ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Հայ Առաքելական Եկեղեցի (պաշտոնական անունը`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի), Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի — աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը, որ պատկանում է Արևելյան (Օրիենտալ) ուղղափառ եկեղեցիների խմբին: Կենտրոնը` Հայաստան, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի վանք (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):

Կառուցվածք


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։

Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝

1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 

2. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն,
3. Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, 

4. Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։

Բացի նվիրապետական այս չորս աթոռներից աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները: Թեմերի մեծագույն մասը, ինչպես օրինակ  ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում,   Արգենտինայում,  Բրազիլիայում,  Ավստրալիայում   և այլուր, գործում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի,Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։

Հայոց եկեղեցու հիմնադրումը


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, ասորական, հունական որոշ աղբյուրներ), սակայն առկա տեղեկություններն էլ բավարար են պատմական եղելությունների ամբողջական պատկեր ստանալու համար:Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից  Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։

 Թադեոս առաքյալ


 

Բարդուղիմեոս առաքյալ


 

Ըստ հայկական աղբյուրների Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի իշխանության օրոք` դարձի բերելով բազմաթիվ հայերի (Ոսկյանք և Սուքիասյանք) և անգամ  Սանդուխտ  արքայադստերը: Սանատրուկի հրամանով քրիստոնյաների դեմ սկսված հալածանքների արդյունքում շուրջ 66թ. Արտազ գավառում նահատակվում են Սանդուխտ կույսն ու Թադեոս առաքյալը: Բարդուղիմեոս առաքյալը ութ պարսիկ հետևորդների հետ Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում և ըստ ավանդության Արտաշատումհանդիպում է ունեցել Թադեոս առաքյալի հետ: Քարոզելով նախ Գողթնում, ապա Հայաստանի կենտրոնական շրջաններում` Բարդուղիմեոսը Անձևացյաց գավառումհիմնել է Հոգեաց վանքը, ուր զետեղել է Երուսաղեմից իր հետ բերած Աստվածամորպատկերը: Բարդուղիմեոսի  քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք` Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը` Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին, որոնք ևս նահատակվել են Սանատրուկի հրահանգով: 68թ. թագավորի հրամանով սպանվում է նաև Բարդուղիմեոս առաքյալը:

Հայոց եկեղեցու ձևավորումը 1-3-րդ դարերում


Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունըաստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ: Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսի առաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները: Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոյենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար: Նպաստող հանգամանք էր նաև Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և  Զարեհավանում հրեական համայնքների գոյությունը. քրիստոնեության առաջին քարոզիչները իրենց գործունեությունը սկսում էին հենց այդ համայնքներից:

197թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին: Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ: Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196թթ), Խոսրով Ա (196-216թթ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների: Սրանց մասին նկարագրություններ են առկա Կապադովկիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի (230-268թթ) «Եկեղեցու հալածանքների պատմությունը» գրքում: Եկեղեցական պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին հիշատակում է նաև ապաշխարողական մի նամակ` «ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն է Մերուժանը»: Այս նամակի հեղինակը ըստ Եվսեբիոսի 3-րդ դարի Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսն էր: Համաձայն պատմական մի քանի տեղեկությունների` առաքելական քարոզչությունից հետո հայաստանում հիմնվում են եպիսկոպոսական մի քանի աթոռներ (Գողթն, Արտազ կամ Աշտիշատ), որոնց եպիսկոպոս առաջնորդներն են եղել`

  • Զաքարիա հայրապետը (68-72թթ)

  • Զեմենտոս հայրապետը (72-76թթ)

  • Ատրներսեհ հայրապետը (77-92թթ)

  • Մուշե հայրապետը (93-123թթ)

  • Շահեն հայրապետը (124-150թթ)

  • Շավարշ հայրապետը (151-171թթ)

  • Ղևոնդիոս հայրապետը (172-190թթ)

  • Մերուժան հայրապետը (240-270թթ)

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

Tiridates III of Armenia-Baptism.jpg

301թ.-ին Հայոց Տրդատ Գ Մեծ (287-330թթ) արքայի օրոք և  Գրիգոր Ա Պարթև Լուսավորչի (302-326) ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: Համաձայն պատմիչների` Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը` Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի: 287թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Հայաստան է գալիս հոր գահը վերադարձնելու` նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը` դառնալով արքայի հավատարիմ զինակիցը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն: Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի: Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (խոր վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13/14 տարի: Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար: Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է. «Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու»: Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի` Հռիփսիմեի սպանությունն էր: Վերջինս քարկոծվելով սպանվել էր` արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար: Շուտով Տրդատի քույրը` Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային: Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը: Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում: Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը: Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Հայոց Եկեղեցին Գրիգոր Լուսավորչ հաջորդների օրոք

Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական պաշտոնում փոխարինում է որդին` Արիստակես հայրապետը, ով եպիսկոպոս լինելով` 325թ. որպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ մասնակցել էր նաև Նիկիայի Առաջին Տիեզերաժողովին` իր հետ բերելով ժողովի կանոններն ու հավատո հանգանակը: Հեթանոս իշխանների դեմ պայքարելու արդյունքում Արիստակեսը դավադրաբար սպանվում է: Նույն բախտին են արժանանում նաև նրա եղբայրը` հաջորդ հայրապետը` Վրթանեսը, և վերջինիս որդին` Հուսիկ Ա հայրապետը: Հուսիկ կաթողիկոսի թոռի` Ներսես Ա Մեծի կաթողիկոսության շրջանը նշանավորվեց Հայոց Եկեղեցու բարենորոգչությամբ. 353թ. Աշտիշատում գումարվեց Հայոց Եկեղեցու առաջին ազգային եկեղեցական ժողովը, որի ժամանակ ընդունվեցին, ապա կյանքի կոչվեցին դավանաբանական, կազմակերպչական, բարեսիրական ուղղվածության մի շարք որոշումներ: Այս ժողովի ընթացքում ևս մեկ անգամ մերժվեց ու նզովվեց արիոսականությունը:

St sahak partev.jpg

Սահակ Պարթև 

Mesrob Mashtots 1885.jpg
Մեսրոպ Մաշտոց

Հայոց Եկեղեցու ոսկեդարը մեկնարկեց 5-րդ դարի սկզբով, երբ Ներսես Մեծի որդու` Սահակ Ա Պարթև կաթողիկոսի, Մեսրոպ Մաշտոց վարդապետի ջանքերով և Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ ստեղծվեցին հայոց գրերը: Գրերի գյուտը հզոր զենք դարձավ Հայոց եկեղեցու և պետականության պահպանման համար, ինչպես նաև խթան հանդիսացավ եկեղեցական-ծիսական, գրական, մշակությաին կյանքի հարստացման ու աշխուժացման համար: Սահակ կաթողիկոսից հետո վերջնականապես դադարեց կաթողիկոսական գահի` Լուսավորչի տոհմին պատկանելը: 5-րդ դարի երկրորդ կեսին զրադաշտական Սասանյան Պարսկաստանի կրոնական ձուլման քաղաքականության դեմ ժողովրդական ընդվզումը վերաճեց Վարդանանց և Վահանանց պատերազմների, որոնց ժամանակ իր ազգանվեր ծառայությունն է մատուցել նաև Հայ Առաքելական եկեղեցին: Արդյունքում երկու կաթողիկոսներ` Հովսեփ Հողոցմեցին (440-452) և Գյուտ Արահեզացին (461-479) հալածվեցին Պարսից կառավարության կողմից: Հարաբերական խաղաղություն հաստատվեց Հովհան Ա Մանդակունի (479-490) և Բաբկեն Ա Ոթմսեցի (490-516) կաթողիկոսների օրոք: 506թ. Բաբկեն կաթողիկոսը հրավիրեց Դվինի Ա եկեղեցական ժողովը, որին մասնակցում էին նաև Հայոց Եկեղեցու վերագահությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիները:

Դվինի ժողովում առաջին անգամ քննության առնվեց 451թ. գումարված Քաղկեդոնի 4-րդ Տիեզերաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերն ու ընդունած քրիստոսաբանական բանաձևը (Ավարայրի ճակատամարտիև անկայուն քաղաքական դրության պատճառով ժողովին Հայաստանից ներկայացուցիչ չէր մասնակցել): Դվինի ժողովը հիմնովին մերժել է Քաղկեդոնի որոշումները` դրանք համարելով առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներին հակասող: Քաղկեդոնի ժողովը որպես ներքին նպատակ ուներ նաև մեծացնել Բյուզանդիայի ազդեցությունը արևելքի Քրիստոնյա ժողովուրդների վրա, զրկել նրանց մշակութային և դավանաբանական ինքնուրույնությունից: 554թ. Դվինում գումարվեց 2-րդ ժողովը որը ևս մեկ անգամ բացեիբաց նզովեց Քաղկեդոնի ժողովը և խզեց հարաբերությունը Բյուզանդական եկեղեցու հետ: Պապ թագավորի ժամանակ ձեռք բերած վարչական անկախությունից հետո 6-րդ դարում Հայոց եկեղեցին վերջնականապես դավանապես զատվեց բյուզանդական եկեղեցուց` ընդունելով միայն առաջին 3 տիեզերական ժողովները: Այսուամենայնիվ Բյուզանդիան (հատկեպես Հայաստանի`Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև 2-րդ բաժանումից հետո) չէր դադարում ձուլման քաղաքականություն տանել: Մորիկ կայսեր վարած քաղաքականության արդյունքում 608թ. Վրաց եկեղեցին բաժանվեց Հայոց Եկեղեցուց` ընդունելով քաղկեդոնականությունը: Հայաստանը քաղկեդոնականացնելու և Հայոց Եկեղեցուն մոնոֆիզիտություն պարտադրելուն ուղղված ջանքեր էին ներդնում նաև Հերակլ, ապա Կոստանդ Բ կայսրերը, սակայն քաղաքական պատեհությամբ պայմանավորված` միավորման որոշումները այդպես էլ կյանքի չեն կոչվում: Դրան մեծ արգելք են հանդիսանում նոր թափ ստացած արաբական արշավանքները:

 

Հայ Առաքելական Եկեղեցին արաբական տիրապետության շրջանում


7-րդ դարի սկիզբը վտանգավոր էր Հայ ժողովրդի և եկեղեցու համար ոչ միայն Բյուզանդիայի դավանական ճնշումների պատճառով, այլ նաև Պարսկական պետության անկման: Շուրջ 2 տասնամյակ Հայաստանը արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմ էր: Միայն Գրիգոր Մամիկոնյանի (661-684) կառավարման շրջանում էր, որ Հայոց Եկեղեցին հնարավորություն ստացավ փոքր-ինչ շունչ քաշելու: Սրա վառ ապացույցը եղան մի շարք եկեղեցիների կառուցումները իշխանական տների կողմից: Հայրապետական ակտիվ գործունեությամբ աչքի ընկան Կոմիտաս Ա Աղցեցի (615-628թթ), Ներսես Գ Տայեցի (641-661) կաթողիկոսները: 8-րդ դարի սկզբին, սակայն, արաբական արշավանքները աղետալի իրավիճակ են ստեղծում Հայաստանում` առիթ դառնալով Հայոց եկեղեցու մի քանի դար տևած ամլության: Աքսորի է ենթարկվում Սահակ Գ Ձորափորեցիկաթողիկոսը (677-703), Հայաստան են ներխուժում պավլիկյան և թոնդրակյան աղանդները: 717թ. Հայ Եկեղեցու հովվությունը ստանձնում է Հովհան Օձնեցի հայրապետը, ով ոչ միայն համառ պայքար է մղում աղանդների դեմ, այլ 720թ. գումարելով Դվինի վերջին եկեղեցական ժողովը` կյանքի է կոչում կենցաղվարական, ամուսնական, ծիսական-արարողական և այլ հերցերի առնչվող 32 կանոններ: 726թ. Օձնեցու ջանքերով գումարվում է Մանազկերտի ժողովը, որը նպատակ ուներ համագործակցության եզրեր գտնել հակաքաղկեդոնական 2 եկեղեցիների` Հայոց եկեղեցու և Ասորական եկեղեցու միջև: Հովհան Օձնեցուց (717-728թթ) հետո մինչև 9-րդ դարի կես` Բագրատունյաց իշխանության  հաստատումը  Հայաստանում, Հայ Եկեղեցու պատմության մեջ աչքի ընկնող դեպքեր ու դրվագներ չեն հանդիպում:

 

Հայոց Եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում

9-րդ դարի 2-րդ կեսին` Զաքարիա Ա Ձագեցի (855-876թթ.) և Գևորգ Բ Գառնեցի (877-897թթ.) կաթողիկաոսների օրոք Բագրատունիների գլխավորությամբ թոթափվեց արաբական լուծը` վերականգվելով պետության և Եկեղեցու անկախությունը: Այսուհանդերձ արաբական ճնշումները Հայոց եկեղեցու և կաթողիկոսության վրա շարունակվում էին. այսպես` գերության մեջ է հայտնվում Գևորգ Գառնեցի կաթողիկոսը, հալածվում և նեղություններ է կրում Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչ կաթողիկոսը (898-929): Արաբական գերիշխանության աստիճանական անկմանը զուգահեռ դարձյալ մեծանում է Հայոց Եկեղեցին դավանական կախվածության մեջ գցելու Բյուզանդիայի հավակնությունը: Կոստանդնուպոլսի Փոտ պատրիաիքը առաջրկում է միավորել 2 եկեղեցիները: Այս առաջարկի առթիվ 862թ. Շիրակավանում ժողով է գումարվում, որը մերժում է քաղկեդոնականների այս առաջարկները: Բյուզանդիան այնուհետ ձեռնամուխ է լինում Հայոց Եկեղեցու մեջ պառակտում մտցնելուն և սկսում է հալածել հայ հոգևորականներին: Առաջ են գալիս մի շարք հակաթոռ կաթողիկոսություններ, անընդհատ տեղափոխվում է կաթողիկոսական նստավայրը: Այսքանով հանդերձ 10-րդ դարի վերջը և 11-րդ դարի սկիզբը Անիի թագավորության համար նշանավորվում են հոգևոր-մշակութային կյանքի վերելքով. հիմնվում են դպրոցներ, մատենադարաններ, մեծաքանակ եկեղեցիներ և վանքեր (Կամրջաձոր, Դպրեվանք, Հոռոմոս, Սանահին, Հաղպատ), ի հայտ են գալիս եկեղեցական ակնառու դեմքեր (Հովհաննես Կոզեռն, Ստեփանոս Ասողիկ, Սարգիս Անեցի, Անանիա Սանահնեցի, Արիստակես Լաստիվերցի, Հովհաննես Սարկավագ Վարդապետ): 1019թ. Հայոց կաթողիկոս է նշանակվում Պետրոս Ա Գետադարձը(1019-1058թթ.), որի օրոք սկիզբ է առնում Բագրատունյաց պետության ճգնաժամը: Իր ծրագրերը և հույսերը կապելով Բյուզանդիայի հետ` կաթողիկոսը անկման է տանում նաև Հայոց Եկեղեցին: 1045թ. Բյուզանդիայի վարած քաղաքականության, պետության և եկեղեցու անհեռատես քայլերի արդյունքում Բագրատունյաց թագավորությունը փլուզվում է: Աննախադպ հալածանքներ են սկսվում Հայ Եկեղեցու դեմ, բանտարկվում և տանջանքների է ենթարկվում Պետրոս Գետադարձին հաջորդած Խաչիկ Բ Անեցի (1058-1065) կաթողիկոսը, որի մահից հետո Բյուզանդիան միառժամանակ արգելում է Հայ Եկեղեցուն կաթողիկոս ընտրել: Ստեղծված ծայրահեղ վիճակում 11-րդ դարի վերջում կաթողիկոսական Աթոռը տեղափոխվում է ավելի անվտանգ վայր` Կիլիկիա:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայում


1080թ. նախկին բագրատունյաց թագավորության վերջին ժառանգ Գագիկի ազգականներից Ռուբենը իր իշխանական տարածքներին միացնելով դաշտային Կիլիկիան` հիմնեց Կիլիկիայի հայկական իշխանությունը: 1198թ. այդ իշխանությունը վերջնականապես հաստատվեց որպես թագավորություն և գոյատևեց մինչև 1375 թվականը: Հայոց քաղաքական կենտրոնը Կիլիկիա տեղափողելուն զուգահեռ տեղափոխվեց նաև Կաթողիկոսական աթոռը. Հայոց Եկեղեցին Կիլիկիայի տարածքում գոյատևեց 1062-1441թթ: Այսուամենայնիվ բուն Հայաստանում ևս չկորսվեց հայ հոգևոր կյանքը: Համախմբվելով Սանահինում,Հաղպատում, Սյունիքում և  Խորանաշատում` Հայաստանի հոգևորականները ձևավորում են Արևելյան վարդապետների խումբը: Մինչև Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսական աթոռի վերջնական հաստատումը Կիլիկիայում, հաստատվել էին երեք հակաթոռ կաթողիկոսություններ Հոնում, Մարաշում և Տարսոնում: Դեռևս Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի (1066-1105թթ) կենդանության օրոք` 1081թ. Անիում աթոռակից կաթողիկոս է նշանակվում Բարսեղ Ա Անեցին (1105-1113թթ): Այս նշանակումը եղել էր Գրիգոր Վկայասերի համաձայնությամբ, քանի որ Վկայասերը երկարատև բացակայում էր Հայաստանից` շրջելով և հավաքագրելով սրբերի վարքեր և վկայաբանություններ: Բարսեղի ջանքերով վերացվում են Կիլիկիայի հակաթոռ կաթողիկոսությունները, իսկ արդեն Վկայասերի մահվանից հետո Բարսեղ Անեցին հաստատվում է Քեսունի Կարմիր վանքում: Բարսեղ Անեցուց հետո Հայոց Կաթողիկոս է ձեռնադրվում 20-ամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166թթ.): Երիտասարդ կաթողիկոսի ընտրությունը պատճառ է դառնում հայոց ամենաերկարակյաց հակաթոռ կաթողիկոսության` Աղթամարի (1113-1895) հիմադրման համար: Գրիգոր կաթողիկոսի դեմ բողոքելով` Աղթամարի կաթողիկոս է ինքն իրեն հռչակում Աղթամարի Դավիթ եպիսկոպոսը, ում կաթողիկոսությունը միանգամից մերժվում է: Ելնելով քաղաքական իրավիճակից` 1116թ. Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսը Կարմիր վանքից տեղափոխվում է Ծովք, սակայն այստեղ էլ ապահով չլինելով` վերջնականապես հաստատվում էՀռոմկլայում` հընթացս մի քանի անգամ անհաջող փորձ անելով աթոռը վերահաստատել Անիում: Հռոմկլայում Հայոց կաթողիկոսական աթոռը մնում է մինչև 1292թ-ը: Գրիգոր Պահլավունուց հետո Հայոց եկեղեցու ղեկավարումը ստանձնում է նրա եղբայրը` Ներսես Դ Կլայեցի Պահլավունին (Ներսես Շնորհալի, 1166-1173), ով Հայ Եկեղեցու պատմության ամենաբազմերախտ հայրապետներից էր: Շնորհալին պատմությանը հայտնի է ոչ միայն իր բեղուն գրիչով` որի տակից դուրս են եկել մի շարք աստվածաբանական աշխատություններ և ծիսադավանական հարցերի առնչվող գործեր, այլ նաև քաղաքական ակտիվ գործունեությամբ: Ի հակակշիռ այդ ժամանակաշրջանում դարձյալ գլուխ բարձրացնող բյուզանդական ձուլման քաղաքականության` Ներսես Հայրապետը նամակագրություն է սկսում Մանուել Կոմնենոս կայսեր հետ` ճիգեր անելով ամեն պարագայում պահպանել Հայոց եկեղեցու ամբողջականությունն ու վարդապետական անաղարտությունը: Արդեն հաջորդ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի (1173-1193թթ) օրոք` 1179թ. Հռոմկլայում մեծ եկեղեցական ժողով է գումարվում, որտեղ Արևելյան վարդապետների անզիջում կողմնորոշման շնորհիվ մերժվում են Մանուել կայսեր առաջարկները (սրան նպաստում է նաև 1080թ. կայսեր մահը): Միևնույն ժամանակ Հայոց եկեղեցուն սկսում է այլ վտանգ սպառնալ. Խաչակրաց արշավանքներին զուգահեռ Կիլիկյան Հայաստանում քաղաքական աջակցություն գտնելու համար նախարարական տները հայացքները դարձնում են դեպիԿաթոլիկ եկեղեցին:

 

Ունիթորական շարժումը Հայոց Եկեղեցում


12-14-րդ դարերում Հայոց եկեղեցին առաջին անգամ սերտ հարաբերությունների մեջ մտավ Հռոմեակաթոլիկ եկեղեցու հետ: Այս փոխհարաբերությունը մեծապես կապված էին Կիլիկիայի տարածքում և հարակից շրջաններում խաչակրաց արշավանքների արդյունքում ձևավորված արևմտյան մի շարք նախարարությունների ձևավորմամբ, Կիլիկյան թագավորության քաղաքական և տնտեսակն անկայուն դրությամբ: Ցանկանալով ստանալ Արևմուտքի` հետևաբար և Հռոմեական եկեղեցու օժանդակությունը` որոշ հայ քաղաքական և հոգևոր գործիչներ` պատրաստ էին գնալ զիջումների անգամ հոգևոր-դավանաբանական հարցերում: Այս հաշվի առնելով Կաթոլիկ եկեղեցին այդ դարերի ընթացքում մշտապես առաջ էր քաշում եկեղեցիների ունիայի (միավորման) խնդիրը` հիմնականում պնդելով 2 դավանական զիջում`

  • Հաղորդության գինուն ջուր խառնել

  • Սուրբ Ծնունդը հունվարի 6-ի փոխարեն նշել դեկտեմբերի 25-ին:

Խաչակիրների 3-րդ արշավանքի ժամանակ Հռոմի Կղեմես 3-րդ պապի խնդրանքով Կիլիկյան Հայաստանը ի դեմս Լևոն թագավորիմեծապես օժանդակեց խաչակիրներին, ինչի համար Լևոնը 1195թ. Գերմանիայ Սրբազան թագավորության կայսր Հենրիխ 4-րդի կողմից ճանաչվեց Կիլիկիայի թագավոր, իսկ 1196թ. թագ ստացավ Ալեքս 3-րդից: Լևոնը պարտադիր կերպով ձգտում էր թագադրվել Արևմուտքի կողմից, սակայն կաթոլիկ եկեղեցին թագադրման արարողություն չէր ցանկանում իրականացնել այլադավան արքայի վրա, ինչի համար Կիլիկիա է ուղարկվում Պապի պատվիրակ Կոնրադոս կարդինալը` առաջարկով միավորել Հայ և Լատին եկեղեցիները: Լևոնը ժողով է գումարում այդ հարցը քննարկելու համար, սակայն ժողովը իսպառ մերժում է կարդինալի առաջարկը` զիջման գնալով այլ կետում. 1198թ. հունվարի 6-ին Կոնրադոս Կարդինալը իրականացրեց Լևոնի թագադրումը, իսկ Գրիգոր Զ Ապիրատ (1194-1203թթ.) կաթողիկոսը` օծման արարողությունը (օծումը կատարվեց հայերենի թարգմանած լատին ծիսակարգի համաձայն): Ունիթորական ձգտումները շարունակվեցին նաև Հեթում արքայի և Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի օրոք (1221-1267թթ.), երբ Հայ Առաքելական Եկեղեցուն առաջարկվեց ընդունել Ֆիլիոքվեիվարդապետությունը: Կոնստանդին կաթողիկոսը 1251թ. Սսում ժողով է գումարում հարցը քննարկելու համար, սակայն ժողովականների հետ ընդհանուր հայտարարի չգալով ստիպված է լինում դիմել նաև Արևելյան վարդապետներին: Քանի որ այս վարդապետությունը մինագամայն նոր էր և անծանոթ, դրա պատասխանը երկար ժամանակ հապաղում էր: Լատին եկեղեցին, սակայն, շարունակում էր իր պատվիրակներին ուղարկել` Կիլիկիա` նպատակ ունենալով զրկել ինքնուրույնությունից Հայոց Եկեղեցին: Այս գործընթացին բավական նպաստում էին նաև կաթոլիկների հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունեցողԳրիգոր Է Անավարզեցի (1293-1306թթ) կաթողիկոսը և Հեթում Բ թագավորը, որոնց ջանքերով ինչ-ինչ փոփոխություններ և մուծումներ եղան ծեսի մեջ: Ընդդիմանալով սրան` Արևելյան վարդապետները` Սյունյաց մետրոպոլիտության առաջնորդությամբ զգաստության են կոչում Գրիգոր կաթողիկոսին: Հաշվի առնելով շրջակա մահմեդական երկրների սպառնալից ընթացքը` Գրիգոր Անավարզեցին արդարացնում էր իր քայլերը նարանով, որ Հռոմը և Բյուզանդիան քրիստոնյա երկրներ էին, քիչ ավելի վտանգավոր քան մահմեդականները: Կարճ ժամանակ հետո հասկանալով, որ ոչ Հռոմը ոչ Բյուզանդիան չեն պատրաստվում օժանդակել Կիլիկյան թագավորությանը, կաթողիկոսը մեկուսացավ գործունեությունից, ապա թագավորի կողմից աքսորի ենթարկվեց` Հռոմի հետ միավորման գրությունը չստորագրելու համար: 1307թ. Լևոն արքան Սսում գումարեց 7-րդ ժողովը, որին մասնակից էին 43 եպիսկոպոսներ և Կիլիկիայի մի շարք իշխաններ: Լևոնը ժողովականներին ներկայացրեց զիջումներով ու դավանական լուրջ փոփոխություններով մի գրություն, որն իբր գրել էր Գրիգոր Անավարզեցին: Զիջումները ժողովականների մեծամասնության որոշմամբ ընդունվեցին` ընդդիմության արժանանալով Արևելյան վարդապետների կողմից: Միայն այն ժամաակ, երբ լիովին պարզ դարձավ Լատին եկեղեցու անպատրաստակամությունը Կիլիկիային օգնելու (մանավանդ որ Եգիպտոսի Մամլուքները անխնա ասպատակում էին Կիլիկիան) 1361թ. Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372թթ) կաթողիկոսը գումարեց Սսի 8-րդ ժողովը և չեղյալ համարեց ամեն տեսակ փոփոխություններն ու մուծումները: 1375թ. մամլուքների արշավանքների արդյունքում ի վերջո դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի Հայոց թագավորությունը: Հասունանում էր կաթողիկոսական աթոռը ավելի ապահով վայր` բուն Հայաստան տեղափոխելու գաղափարը:

 

Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային կյանքը Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանում


Չնայած քաղաքական դաշտի վայրիվերումներին, միավորման համար այլ եկեղեցիների վարած քաղաքականությանը, հոգևոր մշակութային կյանքը Կիլիկիայում և Հայոց Եկեղեցում տվել է իր լավագույն պտուղները` որակվելով որպես «արծաթե դար»: Այս շրջանում կառուցվել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, վարդապետարաններ ու համալսարաններ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել արվեստի, գիտության ու մշակույթի անկրկնելի արժեքներ: Թորոս Ռոսլինի գլխավորությամբ զարկ է տրվում մանրանկարչական արվեստի կատարելագործմանը: 13-րդ դարի սկզբներին աշխուժանում է կյանքը նաև բուն` Հյուսիսային Հայաստանում: Զաքարյան իշխանական տան ջանքերով ազատվելով մահմեդական գերիշխանությունից` Հայաստանը հնարավորություն է ստանում մշակութային վերելք ապրելու, ինչի արդյունքում կարճ ժամանակ հետո հիմնվում են Սանահինի ևՀաղպատի վանքերն ու վարդապետարանները, Գլաձորի համալսարանը, Որոտնավանքն ու Տաթևի վանքը և այլն: Այս դարաշրջանում Հայոց Եկեղեցում գործունեություն են ծավալում այնպիսի հայտնի գործիչներ ինչպիսիք են Ներսես Շնորհալին,Հակոբ Ա Կլայեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մխիթար Գոշը և այլք:

 

Կաթողիկոսական Աթոռի վերահաստատումը Էջմիածնում

Կիլիկիայում թագավորության անկումից հետո Հայոց եկեղեցու առաջ ծառացան մի շարք խնդիրներ. ստեղծված հոգևոր-մշակութային ճգնաժամը, տնտեսական և քաղաքական անելանելի դրությունը անհնար էին դարձնում Եկեղեցու ազատ և նպատակաուղղված գործունեությունը: Հաշվի առնելով այս հանգամանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչները 13-րդ դարի վերջից սկսած քայլեր են ձեռնարկում հայրապետական աթոռն ավելի ապահով ու նպաստավոր վայր տեղափոխելու համար: Արդեն 15-րդ դարի սկզբին երբ բուն Հայաստանում կարակոյունլու Ջհանշահի իշխանությունը հաստատվեց, համեմատաբար խաղաղ ու նպաստավոր իրադրություն ստեղծվեց և հնարավորություն առաջ եկավ կաթողիկոսությունը հաստատել իր նախնական վայրում` Սուրբ Էջմիածնում: Այս որոշումը կայացվեց դեռևս Կիլիկիայի Գրիգոր Թ Մուսաբեկյանց կաթողիկոսի կենդանության օրոք, նրա համաձայնությամբ: 1441թ. Համբարձման տոնի օրը Թովմա Մեծոփեցու և Հովհան Հերմոնեցու  ջանքերով Վաղարշապատում ժողով գումարվեց 700 եպիսկոպոսների մասնակցությամբ, վիճակ գցվեց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնն ընկավ Կիրակոս Վիրապեցուն (1441-1443թթ), ով փաստորեն դարձավ գոյություն ունեցող հայկական բոլոր կաթողիկոսությունների, նվիրապետական աթոռների և թեմերի գլուխը: Կարճ ժամանակ հետո`1446-ին, Կիլիկիայում Կարապետ Եվդոկացին կաթողիկոս օծվեց` ինքն իրեն Սսի կաթողիկոս հայտարարելով, ինչով վերականգնվեց Սսի Կիլիկյան կաթողիկոսությունը: Կարճ ժամանակ հետո` 1461-ին հիմնվեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը: Վաղարշապատը կրկին դարձավ համայն հայության հոգևոր կենտրոնը, Սուրբ Էջմիածինը` պետականությունից զրկված, աշխարհով սփռված հայ ժողովրդի հոգևոր և ազգային-քաղաքական կենտրոնը: Այս վերջին հանգամանքը չափազանց կարևոր էրՊարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի հայահալած ու զավթողական նպատակների պայմանում: Հայոց Եկեղեցու կենտրոնը` Վաղարշապատը, գտնվում էր Պարսկաստանի իշխանության տակ և զրկված էր ինքնավարությունից: Արդյունքում 15-16-րդ դարերում Հայոց Եկեղեցին դարձյալ մութ ու լճացած տարիներ է անցկացնում, երբ ներսում ձեռքից ձեռք էր խլվում կաթողիկոսական աթոռը, իսկ արտաքին քաղաքականությամբ Պարսկաստանն ու Թուրքիան պառակտում և թոլացնում էին Հայոց Եկեղեցին ու Հայաստանը: Միայն 17-րդ դարասկզբին` Մովսես Գ Տաթևացի (1629-1632թթ), Փիլիպոս Ա Աղբակեցի (1632-1655թթ.),Հակոբ Դ Ջուղայեցի (1655-1680թթ) կաթողիկոսների օրոք Հայ Առաքելական եկեղեցու ներքին կայնքը, նյութական վիճակը, ազգային-եկեղեցական, հոգևոր-մշակութային կյանքը սկսեցին վերելք ապրել: Կարգավորվեցին հարաբերությունները Պարսկական արքունիքի, նվիրապետական աթոռների հետ: Հիմնվեցին մի շարք դպրոցներ ու կրթական հաստատություններ Սյունիքում,Վաղարշապատում, Վանա լճի կղզիներում, Նոր Ջուղայում[9]: Վերազարթոնքը շարունկվեց նաև հաջորդ կաթողիկոսներ Եղիազար Ա Այնթափցու (1691-1705թթ.), Ղազար Ա Ջահկեցու (1737-1751թթ.), Հակոբ Ե Շամախեցու (1795-1763թթ., այս հայրապետը առաջիններից էր, ով սկսվեց զբաղվել Հայաստանը օտար լծից ազատելու գործով) օրոք: Դարաշրջանի ամենաբեղուն հայրապետներից էր Սիմեոն Ա Երևանցին (1763-1780թթ.), ով աշխատանքներ տարավ հայոց Եկեղեցու կալվածքները վերադարձնելու, հոգևոր կյանքը աշխուժացնելու և ծիսական կայնքի մեջ բարեձոխումներ

Создать бесплатный сайт с uCoz