ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն

 

Մանդատը


ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ/ՀՏՎ) ՄԱԿ-ի հանրային խոսնակն է ինչպես նաև տեղեկատվության հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի համակարգի մասին: Օգտագործելով տպագիր, էլեկտրոնային ու այլ նոր հաղորդակցության միջոցներ` այն խթանում է գլոբալ իրազեկություն և առավել ճանաչողություն ՄԱԿ-ի աշխատանքի մասին: Այն ստեղծվել է 1946 թվականին:

Ներկայիս, կան 63 տեղեկատվական կենտրոններ, ծառայություններ և գրասենյակներ, որոնք մաս են կազմում Հանրային տեղեկատվության վարչությանը: Վերջիններս էական դեր ունեն Կազմակերպության` աշխարհի ժողովուրդներին հասանելի դառնալու գործում և մատուցելու նրանց Միավորված ազգերի կազմակերպության պատմությունը իրենց իսկ լեզուներով:

Թարգմանելով տեղեկատվական նյութերը տեղական լեզուների, ընդգրկելով որոշում կայացնողն երի և կազմակերպելով միջոցառումներ շեշտադրելու հիշարժան օրերի ու դեպքերի հարցերը, օժանդակելով ՄԱԿ-ի տեղական թիմին կատարելու իրենց հաղորդակցական ռազմավարությունները, ՀՏՎ գրասենյակների, ծառայությունների ու կենտրոնների ցանցը այն հիմնական գործիքներն են, որոնց միջոցով ՄԱԿ-ը հրամցնում է իր պատմությունը:

ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը (ՄԱԿ/ՀՏՎ) ստեղծվել է 1992 թ., և այն ՄԱԿ-ի աշխարհասփյուռ 63 կենտրոններից, ծառայություններից ու գրասենյակներից մեկն է:

Բացի իր գլոբալ մանդատից ՀՏՎ Երևանը օգնում է ՄԱԿ-ի տեղական թիմին առաջ տանելու իր աշխատանքը` օժանդակելով երկրին հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին` ՄԱԿ-ի զարգացման աջակցման ծրագրին համահունչ: ՀՏՎ-ն տարածում է տեղեկատվություն մարդու իրավունքների չափանիշերի վերաբերյալ ևս, կազմակերպում տոնակատարություններ նվիրված ՄԱԿ-ի հիշարժան օրերին, ինչպես նաև թեմատիկ ցուցահանդեսներ է պատրաստում ու ապահովում է ՄԱԿ-ի միջոցառումների լուսաբանումը մամուլում:

ՄԱԿ/ՀՏՎ-ն փորձագիտական խորհուրդ ու օժանդակություն է ցուցաբերում ՄԱԿ-ի գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին, ղեկավարում է ՄԱԿ-ի հաղորդակցության աշխատախումμը: Վերջինս նպատակ է հետապնդում միավորել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի ջանքերը` ՄԱԿ-ի նվաճումների մասին տեսանելիություն ապահովելու, ինչպես նաև պատմելու առավել հաջողակ ծրագրերի մասին: Սրանով հիմքեր են ստեղծվում հանրային լայն համագործակցության և օժանդակության համար, որն էլ կարող է առաջնորդել նորանոր նվաճումների:

ՄԱԿ ՀՏՎ-ն աշխատում է սերտորեն համագործակցելով ՄԱԿ-ի տեղական թիմի հետ, իր միջոց առումներին ներգրավելով զանգվածային լրատվամիջոցներին ու ուսումնական հաստատություններին, ազգային ու տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակության խմբերին ու մասնավոր սեկտորին` ՄԱԿ-ի հիմնարար ուղերձները հայ ժողովրդին հասանելու դարձնելու համար:

Լայն հանրությանը առավել մատչելի դառնալու նպատակով ՄԱԿ/ՀՏՎ-ն պատրաստել է ավելի քան 90 թարգմանական ու հայերեն հրատարակություններ և նվիրում է դրանք ՄԱԿ-ի գրասենյակ այցելուներին, բաժանում զանազան միջոցառումների մասնակիցներին, պետական ու ոչ-կառավարական կազմակերպություններին, գրադարաններին ու ուսումնական հաստատություններին և բոլոր հետաքրքրված անձանց: ՄԱԿ/ՀՏՎ աշխատակիցն երը ՄԱԿ-ի այլ հաստատությունների գործընկերների հետ կանոնավոր Բաց դասեր են անցկացնում ուսանողների ու այլ շահագրգիռ խմբերի համար` Երևանում ու մարզերում:

Գրասենյակը հետևում է նաև Սպորտի ու երիտասարդական հարցերի նախարարությանը կից գործող` Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ստեղծած` Հրազդանի, Գյումրիի,Իջևանի, Կապանի ու Արտաշատի երիտասարդական կենտրոնների տարածքում տեղակայված ՄԱԿ-ի անկյունների աշխատանքին: Այս անկյունները տեղական հանրության համար ծառայում են, որպես ՄԱԿ-ի մասին տեղեկատվության աղբյուր, ինչպես նաև երիտասարդական ակտիվությունը խթանելու վայր:

ՄԱԿ ՀՏՎ-ն վարում է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի երկլեզու կայքէջը (www.un.am), որը ծառայում է, որպես տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը Կազմակերպության տեղական և միջազգային գործունեության վերաբերյալ:

Իրենց գործընկերների հետ ՄԱԿ/ՀՏՎ-ն ու ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան երիտասարդների համար կազմակերպում են ՄԱԿ-ի տարբեր մարմինների ՄԱԿ-ի մոդել դերախաղ-խորհրդաժողովներ:

ՀՏՎ երևանյան գրասենյակը աջակցում է նաև Երևանի պետական համալսարանում ու Ազգային գրադարանում գտնվող ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների աշխատանքին: Գրասենյակը պարբերաբար նվիրում նրանց թարմ գրականություն, ինչպես նաև օգնում աշխատակիցների վերապատրաստմանը: Ազգային գրադարանի Շրջիկ գրադարան-ավտոբուսի հետ ՀՏՎ-ն այցելում է հանրապետության տարբեր մարզեր բաշխելով գրականություն ու տեղեկատվություն գրադարանային հանրապետական ցանցի անդամներին ևս:
    

ՀԱՍՑԵ`

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության 
վարչության երևանյան գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 56 02 12
Ֆաքս` (374 10) 56 14 06
Էլ. փոստ` uno.yerevan@unic.org
URL: http://unic.un.org 

Создать бесплатный сайт с uCoz