Շ Ի Ր Ա Կ Ի  Մ Ա Ր Զ


Որպես վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը կազմվել է 1995-ի դեկտեմբերի 4-ին և ներառում է իր մեջ Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի ու Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները։ Տարածությունը 2681 կմ/քառ., բնակչությունը` 358 հազար, ունի 119 համայնք, 131 գյուղական բնակավայր (1997-ի հունվար)։ Մարզի մեջ են մտնում Գյումրի, Արթիկ և Մարալիկ քաղաքները։ Մարզկենտրոնն է Գյումրին։ 

 

Գյումրի քաղաք

Գյումրի քաղաքը (1924-1990թթ.՝ Լենինական) գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից շուրջ 1550 մ է: Այն բնակչության թվաքանակով և իր նշանակությամբ շարունակվում է համարվել Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք: Քաղաքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Բնակչության թվաքանակը 2003թ.ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 150.917 մարդ:
Գյումրին մինչ երկրաշարժը հանդիսացել է խոշոր արդյունաբերական կենտրոն: Այստեղ զարգացած են եղել սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը և մետաղամշակումը: Քաղաքը, ինչպես նախկինում, հանդիսանում Է կարևորագույն տրանսպորտային հանգույց: Գյումրի քաղաքի ուրույն դիրքն ու նշանակությունը ՀՀ տնտեսությունում վերականգնելու համար դեռևս խոչընդոտներ են հանդիսանում երկրաշարժից մնացած հազարավոր անօթևան ընտանիքները, ավերածությունները, աղքատությունը և ներդրումային ներքին ներուժի ձևավորման համար անհրաժեշտ ոչ բարենապաստ այլ գործոնները:

Սպիտակյան երկրաշարժից քաղաքում ավերվեց շուրջ 1600 հազ.մ2 բնակելի մակերես: Հետերկրաշարժյան ժամանակահատվածում՝ 1989-2001թթ-ին քաղաքում հաջողվել է վերականգնել 998.6 հազ.մ2 բնակմակերես: 2003թ. ամրացվել Է 20.6 հազ.մ2,կառուցվել է 2600 բնակարան: Միաժամանակ վերականգնվել են նաև սոցիալ-֊մշակութային նշանակության օբյեկտներ:

2003թ. քաղաքում գործել են 49 արդյունաբերականի 28 շինարարական, 10 տրանսպորտային, 120 ծառայություններ մատուցող և 489 մանրածախ առևտրի օբյեկտներ:

Հարուստ պատմամշակույթային ավանդույթներով Գյումրի քաղաքում 2003թ. գործել են 2 թատերային և 2 համերգային կազմակերպություններ, այդ թվում հայտնի դրամատիկական թատրոնը, 3 թանգարան և այլն: Քաղաքում գործող 3 հեռուստառադիո-ընկերություններ հեռարձակումներ են իրականացրել քաղաքի և մարզի տարածքի համար: Քաղաքում գործել են նաև 57 հանրակրթական, 9 երաժշտական և արվեստի, 31 մարզական դպրոցներ, 7 պետական և 1 ոչ պետական միջին մասնագիտական և 6 պետական (այդ թվում՝ 5 մասնաճյուղ) և 2 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 30 նախադպրոցական հիմնարկ, 15 գրադարան և 5 հյուրանոց, 3 թանգարան, 15 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ, 11 հիվանդանոց և այլն:


Տե՛ս ավելին 

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԸ 

Ախուրյանի տարածաշրջան

Վարելահողեր - 19 247 հա

Գյուղական համայնքներ - 33

Գ֊յուղական բնակավայրեր - 36

Բնակչության թվաքանակը (2003թ. հունվարի 1-ի դրությամբ) - 46.2 հազ. մարդ

Ախուրյանի տարածաշրջանը գտնվում է մարզի կենտրոնում: Մարզի ոռոգվող հողերի մեծ մասը տեղաբաշխված է այստեղ, այն համարվում է Շիրակի սևահողային շրջանը, մարզի ընդհանուր ցանքատարածությունների 38.4%-ը պատկանում է Ախուրյանի տարածքին: Այստեղ զարգացած է բազմաճյուղ գյուղատնտեսությունը՝ հացահատիկի, կարտոֆիլի և անասնապահական մթերքների արտադրությունը և այլն:

2003թ. տարածաշրջանում գործել են 17 արդյունաբերական, 9 գյուղատնտեսական, 4 շինարարական, 3 տրանսպորտային, 24 ծառայություններ մատուցող և 66 մանրածախ օբյեկտներ:

Գործել են նաև 36 հանրակրթական, 3 երաժշտական և արվեստի, 2 մարզական դպրոցներ, 7 նախադպրոցական հիմնարկ, 33 գրադարան, 7 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ և 1 հիվանդանոց:

 

Արթիկի տարածաշրջան

Վարելահողեր - 13 149 հա

Քաղաքային համայնքներ - 1

Գյուղական համայնքներ - 23

Գյուղական բնակավայրեր - 23

Բնակչության թվաքանակը (2003թ. հունվարի 1-ի դրությամբ) - 48.9 հազ. մարդ

այդ թվում՝

քաղաքային - 17.5 հազ. մարդ

գյուղական - 31.4 հազ. մարդ

Արթիկի տարածաշրջանր գտնվում է մարզի հարավ-արևելքում: Տարածքը հարուստ է տուֆի հանքերով, այստեղ զարգացած է ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը և բազմաճյուդ գյուղատնտեսությունը:

Տարածաշրջանում 2003թ. գործել են 37 արդյունաբերական, 5 շինարարական, 2 տրանսպորտային, 36 ծառայություններ մատուցող և 35 մանրածախ առևտրի գործող օբյեկտներ: Տարածաշրջանում գործել են նաև 33 հանրակրթական, 7 երաժշտական և արվեստի, 5 մարզական դպրոցներ, 9 նախադպրոցական հիմնարկ, 2 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 27 գրադարան, 1 հյուրանոց, 6 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ և 3 հիվանդանոց:

   

 

Քաղաք Արթիկ

Արթիկ քաղաքը (17.5 հազ.բնակիչ) գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիս-արևմտյան լանջին, բարձրությունը ծովի մակերևույթից 1 760 մ է: Քաղաքով անցնում են Մարալիկ-Գյումրի երկաթգիծը և Ապարան-Գյումրի խճուղին: Արթիկի արդյունաբերական արտադրանքի հզորության հենարաններն են՝ ալրաղացը, ապակյա կաղապարների արտադրությունը և տուֆ արտադրող 9 մանր և խոշոր կազմակերպությունները:

2003թ. քաղաքում գործել են 22 արդյունաբերական (մշակող արդյունաբերություն), 1 շինարարական, 3 տրանսպորտային, 30 բնակչությանը ծառայություններ մատուցող և 17 մանրածախ առևտրի կազմակերպություններ: Քաղաքում գործել են նաև 8 հանրակրթական, 2 երաժշտական և արվեստի, 4 մարզական դպրոցներ, 1 պետական և 1 ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 նախադպրոցական հիմնարկ, 1 գրադարան ե 1 հյուրանոց, մարզային նշանակության մշակութալուսավորչական կենտրոններ և այլն:

Անիի տարածաշրջան

Վարելահողեր - 14 824 հա

Քաղաքային համայնքներ - 1

Գյուղական համայնքներ - 17

Գյուղական բնակավայրեր - 20

Բնակչության թվաքանակը (2003թ. հունվարի 1-ի դրությամբ) - 20.4 հազ. մարդ

այդ թվում՝

քաղաքային - 5.7 հազ. մարդ

գյուղական - 14.7 հազ. մարդ

Անիի տարածաշրջանը գտնվում է մարզի հարավ-արևմտյան հատվածում, համարվում է սահմանամերձ գոտի: Անիի տարածքը հայտնի է դեռևս IX դարից, որպես Բագրատունյաց թագավորության նստավայր: Տարածաշրջանում տնտեսության զարգացած ճյուղերն են ոչ մետաղական հանքային նյութերի (պեմզա) արդյունահանումը և բազմաճյուղ գյուղատնտեսությունը:


Տարածաշրջանում 2003թ. գործել են 5 արդյունաբերական, գյուղատնտեսական, 2 շինարարական, 2 տրանսպորտային, 13 ծառայություններ մատուցող և 64 մանրածախ առևտրի գործող օբյեկտներ: Տարածաշրջանում գործել են նաև 19 հանրակրթական, 2 երաժշտական և արվեստի, 2 մարզական դպրոցներ, 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 12 նախադպրոցական հիմնարկ, 19 գրադարան, 4 ամբուլաաոր-պոլիկլինիկական հիմնարկ ե 2 հիվանդանոց, մարզային նշանակության մշակութա-լուսավորչական կենտրոններ և այլն:

 

 

 

Քաղաք Մարալիկ

Մարալիկ քաղաքը (5.8 հազ. բնակիչ) գտնվում է Արագած լեռնազանգվածի արևմտյան լանջին, բարձրությունը ծովի մակերևույթից 1920 մ է: Այստեղով է անցնում Գյումրի - Թալին - Երևան մայրուղին: Քաղաքում զարգացած են տեքստիլ արդյունաբերությունը և շինանյութերի արդյունահանումը և գյուղատնտեսությունը:

2003թ. քաղաքում գործել են 3 արդյունաբերական (մշակող արդյունաբերություն), 1 շինարարական, 2 տրանսպորտային, 10 ծառայություններ մատուցող և 15 խանութներ: Քաղաքում գործել են նաև 2 հանրակրթական, 2 երաժշտական և արվեստի, 2 մարզական դպրոցներ, 1 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 2 նախադպրոցական հիմնարկ, 1 գրադարան, մարզային նշանակության մշակութալուսավորչական կենտրոններ և այլն:

 

Աշոցքի տարածաշրջան

Վարելահողեր - 9 891 հա

Գյուղական համայնքներ - 25

Գյուղական բնակավայրեր - 25

Բնակչության թվաքանակը (2003թ. հունվարի 1-ի դրությամբ) - 10.0 հազ. մարդ

Աշոցքի տարածաշրջանը գտնվում է մարգի հյուսիս-արևելքում, համարվում է ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության ամենացուրտ տարածքը, գտնվում է ծովի մակերևույ□թից 2000-2200 մ բարձրության վրա: Լինելով բարձր լեռնային գոտի այստեղ հիմնականում զարգացած է անասնապահությունը և հարուստ է բնական խոտհարքներով: Տարածքով է անցնում Հայաստանը Վրաստանին միացնող ավտոմոբիլային խճուղին:

Տարածաշրջանում 2003թ. գործել են 1 արդյունաբերական, 1 գյուղատնտեսական, 1 տրանսպորտային, 10 ծառայություններ մատուցող և 23 մանրածախ առևտրի գործող օբյեկտներ: Տարածաշրջանում գործել են նաև 20 հանրակրթական և 1 երաժշտական դպրոց, 3 նախադպրոցական հիմնարկ, 25 գրադարան, 4 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ և 1 հիվանդանոց, մշակութալուսավորչական կենտրոններ և այլն:

 

 

Ամասիայի տարածաշրջան

Վարելահողեր - 14 675 հա

Գյուղական համայնքներ - 19

Գյուղական բնակավայրեր - 26

Բնակչության թվաքանակը (2003թ. հունվարի 1-ի դրությամբ՝ - 7.1 հազ. մարդ

Ամասիայի տարածաշրջանը գտնվում է մարգի հյուսիս-արևմուտքում, սահմանամերձ է Թուրքիային և Վրաստանին, բնակլիմայական պայմանները թույլ են տալիս բնակչությանը զբաղվել հիմնականում անասնապահությամբ: Այստեղ է գտնվում նաև Արփի լիճը, որտեղից սկիզբ է առնում Ախուրյան գետը:Տարածաշրջանում 2003թ. գործել են 1 արդյունաբերական, 9 ծառայություններ մատուցող և 9 մանրածախ գործող օբյեկտներ: Տարածաշրջանում գործել են նաև 20 հանրակրթական, 1 մարզական և 1 երաժշտական դպրոցներ, 19 գրադարան, 1 ամբուլատոր-պիկլինիկական հիմնարկ, 1 հիվանդանոց, մշակութալուսավորչական կենտրոններ և այլն:

 

Աշոցքի սարահարթում են գտնվում`Արփի լիճը և Ախուրյան գետի վերին հոսանքը: Աշոցքի սարահարթում առկան են ստորերկրյա ջրերի պաշարներ: Սարահարթը ընդգրկում է Ամասիայի և Աշոցքի շրջանների մեծ մասը: Աշոցքի տարածաշրջանում իրականացնում է հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանն ուղղված ծրագիր: Ծրագրի նպատակն է պահպանել Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանությունը` ստեղծելով «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ հայաստանյան հատվածը գտնվում է հրաբխային ծագում ունեցող բարձրավանդակի վրա: Այն իր լեռնային տափաստաններով, ենթաալպյան մարգագետիններով, ինչպես նաեւ լճերով ու խոնավ տարածքներով բացառիկ է կովկասյան էկոտարածաշրջանում: Այդ տարածքում գրանցված է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից 80-85-ը բնադրում են հենց այդտեղ:

 

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավիրվել է։ 1225թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VIIդ. նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։

 

Հառիճի վանք  (Հառիճավանք) միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստան։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։
Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Создать бесплатный сайт с uCoz