Միգրացիայի միջազգային կազմակերպություն

   

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) անդամակցում է ՄՄԿ-ին 1993 թվականից: Երկրում ՄՄԿ գործունեության համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության ստորագրած մի շարք փաստաթղթեր, ներառյալ ՙԻրավունքների և ազատությունների վերաբերյալ համագործակցության պայմանագիրը՚ (1994 թ.) և ՙՓոխըմբռնման հուշագիրը՚ (2001 թ.): Որպես միջկառավարական կազմակերպություն ՄՄԿ-ի հայաստանյան առաքելությունը սերտոր են համագործակցում է ՀՀ Կառավարության հետ և իրականացնում ՀՀ Կառավարության, այդ թվում տարբեր նախարարությունների ու պետական գերատեսչությունների կողմից գերակա ճանաչված ծրագրեր: ՄՄԿ-ը հիմնադրել է իր գրասենյակը Երևանում 1993 թվականին:

Տեխնիկական համագործակցություն միգրացիայի ոլորտում և միգրացիայի կառավարման կարողությունների զորացում

  • Քաղաքականության բարեփոխումներ. Տեխնիկական համագործակցության ծրագրերի միջոցով ՄՄԿ-ը առաջարկում է միգրացիայի և վերջինիս առնչվող հարցերի վերաμերյալ խորհրդատվական ծառայություններ ՀՀ Կառավարությանը` նպատակ ունենալով աջակցել միգրացիոն քաղաքականության և օրենսդրության մշակման, իրականացման և կառավարման գործում, որն ուղղված է անկանոն միգրացիայի կանխմանը, կանոնավոր շահաμեր միգրացիայի դյուրինացմանը և միգրանտների հաշվառման հետ կապված տարբեր հարցերում աջակցության ցուցաբերմանը: ՄՄԿ-ն աջակցում է միգրացիայի կառավարման նոր սերնդի բարեփոխումների իրականացման գործում, որոնք ներառում են կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգի ներդրումը:

  • Կարողությունների զորացում. Փոփոխվող միջազգային միջավայրում միգրացիայի մարտահրավերներին արձագանքման հետևողական քայլերի մշակման առնչությամբ ՀՀ Կառավարության կարիքներին արձագանքելու համար ՄՄԿ-ի տեխնիկական համագործակցությունը ուղղվել է նաև միգրացիայի կառավարման հարցերով զբաղվող և ի հայտ եկող նոր խնդիրների լուծման ուղղությամμ աշխատող պաշտոնատար անձանց կարողությունների զորացմանը: 1993 թ.-ից վեր ՄՄԿ-ը իրականացրել է կարողությունների զորացման լայնածավալ աշխատանք ՄԳ-ի (նախկին ՄՓՎ-ի), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և դրա կազմում գործող ՀՀ Սահմանապահ զորքերի, Ինտերպոլի ՀՀ ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ), ՀՀ Ոստիկանության և դրա կազմում գործող անձնագրերի և վիզաների վարչության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության և նրա հյուպատոսական ծառայությունների, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ գերատեսչությունների համար: Մասնավորապես, ստեղծվել է Սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնը:Ոստիկանության և սահմանապահ զորքերի ծառայողների համար կազմակերպվել են ընդգրկուն ուսուցողական ծրագրեր օրենսդրության, մարդու իրավունքների, ինքնության և ուղևորափաստաթղթերի զննության և խարդախության դեպքերի բացահայտման, մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև անցկացվել են անգլերեն լեզվի և համակարգչային, այդ թվում սահմանային հսկողության և կառավարման տեխնոլոգիաների կիրառման դասընթացներ: ՄՄԿ-ն օժանդակել է ՀՀ Կառավարությանը μոլոր սահմանների հատման հսկիչ կետերում Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ընդլայնման գործում:


Աշխատանքային միգրացիա

Աշխատանքային միգրացիայի ուղղությամμ ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են աշխատուժի շարժերի կարգավորման և աշխատանքային միգրանտների ընտրության, հավաքագրման, մշակութային ուղղորդման, ուսուցման, ուղևորության, ընդունման, ինտեգրման և վերադարձի հարցերում կառավարություններին և միգրնտներին աջակցության ցուցաբերմանը:

2001 թ.-ից ի վեր ՄՄԿ-ը աջակցում է Հայաստանին և ներգրավում նրան միգրացիայի և ապաստանի կառավարման հարցերի շուրջ Հարավային Կովկասի ուղարկող և տարանցիկ երկրների և ԵՄ-ի անդամ պետությունների միջև միջ-տարածաշրջանային երկխոսության (ՙԽմբային՚ գործընթացի) մեջ: Հատուկ ուշադրություն է դարձվել ռեադմիսիայի համաձայնագրերին: ՄՄԿ-ը Զբաղվածության պետական ծառայություն գործակալության հետ ստեղծել է միգրացիոն ռեսուրս կենտրոն, որը հավանական միգրանտներին տրամադրում է անվճար խորհրդատվություն:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար

ՄՄԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարում, և լոբինգի շնորհիվ նպաստել է նրան,որ ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվել է քրեական պատիժ մարդկանց ապօրինի առևտրի համար, վավերացվել են Միավորված ազգերի ՙԱնդրազգային կազմակերպված հանցագործությունների մասին կոնվենցիան՚ և նրա արձանագրությունները, ինչպես նաև մասնակցել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը:

ՄՄԿ-ն իրականացրել է թրաֆիքինգի դեմ պայքարի տաս խոշոր ծրագրեր Հայաստանում, որոնց շրջանակները ներառել են հետազոտություններից և կարողությունների զորացումից սկսած մինչև թրաֆիքինգի զոհերին ուղղակի աջակցության ցուցաբերման և հանրության իրազեկման աշխատանքները:

Հետագա աջակցությունը ներառում է ուժային կառույցներին և սահմանապահ զորքերին մարդկանց առևտրով զμաղվողներին առավել արդյունավետ կերպով հայտնաμերելու, հետաքննելու և պատժելու գործում մասնագիտական փորձառության և գործնական հմտությունների մատուցում:

ՄՄԿ աջակցությամբ և Հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի շրջանակում ներկայումս թրաֆիքինգի թեման ներդրված է դպրոցներում` ավագ դասարաններում դասավանդելու համար: Հայաստանի բոլոր դպրոցներից և արհեստագործական ուսումնարաններից ու քոլեջներից երկուական ուսուցիչ վերապատրաստվել են թրաֆիքինգի թեման դասավանդելու համար, և բոլոր դպրոցները ստացել են դասընթացի համար հրատարակված գրքերը և մյուս ուսուցողական նյութերը: Համայնքային աջակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ՀԿ-երը շարունակաμար կազմակերպում են տեղեկատվության տարածման միջոց առումներ` Հայաստանում թրաֆիքինգի թեմայով կրթության կարևորության վերաբերյալ:

Միգրանտների ինտեգրում

ՄՄԿ-ը նպաստում է ընդունող երկրներում միգրանտների և փախստականների հաջող ինտեգրմանը: Միգրանտների ինտեգրումն ուղղված է տանը և ընդունող երկրում միգրանտների և փախստականների իրավունքների ու պարտավորությունների մասին տեղեկատվության տարածմանը, խորհրդատվության ու հասանելի ծառայությունների մասին տեղեկությունների տրամադրմանը, նրանց արագ և հաջող ինտեգրմանը նպաստող հմտությունների զարգացմանը:

1997 թ. ի վեր ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ՙԻնքնաբավություն և ինտեգրում փոքր ձեռնարկությունների զարգացման միջոցով՚ ծրագրի շրջանակում ՄՄԿ-ը օգնում է անձ անց (այդ թվում ապաստան հայցողներին, թրաֆիկինգի զոհերին, փախստականներին և տեղահանված մարդկանց) միկրովարկային ծրագրերի, այդ թվում միկրո-ձեռնարկատիրական գործունեությանը նվիրված ուսուցման, վարկավորման և աշխատանքի տեղավորման հնարավորությունների միջոցով դառնալ ինքնաμավ: Սրա նպատակն է նվազեցնել շահառուների կախվածությունը մարդասիրական օգնությունից, կրճատել աղքատությունը և ապահովել նրանց արդյունավետ վերաինտեգրումը: Ավելի քան 2200 մարդ անցել է միկրոբիզնեսի կառավարման և բիզնեսի ծրագրման ուսուցում: Տրամադրվել են 4,9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ավելի քան 9000 վարկեր, որոնք նպաստել են 3900 ուղղակի շահառուների, այդ թվում վարկառուների և նրանց աշխատողների, կյանքի բարելավմանը: Աջակցություն են ստացել ավելի քան 2800 ձեռնարկություններ: Այս ծրագրի շահառուներից են նաև 42 իրաքցի փախստականներ և ականների 17 զոհ:

Դյուրինացված տեղաշարժ և վերաբնակեցում

  • Նախահյուպատոսական ծառայություններ (Կանադա). Կանադայի Կառավարությունը ստորագրել է համաձայնագիր ՄՄԿ-ի հետ, որի համաձայն ՄՄԿ-ը տրամադրում է նախահյուպատոսական ծառայություններ Կանադայի Կառավարության ՙՈրակյալ աշխատողների օրինական ներգաղթի ծրագրի՚ շրջանակում օտարերկրյա քաղաքացու վիզա ստանալու համար Մոսկվայում Կանադայի դեսպանատուն դիմող ՀՀ քաղաքացիներին և բնակիչներին: Դիմողները կարող են ստանալ աջակցություն հետևյալի առնչությամբ. ժամանակավոր կացության վիզաներ, աշխատանքի արտոնագրեր, ներգաղթի համար անհրաժեշտ փաստաթղթեր (ներառյալ դիմումների վերաբերյալ խորհրդատվությունը, դիմումների թարգմանությունը, ներկայացումը, ստուգումը և փաստաթղթերի փաթեթի ամբողջական ստուգումը), ժամանակավոր կացության, ուսանողական և աշխատանքի վիզաների դիմումների և վճարների ուղարկում, ներգաղթի համար դիմող անձանց խորհրդատվության տրամադրում և որակյալ աշխատողի կատեգորիային համապատասխանող անձանց ներգաղթի դիմումների և վճարների ուղարկում, ներգաղթի վիզայի դիմումների համար պահանջվող փաստաթղթերի ուղարկում և դեսպանատան կողմից դրանց ստացման մասին ծանուցման տրամադրում դիմող անձանց, անձնագրերի ուղարկում և վերադարձ, դեսպանատան հետ հանդիպման նշանակման հարցում աջակցություն: Վերջին 2 տարվա ընթացքում ՄՄԿ-ն աջակցել է 1500 անձանց:

   

ՀԱՍՑԵ`

Միգրացիայի միջազգային

կազմակերպության
հայաստանյան առաքելություն
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 56 92, 58 37 86
Ֆաքս` (374 10) 54 33 65
Էլ.փոստ` iom@iom.int
URL:        http://www.iom.int

Создать бесплатный сайт с uCoz