ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

  

Մանդատը

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) ստեղծվել է 1946 թ., Միավորված ազգերի կազմակերպության կողմից`  Եվրոպայի երեխաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մանդատով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչված է պաշտպանելու Բոլոր երեխաների իրավունքները և հետևել ոլոր կառավարությունների կողմից դրանց իրականացմանը:

Իր աշխատանքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջնորդվում է Երեխայի իրավունքների կոնվենցիայով, որը մարդու իրավունքների վերաբերյալ աշխարհի ամենից լայնորեն ընդունված համաձայնագիրն է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու, յուրաքանչյուր երեխայի համար հավասար իրավունքներ և համայնքային զարգացմանը երեխաների մասնակցությունն ապահովելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում սկսել է աշխատել սկսած 1994 թ.: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բնույթը ժամանակի ընթացքում փոփոխվել է: Այսօր կազմակերպությունը լիովին անցել է զարգացման օրակարգի, օգնելով Կառավարությանը կառուցվածքային և համակարգային բարեփոխումների իրականացման գործում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության առանձնահատուկ ոլորտները Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ռազմավարությունը և գործունեության առանձին ոլորտները որևէ երկրում պայմանավորված են տվյալ երկրում երեխաների իրավիճակով, երկրի ընդհանուր միջավայրով և բոլոր երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործող ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում է Կառավարությանը լուծելու բոլոր երեխաների, հատկապես խոցելի և ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման առկա բացերը: Մեր գործունեության ոլորտները ներառում են վաղ հասակի երեխաների և դեռահասների առողջությունն ու զարգացումը, հիմնական կրթությունը և երեխաների պաշտպանությունը, շեշտը դնելով ինստիտուցիոնալ օժանդակության, սոցիալական քաղաքականության վերլուծության և հանուն զարգացման իրականացվող հաղորդակցության վրա, որը դրական փոփոխություն է առաջացնում արժեքների, վերաբերմունքի և ընկալումների մեջ և բարենպաստ միջավայր է ստեղծում երեխաների իրավունքների իրականացման համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է ապահովել առողջապահական ծառայությունների մատչելիությունը բոլոր երեխաների, այդ թվում դեռահասների համար, առանց բացառության: Օժանդակելով ազգային քաղաքականությունների մշակմանը և ռազմավարական ծրագրերի իրականցմանը, մենք օգնում ենք Կառավարությանը նվազեցնել մանկական մահացությունը երկրում:

Մենք աջակցում ենք ծրագրերի, որոնք ապահովում են երեխաների կրթության իրավունքը և երեխաների վրա ազդող հարցերում նրանց մասնակցության իրավունքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն մասնակցում է երկրի կրթության համակարգի բարեփոխման գործընթացին և խթանում է ներառական և երեխային բարեհարմար դպրոցների ստեղծմանը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը նպատակ ունի մինչև 2015 թ. բոլոր երեխաների համար ստեղծել պաշտպանված միջավայր, իրավական և քաղաքականությունների ամբողջական ծրագիր` երեխաների պաշտպանությունն ապահովելու այնպիսի ոլորտներում, որոնք ընդգրկում են մանկատների և հատուկ դպրոցների երեխաներին, անչափահասների գործերով արդարատության իրականացումը, երեխաների աշխատանքը, երեխաների դեմ ուղղված բռնությունը, երեխաների շահագործումը, սեռային հատկանիշով բռնությունը, ծննդյան գրանցում չունեցող երեխաներին և հաշմանդամությունը:

Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի հիմնել <<ծառայությունների շարունակականություն>>` համակարգ, որտեղ զանազան ծառայություններ մատուցողները գործում են կոորդինացված կերպով` լուծելու երեխաների առջև կանգնած խնդիրները և երեխաներին տրամադրելու սոցիալական պաշտպանության համալիր ծառայություններ:

Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը ձեռք բերելու երեխաների և նրանց ընտանիքների իրավիճակի վերաբերյալ հուսալի և տարբերակված տվյալներ; Պատվիրելով հետազոտություններ և գնահատումներ, ինչպես նաև ներմուծելով տվյալների ստեղծման ու ներկայացման նոր ձևեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ն օգնում է Կառավարությանն ընդունել որոշումներ, մշակել քաղաքականություններ և ռազմավարություններ, որոնք հիմնված են փաստերի վրա:

Սոցիալական քաղաքականությունների և  բյուջեների մշակման ոլորտում մենք գնահատում ենք, թե սոցիալական պաշտպանությունը և սոցիալական ծախսերն ինչպես են օգնում երեխաների աղքատության հաղթահարմանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարոզում է հավասար մոտեցում ՀԶՆ-երին հասնելու գործում, որը նշանակում է առանձնահատուկ ուշադրություն դուրս մղված և խոցելի երեխաների նկատմամբ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2010-2015 թթ. հայաստանյան ծրագրի նպատակն է նպաստել հետևյալ արդյունքներին մինչև 2015 թ. հասնելու համար`


  • Մինչև 2015 թ. ավարտը ազգային և մարզային իշխանությունները կօգտագործեն հուսալի տվյալներ, սոցիալական և բյուջետային վերլուծություն`  խոցելի երեխաների կարիքների բավարարմանն անհրաժեշտ միջոցներ հատկացնելու համար:

  • Մինչև 2015 թ. ավարտը Կառավարությունը կտրամադրի միջոցներ երեխաներին միտված տեղական գործողությունների պլանների իրականացման համար ամբողջ երկրում:

  • Մինչև 2015 թ. ավարտը Կառավարությունը կտրամադրի միջոցներ առնվազն երկու մարզերում լիարժեքորեն գործող շարունակական ծառայություններ իրականացնելու համար:

  • Մինչև 2015թ. ավարտը Կառավարությունը կլուծի 3-18 տարեկան երեխաների համար որակյալ և ներառական կրթության մատչելիության առկա անհավասարությունը և բացերը:

  • Մինչև 2015 թ. ավարտը առողջապահական համակարգը կլուծի այն անհավասարությունը և բացերը,որ գոյություն ունեն մոր և մանկան և դեռահասների առողջության ու սնուցման որակյալ ծառայությունների մատչելիության ոլորտում:

   

 ՀԱՍՑԵ`

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ

ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 01 74, (374 10) 52 35 46
Ֆաքս` (374 10) 54 38 10
Էլ. փոստ` esahakyan@unicef.org
URL:         http://www.unicef.org/armenia

Создать бесплатный сайт с uCoz