարդակով կոլեկտիվ բանակցությունների վարման, օրենսդրական բազայի հետագա զարգացում, ինչպես նաև աջակցություն երկկողմ և եռակողմ հանձնաժողովների ստեղծմանը: Կոլեկտիվ բանակցությունները կնպաստեն այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են աշխատանքի վարձատրության հարցերում անհավասարությունն ու խտրականությունը, ցածր վարձատրությունը և այլն: ՀՀ կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների ջանքերով և ԱՄԿ աջակցությամμ 2009 թ. ստորագրվեց հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը և ստեղծվեց հանրապետական եռակողմ հանձնաժողով:

Արժանապատիվ աշխատանք ծրագիրը նպատակ է հետապնդում բարելավել սոցիալական պաշտպանության համակարգն Հայաստանում, մասնավորապես, աշխատանքի պաշտպանության ազգային համակարգը: ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տարիներին աշխատանքի պայմանները անշեղորեն վատթարանում էին, աշխատանքի տեսչությունը դադարեց գործել: ԱՄԿ գնահատականներով արտադրությունում դժբախտ դեպքերի և աշխատանքի անբավարար պայմանների պատճառով կորուստները կազմում են ՀՆԱ 4%-ը: ԱՄԿ աջակցությամբ 60 աշխատանքի տեսուչներ ուսուցանվել են աշխատանքի միջազգային չափորոշիչների և ռիսկերի գնահատման թեմաներով:

ԱՄԿ մի շարք մեթոդաբանություններ, ինչպես օրինակ, Աշխատանքի բարելավումը փոքր ձեռնարկություններում (ԱԲՓՁ), Մոդուլային հմտությունների ուսուցում (ՄՀՈՒ), Սկսիր և զարգացրու քո բիզնեսը (ՍԶՔԲ), փորձարկվել և իրականացվել են Հայաստանում: Արժանապատիվ աշխատանք ծրագիրը շարունակում է խթանել երկրի զբաղվածության, աշխատանքի առողջության և անվտանգության իրավակիրառական պրակտիկայի համապատասխանեցումը միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև արտադրությունում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության, մայրության պաշտպանության և գործազրկությունից ապահովագրության հարցերով սոցիալական ապահովության սխեմաների կառուցումը:

Ծրագրի այլ գերակայությունների թվում են` աշխատատեղերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելումը, ԱՄԿ 138 և 182 կոնվենցիաների կիրարկումը, որոնք վերաբերում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելմանը:

Գրասենյակի երկլեզու ինտերնետային կայքում կարելի է ծանոթանալ տարածաշրջանի երկրների վերաբերյալ թարմ տեղեկատվությանը և լուրերին, ԱՄԿ կոնվենցիաների և հանձնարարականների տեքստերին, իրականացվող նախագծերի վերաբերյալ տեղեկատվությանը, հրապարակումներին, եռամսյա Լրատուին՚, ԱՄԿ վերաբերյալ լրագրային նյութերին և հասու լինել այլ օգտակար տեղեկատվության:

   

ՀԱՍՑԵ`

Աշխատանքի միջազգային կազմակերպություն
ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմ և
Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակ

Պետրովկա 15, գրասենյակ 23
Մոսկվա 107031, Ռուսաստան
Հեռ.` (7 495) 933 0810
Ֆաքս` (7 495) 933 0820
Էլ. փոստ` moscow@ilo.org
URL:        http://www.ilo.ru

Հայաստանում ԱՄԿ Ազգային համակարգող ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14

Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 39 72
Ֆաքս` (374 10) 54 39 72
Էլ. փոստ` hovhannisyan@ilo.org

Создать бесплатный сайт с uCoz